Քաղաքական 14:18 15/05/2021 Հայաստան

Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան

«Ընտրապայքարը, որի մեկնարկը տրվել է մեր պետական սահմանների նկատմամբ արտաքին թշնամու հերթական ոտնձգությունների ու սանձարձակ պահվածքի պայմաններում, պետք է ոչ միայն չպառակտի, այլև ավելի համախմբի հայրենանվեր բոլոր անհատներին ու կազմակերպություններին ինչպես արտաքին թշնամու, այնպես էլ  նրա շահերը  ներսում սպասարկող ուժերի և կապիտուլյանտ իշխանությունների դեմ պայքարում»,- «Պատիվ ունեմ» դաշինքի կազմավորման  արարողությանն ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ դաշինք կազմող երկու քաղաքական ուժերին՝ ՀՀԿ-ին ու «Հայրենիքին»,  միավորում է իրավիճակի սթափ գնահատման արդյունքում  Հայաստանի ներքին ու արտաքին վտանգների առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների և ապագայի վերաբերյալ նույնանման մոտեցումներն ու ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաև ազգային արժեքների պաշտպանության դիրքերում ամուր և աննահանջ կանգնելու  վճռականությունը։

«ՀՀԿ-ն լինելով անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությանը և  պետականաշինության մեջ ամենամեծ փորձառություն ունեցող քաղաքական կառույցը, իր փորձը, գիտելիքն ու կարողությունները, պահպանողական գաղափարախոսությունը համադրում է երիտասարդ քաղաքական ուժի՝ «Հայրենիք» կուսակցության արդիական, թարմ մոտեցումների,  համարձակ նախաձեռնությունների, նոր ավյունի ու եռանդի հետ՝ վստահությամբ, որ կուսակցությունն իր երիտասարդ, բայց պետական համակարգում ճանապարհ անցած առաջնորդի՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ Հանրապետականների հետ կդառնա ամուր և ժամանակակից պետություն կառուցելու ջատագովն ու առաջամարտիկը»,- ասաց Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահի խոսքով, այսօր մեր ժողովրդի մի զգալի հատված Արցախում և ՀՀ-ում ամեն օր արթնանում է  անորոշության, վերահաս վտանգի, վախերի, ապագայի նկատմամբ թերահավատության, հուսահատության ու ապատիայի, իսկ մի մասն էլ իրականության ընկալումն ամբողջովին կորցրած, անտարբերության զգացողությամբ կամ պարտված ժողովրդի թերաժեքության բարդույթով։

«Կառավարման ընդամենը երեք տարում իրենց քայլերով ահա այս հոգեվիճակին ու տրամադրություններին հանգեցրին ապաշնորհ իշխանությունները, որից մարդկանց դուրս բերելը հսկայական ջանքեր է պահանջելու։ Անշուշտ, սա մեկ, կամ նույնիսկ երկու քաղաքական ուժերի գործ չէ։ Այստեղ պահանջվելու է բոլոր առողջ քաղաքական ուժերի համախմբումը, որոնք  այս ընթացքում կողք կողքի պետք է պայքարեն  չարի իշխանության դեմ, իսկ հետո համախմբեն բոլորի մասնագիտական, ինտելեկտուալ, կազմակերպչական և այլ կարողություններն ու ռեսուրսները, որպեսզի վերականգնեն հավատը պետության և հույսը վաղվա օրվա նկատմամբ։

Մենք ժամանակին  մեր ժողովրդին հաղթանակ ենք բերել, և թե հայրենիքում, թե աշխարհի որևէ ծայրում հայը քայլել է գլուխը բարձր որպես հաղթանակած ժողովրդի զավակ, հաղթանակած ժողովրդի ներկայացուցիչ։

Մենք այդ հպարտությունը վերադարձնեու ենք, անհնարին ոչինչ չկա։ Արցախյան առաջին պատերազմում և ընդհուպ 2018 թվականի ապրիլի 23-ը, այդ թվում 2016 թվականի ապրիլին, մենք դա ապացուցել ենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ շատերն են խոսում իրենց քաղաքական հավակնությունների մասին. «Մեր մարդկային ներուժը և քաղաքական միտքն ամբողջությամբ բավարարում են  խոսել սեփական հավակնություններից, սակայն դասական իմաստով մենք  ներկուսակցական հավակնություններ  չենք դրսևորում, քանզի դաշինքի ստեղծման նպատակը պատգամավորական մանդատներ ունենալը չէ։

Մենք ունենք հստակ առաքելություն՝ քաղաքական դաշտի այլ ուժերի հետ միասին հեռացնել կապիտուլյանտներին իշխանությունից։

Մեր դաշինքում հավաքված են պատվախնդիր մարդիկ։ Մենք պատրաստ ենք հանուն մեր պետության, մեր երեխաների ապագայի համար համագործակվել պատվախնդրություն ունեցող բոլոր անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ, իսկ նրանք, հավատացեք, քիչ չեն։

Մենք հեռացնելու ենք և պատիվ ենք պահանջելու մեր  պետությունը հեղինակազրկած, թշնամու առջև ծնկած և նվաստացած կապիտուլյանտներից, կասեցնելու ենք պետության անկումը, դուրս ենք բերելու այս վիճակից և արժանապատիվ ընթացք ենք սկսելու բոլորս միասին»։

Սերժ Սարգսյանն անդրադարձավ այն խոսակցություններին, թե Արթուր Վանեցյանը, որպես Ազգային անվտանգության տնօրեն, հետապնդումների առաջամարտիկ էր, ինչպե՞ս եք նրա հետ դաշինք կազմում։

«Շատ պարզ։ Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի  ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին։ Ավաղ, նրան չլեսցին։

Ասեմ ուղիղ. դժվար  թե գտնվի մի մարդ, ով այս  իշխանությունների հետապնդումներից ավելի է տուժել, քան ես, իմ ընտանիքն ու մերձավոր շրջապատը։ Սա ասելով, իհարկե, ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր պրոբլեմը,  ցավը, ամենացավոտն է համարում։ Սակայն անձնական  զգացողությունները,  ամբիցիաներն ու քաղաքական կոնյուկտուրան անցողիկ են, խիստ երկրորդական այն առաքելության համեմատ, որ ունի  յուրաքանչյուր գիտակից հայ գործիչ մեր երկրում ստեղծված ճգնաժամի պարագայում»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ  այսօր ինչպես մեր, այնպես էլ ՄԱԿ-ի անդամ մյուս երկրներում  նշում է ընտանիքի օրը։

«Որպես կյանքի բովով անցած մարդ և ճակատագրի հարվածները պատվով ընդունած հայ տղամարդ մի խորհուրդ տամ բոլորին՝ ամուր, սիրով, համերաշխությամբ պահեք ձեր ընտանիքը, այն ոչ միայն ձեր, այլև մեր երկրի իրական հարստությունն է։

Ընտանիքը նաև ազգային պահպանողական մեր կուսակցության՝ ՀՀԿ-ի համար հասարկության հիմքն է։ Հայաստանում պետք է ոչ թե 5000 նոր գերեզման ավելանար, այլ 5000 նոր հարսանիք, կնունք ու ծնունդ լիներ, եռագույնները պետք է ծածանվեին ոչ թե մեր հերոսների շիրիմներին, այլ հայոց բանակի հաղթական շքերթներին։ Մեր արցունքները պետք է ուրախության, ոչ թե ողբերգության հույզերից ծնվեին և այդ լուսավոր տղաներին, նրանց ընտանիքներին մեր ողջ ժողովրդին բոլորս պարտք ենք արժանապատվություն, հույս, և խաղաղ ու անվտանգ, բարեկեցիկ, հզոր Հայաստան։

Կյանքի ճշմարտություններից է՝ երբ չես գնահատում այն, ինչ ունես, ապա շատ արագ կորցնում ես։ Ցավոք, այդ ճշմարտությունը հիշեցրեց իր մասին և մեր ժողովուրդն այսօր ցավ է ապրում իր հայրենիքի մի հատվածի և որդիների կորստից։

Ընդգծում եմ ևս մեկ անգամ՝ անցյալին վերադարձ չի լինելու։ Բայց այսօր ուզում եմ ուղիղ ասել՝ ով չի խոստովանում անցյալի սխալները, չունի քաջություն, ով չի գնահատում անցյալի ձեռքբերումները, չունի ազնվություն։

Պատիվ ունեմ»,- իր ելույթում ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:41
Ավտոմեքենան ընկել է գետը
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են. «Ապրիլի 28-ին, ժամը 12։35-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
16:23
Մահացել է հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող Սահակ Սահակյանը
Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո, 73 տարեկանում, մահացել է մեծանուն մտավորական, հայ ազգային-հեղափոխական երգերի անզուգական կատարող և...
Աղբյուր` Panorama.am
16:13
Վահագն Մախսուդյանի համար ստիպված են եղել շտապ օգնություն կանչել. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Երևանի առաջին ատյանի դատարանի Ավանի նստավայրում ըթանում է...
Աղբյուր` Panorama.am
15:54
Միրզոյանը հանդիպել է Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպել են Հայաստանի և Կատարի ԱԳ նախարարները «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում: Նա հայտարարում է, որ չի լքի օդանավակայանը, մինչև...
Աղբյուր` Panorama.am
15:06
Հանուն հայրենիքի իրազեկման երթ է Գյումրիում
«Շիրակը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը իրազեկման երթ է անցկացրել Գյումրիում: Նախաձեռնության անդամները քաղաքացիներին կոչ են...
Աղբյուր` Panorama.am
14:50
Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
«Տավուշն հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:05
24.8 % աղքատության պայմաններում Հայաստանի տոտալիզատորները շարունակում են ավելացնել շրջանառությունները. Սուրեն Պարսյան
ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցուցակի առաջին հորիզոնականը  19.9 մլրդ դրամով բարձրացել է «Մոբայլ Սենթր Արթ»...
Աղբյուր` Panorama.am
13:21
Իրանի գլխավոր հյուպատոսը ու Կապանի ԲԿ-ում տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
Սյունիքի մարզպետարանից հայտնում են. «Նախորդ օրը ժամը 17:27-ին Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
12:56
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը՝ ի աջակցություն տավուշի բնակիչների սկսած բողոքի ակցիաների: Հիշեցնենք, որ Տավուշում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Փրկարարները Գութանասարից իջեցրել են ոտքը կոտրած քաղաքացուն
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են.  «Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացիներին Ապրիլի 27-ին, ժամը 19:59-ին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:34
Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
«ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության  և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնորեն Լևոն Ազիզյանը տեսանյութ է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները.ՀՀ ԱԳՆ
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը`...
Աղբյուր` Panorama.am
10:43
Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին։ Ստի և...
Աղբյուր` Panorama.am
10:08
Մահացել է Պարույր Սևակի որդին
Ապրիլի 27-ին, Երևանում մահացել է Պարույր Սևակի որդին՝ 66-ամյա Արմեն Ղազարյանը։ Ղազարյանը ոստիկանության գնդապետ էր, բանասիրական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողարկման թեման Հայաստանի ողջ տարածքով մեկնարկած հանրային ընդվզումնրեն են
«Իմնեմնիմի» պոդքաստի հերթական թողակման հերթապահներն են Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանը։ Պոդքաստը շարունակում է եթերում մնալ՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել.Հովհաննես Խուդոյան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է. «Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել․ մեկ անգամ հարվածել է իր և այլ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սուրբ Խաչի երևման տոնն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։
Աղբյուր` Panorama.am
23:22
Այ հիմա այդ ֆիլմը ցուցադրելու ճիշտ ժամանակն է։ Ասում եմ ամենայն լրջությամբ. Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
23:03
Փրկարարները ձորն ընկած ավտոբուսից դուրս են բերում ուղևորներին
Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ձորն ընկած ավտոբուսից փրկարարները դուրս են բերում ուղևորներին։ Տեսանյութը հրապարակել է ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
22:56
Սիրելի տավուշեցիներ, այս պայքարում դուք մենակ չեք. Կոնսերվատորիայի Միասնական շարժում
Կոնսերվատորիայի Միասնական շարժումն իր աջակցություն է հայտնում Տավուշում սկսված համակայկական պայքարին և կիսում Տավուշի ժողովրդի արդար պահանջը։...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այսօր Տավուշում ընթացողը շատ ավելին է, քան միայն տավուշյան հողերի հանձնման դեմ պայքարը. Արփի Մադոյան
Ցանկացած զիջում բերելու է միայն նոր պահանջների, ընդհուպ մինչև «Իրեվան, Զենգեզուր ու Գյոյչա»։
Աղբյուր` Panorama.am
22:35
Տավուշում և Հայաստանում սկիզբ առնող շարժման մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ–ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
22:28
Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան
Երգիչ Արման Հովհաննիսյանն ինսթագրամի  սթորի բաժնում հաճախ է ոչ ուղղակի կերպով իր աջակցությունը հայտնում Կիրանցում պայքարի դուրս եկած...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է Oragir.News կայքի լրագրողի և օպերատորի դեմ կատարված բռնությունը
Այսօր, ի աջակցություն Տավուշի, Դսեղի հատվածում քաղաքացիները փակել էին Երևան-Թբիլիսի ճանապարհը և խաղաղ ակցիա իրականացրել։ Համազգեստով ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
21:29
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին  ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
21:21
Տավուշում տեղադրված սյուների մակետներ՝ Երևանում
Երիտասարդներն այսօր Երևանի փողոցներում Տավուշում տեղադրված սյուների մակետներ են տեղադրել, զգուշացնելով, որ այս ընթացքով միակողմանի զիջումները...
Աղբյուր` Panorama.am
21:16
Պատգամավոր. Ոստիկանական կառույցին հեղինակազրկում են իր պահպանության տակ գտնվող անձի առևանգումն ու բռնության օրինակը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:53
Վահագնին նստեցրեցին մեքենա, օպերատորիս տապալեցին գետնին. Իրավական գնահատական պետք է տրվի. Անի Գևորգյան
«Իմ օպերատորը՝ Ջանիբեկ Խաչատրյանը լավ է, կարելի է ասել՝ լավ է։ Փորձում ենք շարունակել մեր աշխատանքը Կիրանցում»,-ֆեյսբուքյան ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
20:37
ՔԿ-ն ոստիկանությանը հանձնարարել է գտնել Կիրանցում անվադողը ծակած քաղաքացուն
Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված «Մերսեդես» ավտոմեքենայի հետ կապված առերևույթ դանակի գործադրմամբ խուլիգանություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}