21:43 29/04/2021 Հայաստան

Չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին, իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.

«Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։ Գոնե թե ես այդպես եմ կարծում։ Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը։ 

Ես պահում եմ խոստումս և հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու սպասվող արտահերթ ընտրություններին։ Իմ այդ որոշումն ունի մի շարք պատճառներ.  

1. Ես միշտ ասել եմ, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը քաղաքականության մեջ է և չի տրվել «նիկոլիզմի» քաղաքական գնահատականը՝ իր քրեական հետևանքներով, ընտրությունների գնալը նշանակում է գիծ քաշել և դե ֆակտո ընդունել, որ հարցը քաղաքական է՝ բացառելով մնացած  բոլոր ասպեկտները։ Իսկ ընտրության հաջորդ օրը եթե Նիկոլը մնա քաղաքականության մեջ և չհայտնվի բանտում, Հայաստանում հաստատվելու է էլ ավելի խորը ճգնաժամ։

2. Նիկոլի գլխավորությամբ ընտրությունների գնալը նշանակում է վերջնականապես ընդունել Հայաստանի ոչ ժողովրդավար իրականությունը և Նիկոլի խաղի կանոնները, որոնք անբարոյական են, ամբարտավան և օրեցօր փոխվում են՝ նրա օրվա քմահաճույքներով։

3. Նիկոլի և իր ծաղրածուների հետ մրցել ընտրություններում նշանակում է կա՛մ չընդունել, որ դու մրցում ես ազգի ու պետության դավաճանների հետ, կա՛մ ընդունել նրանց դավաճան լինելու փաստը, բայց անտեսելով դա՝ մտնել քաղաքական պայքարի մեջ։

4. Ես քաջատեղյակ եմ, թե ինչ են մտածում և խոսում իմ քաղաքական կերպարի մասին նախկին և ներկա իշխանություններն ու նախկին և ներկա ընդդիմությունները, որոնք նախընտրում են չտեսնել փաստերը՝ հիմնվելով սեփական վախերի և աշխարհընկալման վրա։  Այդ իսկ պատճառով որոշել եմ չմտնել այս ընտրական ցիկլ՝ վերջնականապես ապացուցելու, որ իմ պայքարը պետության համար էր՝ ո՛չ պաշտոնի կռիվ էր, ո՛չ էլ՝ անձնական շահի։

5. Ես չեմ մասնակացելու ընտրություններին, քանի որ գիտեմ, որ դա կարող է, մեղմ ասած, նեղացնել հականիկոլական իրական պայքարի մարտիկներին, որոնք մտածում են, թե լինելով Հայաստանում՝ իրենք են վարել իրական պայքարը և դրսից պայքարողը պետք է մնա ստվերում կամ աջակցողի դերում։ Հասկանում և հարգում եմ նման մոտեցումները։ Գիտակցում եմ, որ իմ ներկայությունը կարող է ստեղծել ավելորդ լարվածություն և խանդ հականիկոլական բլոկում՝ անկախ իմ կամքից։

Քանի որ իմ պայքարը միայն Նիկոլի և «նիկոլիզմի» դեմ է և հանուն փրկության, ապա շարունակելու եմ այն ամբիացիաների տոտալ բացակայության ձևաչափով՝ տալով պայքարելու հնարավորություն առանց ներքին մրցակցության։ Եվ քանի որ միավորումը չստացվեց, գոնե կքչանա սեգեմետավորումը և ռեսուրսների ջլատումը։

6. Մեկ անգամ ասել եմ, որ դաստիարակված մարդ եմ և գիտեմ հարգել մեծուփոքր՝ ոչ միայն տարիքային, նաև ըստ արաժանիքների։ Եվ այսօր հականիկոլական պայքարին այս կամ այն կերպ մասնակցում են մարդիկ՝ մասնավորապես առաջին, երկրորդ և երրորդ նախագահները, որոնց նկատմամբ անկախ գաղափարական համաձայնություններից կամ հակասություններից, ունեմ մեծագույն հարգանք և եթե իրենք մտածում են, որ իրենց պայքարի ձևն ավելի էֆեկտիվ է և իրենց ակտիվ ներգրավվածությունը պարտադիր է Հայաստանը փրկելու համար, այդ որոշումը արժանի է հարգանքի։

Ես լավ հասկանում եմ, որ նախագահների և նրանց սատարող ուժերի ուղիղ ներգրավվածությունը թույլ է տալու Նիկոլին իր դավաճանությունը քողարկել և հանրային դիսկուրը շեղել «նախկիններ-ներկաներ», «թալան-ասֆալտ» անիմաստ ուղղությամբ՝ նախընտրական պայքարը վերածելով շոուի։  Մեր հասարակության մի ստվար մասը շարունակում է ոտուձեռով գտնվել այդ թակարդում, ուստի ես չեմ կիսում նախագահների ռազմավարությունը, բայց չեմ էլ ուզում ենթարկվել այդ խաղի կանոններին և շարունակում եմ պնդել, որ Նիկոլի վարչապետությամբ,  ընտրությունները Նիկոլի դեմ պայքարի ամենաէֆեկտիվ տարբերակը չեն։

Ընտրվեց Նիկոլի դեմ պայքարի այս ձևը՝ իմ կամքին և հորդորներին հակառակ։ Ես չեմ առաջադրվելու ընտրություններին, բայց շարունակելու եմ կռվել։ Ես ընտրությանը մասնակցելու կոչ եմ անում իմ համախոհներին ու ընկերներին՝ գնացեք ընտրության և ընտրեք ոչ Նիկոլին, ոչ դավաճանին։

Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։

Մենք պարտավոր ենք չկործանվել»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:03
2 օտարերկրացու դի «Hotel Տ27» հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}