14:13 05/05/2021 Հայաստան

Անմահ տղաներ, որ երկնքից պարտադրում են պայքար

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկի կոնֆերենս դահլիճում Արցախի վերջին պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներն են։

Մինչ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հրավիրած քննարկումը սկսելը, նրանք խումբ-խումբ կանգնած են։ Խոսում են իրենց հերոս որդիներից, չամոքվող ցավից, վերքի վրա անընդհատ աղ լցնելու չափ ցավեցնող պաշտոնյաների հայտարարություններից, գործողություններից։

Մայրերը համեմատաբար շատ են խոսում, հայրերը մի երկու բառ են ասում, հետո ձեռքների մեջ առնում պատերազմից հետո դեմքերից անպակաս սպիտակ մորուսները։

«Գիտե՞ք, տպավորություն է, որ մենք մեր սգով խանգարում ենք այս հասարակության ուրախությանը։ Մարդը հրավառություն է անում, ու հայտարարում, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Բա հասարակությունը վարքականոն չպետք է ունենա՞։ Մեր գյուղում, մի մարդ՝ թեկուզ տարիքով, որ մահանում է, մինչև քառասունքը նվագ չեն խփում, քառասունքից հետո էլ եթե հարսանիք, կնունք, ծնունդ են ուզում անել, գալիս են մահացածի հարազատներից թույլտվություն ու ներողություն խնդրում»,- մի խումբ հայրերի զրույցից պատառիկներ են հասնում ականջիս։

«Վիետնամական պատերազմից հետո այդ երկրում ստեղծվեց հատուկ նախարարություն, մարմին, որը զբաղվելու էր միայն զոհվածների ընտանիքների, վիրավոր, հաշմանդամ զինվորների կարիքներով։ Այս այսպես պետք է լինի պետությունը»,- մեկ ուրիշ խմբում էլ քննարկում են պետության անելիքներն ու համբերություն մաղթում միմյանց։

Պետությունից, պաշտպանության նախարարությունից, հրամանատարներից ոչ մեկ մինչ օրս չի այցելել կամավոր Արման Օհանջանյանի ընտանիքին, որն ապրում է Երևանից քիչ այն կողմ՝  Մասիս քաղաքում։ Արմանի մայրը՝ տիկին Ելիզավետան Արցախից է։ Պատերազմը նրանից տարավ իր ամենաթանկերին՝ հայրենիքն ու այն պահելու համար տնից թաքուն ռազմաճակատ հասած որդուն։



«Սեպտեմբերի 30-ին զանգեց տուն, ասեց՝ մեքենաս թողել եմ գազալցակայանի մոտ, կտանեք, ես գնում եմ Արցախ։ Հետո իմացանք, արցախցու է հանդիպել ու առանց տուն գալու միանգամից գնացել Ստեփանակերտ, հետո՝ Ջաբրայիլ»,- Panorama.am-ին պատմում է Արմանի ուսուցչուհի մայրը։

Հոկտեմբերի 1-ին դասի ժամանակ որդին զանգում է, խոսում են, քիչ անց տիկին Ելիզավետան հաղորդագրություն է ստանում. «Մամ, ինչ էլ լինի, հիշի, դու գլուխդ բարձր ես քայլելու...»



«Հոկտեմբերի 7-ին տուն եկավ, ոտքը վնասված էր, կաղում էր, մատները ցավում էր, բայց թաքցնում էր։ Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան նորից գնաց, ասեց՝ կարևոր գործով էին եկել։ Հոկտեմբերի 17-ին եկավ, իբր երեք օր պետք է հանգստանար։ 

Հաղորդագրությունն ինձ որ ուղարկել էր, այդ ժամանակ իրենք դիրք էին գրավել։ Հետո նահանջ են տվել։ Իրենց խմբից մի քանի հոգի են ողջ մնացել։ Երկու եղբայրներ են եղել Կիրովականից, նրանցից մեկը վիրավորվել է, Արմանն իր ձեռքի ուսապարկը, որի մեջ նաև փաստաղթերն էին, մի կողմ է շպրտել ու օգնության հասել զինակից ընկերոջը։ Չեմ ճանաչում նրանց, ափսո՜ս։ Ամսի 17-ին եկել էր նաև անձնագիրը վերականգնելու համար։ Հոկտեմբերի 19-ին Արմանին երկու  տղաների հետ մեր տանից կրկին ճանապարհեցի, մեկի անունը Մարտիկ էր՝ Երևանից, մյուսինը՝ Վահե, կարծեմ Գորիսից։ Գորիսում էին զենք ստացել։ Նույնիսկ չգիտեմ, թե ով է հրամանատարը եղել։ Մինչ այսօր ոչ մեկ մեզ չի այցելել հրամանատարներից։ Զինակից ընկերներից են եկել։ Մի մեծ մարդ կար, Արմանը նրան հոպար էր ասում։ Անունը Սարգիս է։ Գերի էր ընկել։ Հենց գերությունից վերադարձել էր, հաջորդ օրը մեր տուն եկավ։ Ասում է՝ գիտե՞ս ինչ տղա ունես, մենակ առաջ էր գնում»,- պատմում է տիկին Ելիզավետան։


Նկարում Արմանը՝ ձախում։

Արմանը մորը պատմել էր, թե 10 մ հեռավորությամբ մարտում ինչպես է ճակատից տվել ու «փռել մոջահիդի լեշը»։ Ձեռքից էլ վերցրել էր կանաչ պոչով մանր ու մեծ ատամներով սղոցատիպ սարքը։

Հոկտեմբերի 19-ին Արմանը վերադարձել է Արցախ՝ արդեն Քաշաթաղ։

«Հոկտեմբերի 20-ին՝ 10։56 զանգեց, ասեց՝ պապա, վիրավոր եմ, դաշտում մենակ։ Իշխանաձորի կոլցովոյից դեպի Լաչին։ Ասեց՝ վնասված են ուսս, կողերս, վիզս... Մինչև 14։16 ընդհատումներով խոսել ենք, դանդաղ էր խոսում։ Վերջին անգամ երբ խոսեցի հետը, հարցրեց, մամ, ի՞նչ եղան։ Ասի՝ բալես, դու ուժեղ ես, համբերի, գալիս են։ Մենք ամեն տեղ զանգել էինք, մեզ ասեցին, թեժ մարտեր են այդտեղ, չենք կարող մտնել։ Իր խոսելու ընթացքում պայթյունները որ լսեցի, անկախ ինձանից, անջատեցի։ Էլ չխոսեցինք։ Էլի փառք Աստծո, որ հոկտեմբերի 21-ի գիշերը որդուս մարմինը դուրս բերեցին»,- պատմում է մայրը։



Տիկին Ելիզավետան խոստովանում է՝ մինչև նոյեմբերի 10-ն իր հպարտությունը հաղթում էր ցավին.

«Ես դիմանում էի։ Բայց ամսի 10-ին չդիմացա, որովհետև ես կորցրեցի և զավակիս, և այն հողը, որի համար ծաղիկս գնաց։ Մեկ-մեկ տեսնում եմ, համացանցում անիծում են Արցախը,  ո՞նց են կարողանում անիծել այն հողը, որի վրա մեր զավակների արյունն է թափվել»։

Քննարկման հրավիրված զոհված զինծառայող Գևորգ Ադիխանյանի հայրը՝ Հովիկը բախտակից ծնողների մոտ անկեղծանում է՝ երկքաղաքացի է, կարող էր այնպես անել, որ որդին չծառայեր, բայց...

«Մենք էս հողի ծնունդն ենք, և դա լավ պետք է գիտակցենք։ Հիմա որ ես փողոցում մայրերի ձեռքը բռնած 9-10 տարեկան տղաներ եմ տեսնում, սիրտս ճմլվում է։ Եթե մենք այսօր ռեալ քայլեր չձեռնարկենք, դասեր չքաղենք, ճիշտ չապրենք, մի քանի տարի անց նրանք են մեր որդիների ճակատագրին արժանանալու»,- ասում է զավակին կորցրած հայրը։

Գևորգը, որին հայրն անվանակոչել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1994-ին Կարմրավանում զոհված ընկերոջ՝ շենգավիթցի Գևորգ Համբարձումյանի պատվին, վիրավորվել է նոյեմբերի 8-ին, Շուշիում։ 25-ամյա Գևորգին կոմայից դուրս բերել չէր հաջողվել, հինգ օր անց մահացել էր։



«Հիմա մեր չորրորդ երեխային ենք սպասում, թոռներ ունենք։ Ես որ մի հղի կին եմ տեսնում, այնքան եմ ուրախանում։ Մեր կյանքը պետք է այնքան բովանդակալի դարձնենք, արարենք, գործի անցնենք։ Մեր պայքարը պետք է հանուն լավի լինի, հոգուց բխած լինի։ Պետք է սթափվենք։ Երանի այնպես ապրենք, որ մեր երեխաներին մենք պարտք չմնանք»,- կարծես մենախոսում է հայրը։

Պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավենը,  պատերազմից հետո իրեն ու իրեն հանդիպածներին հարցեր է տալիս, որոնց պատասխանն իրականում պետք է տան իշխանությունները։

«Մեզ մոտ կյանքը կիսվել է՝ մինչև մեր զավակների երկինք բարձրանալն ու դրանից հետո։ Շատ հարցեր են առաջացել, դրանց պատասխանները պետք է ստանանք, որ կարողանանք ապրել, մեր զավակների առաջ մեր պարտքը կատարած համարենք»,- ասում է Զավենը։

Որդեկորույս հայրը շարադրում է հարցերը՝ ինչո՞ւ այդքան անպատրաստ սկսեցինք պատերազմը, եթե ասում են՝ 30 տարի բանակի համար բան չի արվել, ինչո՞ւ ամեն ինչ չարվեց, որ պատերազմը հետաձգվի, այլ անզգույշ հայտարարություններով հիմք տրվեց թշնամուն պատերազմ սկսել, պատերազմի ընթացքում ուժերի հարաբերակցությունն իմանալով՝ ինչո՞ւ պատերազմն օր առաջ չկասեցվեց, ինչո՞ւ կազմակերպված ձևով անկազմակերպ պատերազմ տարվեց, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ չկան պատասխանտվության ենթարկվածներ, ինչո՞ւ չճանաչեցին Արցախի անկախությունը, ինչպես խոստացել էին։



Պատերազմում զոհված 19-ամյա Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով «Ճշմարտություն սերունդների համար»  նախաձեռնության հիմնադիրն է, հիշեցնում է՝ իշխանություններին ուղղված հարցեր են հնչեցրել Լելե Թեփեի գործողության նախաձեռնողների մասին, «Հայաստան» հիմնադրամում հավաքված գումարների ծախսման մասին։ Պատասխաններ դեռ չեն ստացել։

Նա համոզված է՝ պատերազմը հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը, պատերազմի ընթացքում էլ եղել է «դավաճանություն, տականքություն»։

«Մեր այս հավաքը սկիզբն է։ Հետո կլինի մեծ հավաք, հետո՝ ավելի մեծ։ Կլինենք մարզերում։ Եթե չլսեք մեզ, չլինի նյուրնբերգյան դատավարություն, ապա մենք դուրս ենք գալու փողոց, քշենք, տանենք ձեզ բոլորիդ։ Մեր տղաներն ունեն ծնողներ, քույրեր, եղբայրներ, ընկերներ... Ես զգուշացնում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք»,- ասում է Նազարյանը՝ հեռակա դիմելով իշխանություններին։

Քննարկմանը մասնակից Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որ արցախյան առաջին պատերազմում՝ 1992 թվականին Քաշաթաղում կորցրել է հորեղբոր որդուն, իսկ վերջին պատերազմում Մատաղիսում զոհվել է քեռու տղան՝  Դալլաքյան Արկադյան Արծվաբերդից։

«Այստեղ եմ որպես ձեր եղբայր ու յուրաքանչյուր բջիջով զգում եմ ձեր ցավը»,- ասում է հոգևորականը։

Վերջին պատերազմում Բերդն իր հարակից 17 գյուղերով տվել է 30 հերոս, Տավուշը՝ 130 հերոս։
«Մենք տեսանք, որ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում։ Մեր հայրենիքում այսօր ոչ թե ապրում ենք, այլ նոյեմբերի 10-ից հետո ամեն օր մեռնում ենք։ Բայց մեռնել այս պահին շռայլություն կլինի, պետք է ապրենք, շարունակենք այն սրբազան պայքարը, որի համար մեր տղաներն անմահացել են։ Մեզ համար մի կարևոր բացահայտում ենք արել, մենք պետք է հիշենք, հիշենք հերոսներին՝ անուն առ անուն։ Միայն այդպես է լինելու հասարակության ու մեր ապաքինումը։ Մեր տղաները հաղթել են մահին, անմահացել են, հիմա որ նայում ենք՝ նրանք երանելի են, մենք՝ ողորմելի, տղաները չտեսան նոյեմբերի 10-ի խայտառակ առավոտը։ Տղաները մինչև վերջին վայրկյանը հավատացել են հաղթանակին, ու ամեն ինչ տվել են հաղթանակի համար»,- նշում է քահանան։

Տեր Արամը կարևորում է այս իրավիճակում միմյանց օգնել՝ փոխելու հասարակությանը։

«Պատերազմի հետևանքով մենք միայն չկորցրեցինք, այլև գտանք։ Գտանք մեր օրերի հերոսներին, այն ծնողներին, ովքեր այդպիսի զավակներ են մեծացրել։ Մենք երկու ճանապարհ ունենք, մեկը հեշտ է՝ զոհի կերպարի մեջ մտնել, սև հագուստներ հագնել, առավոտից երեկո լացել, ասել մեր տունը քանդվեց։ Մյուս ճանապարհը դժվար է՝ պայքարի, արժանապատվության ճանապարհն է։ Մենք այսօր սխալ հասարակության մեջ ենք ապրում, այնքան են արժեքները խեղաթյուրվել, որ հերոս ծնած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու... Դուք պետք է գլուխներդ բարձր քայլեք»,- հերոսածին մայրերին ու հայրերին հորդորում է քահանան։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». ԿԳՄՍ-ում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվում է սփյուռքի բաժինը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ են նախապատրաստվում։ Ըստ հավաստի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց փողոցում ապօրինի բերման ենթարկվածներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահի աշխատակազմը նախագահին սպասարկող մեքենաների համար ձեռք է բերել 216...
Աղբյուր` Panorama.am
09:01
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց
Դավթաշենում ինքնաբուխ իրազեկման ակցիա իրականացվեց. քաղաքացիները 15 րոպեով փակեցին ճանապարհը «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի տարբեր մարզերում ծավալված խաղաղ անհնազանդության երեկվա ակցիաներն իշխանական թիմում...
Աղբյուր` Panorama.am
08:55
Ապրիլի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:44
Տավուշցիների պայքարին են միացել հասարակական-քաղաքական, մշակույթի ու արվեստի գործիչներ, հոգևորականներ
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք որ տեղի բնակիչների պայքարին միացել են նաև Կարին Տոնոյանը,...
Աղբյուր` Panorama.am
23:30
7-րդ օրը դերասան Արման Նավասարդյանը միացավ տավուշցիներին
«Տավուշն հանուն հայրենիքի» նախաձեռնության ֆեյսբության էջիս տեղեկանում ենք, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Արման...
Աղբյուր` Panorama.am
23:15
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել  հացադուլը, մինչև իրեն գրավոր չներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Նիկոլ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը շարունակում է գործել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:55
Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Իջևանի բժշկական կենտրոնից տեղեկացա, որ Բերքաբերի սահմանագոտում ականի պայթյունից սակրավորի...
Աղբյուր` Panorama.am
21:40
Ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ալեն Սիմոնյանի նմաններն հայտարարում են, թե էդ ի՜նչ ներկայացումներով են զբաղվցում․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:22
ՀՀ-ի և Սերբիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են. «ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին...
Աղբյուր` Panorama.am
21:02
Փաշինյանը՝ օրենքով ադրբեջանի քաղաքացի
Երբ նիկոլը գնում էր ընտրությունների, Հայաստանը, ըստ իր հայտարարությունների, տարածքային ամբողջականություն էլ չուներ, «կադաստրի թուղթ»...
Աղբյուր` Panorama.am
20:52
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ
2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան...
Աղբյուր` Panorama.am
20:39
Եթե սա մեր հողը չի, Ադրբեջանին ա, ո՞նց եք էս կադաստրի վկայականը մեզ տվել․ Տավուշի բնակիչ
«Ադրբեջանն ա մեզ էս վկայականները տվե՞լ,  եթե սա Տավուշի մարզի հողը չի, բա ո՞ւմն է։ Թող գան մենք էս վկայականը տանք իրանց, եթե սա մեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}