Քաղաքական 18:39 09/06/2021 Հայաստան

Սերժ Սարգսյանը հրապարակել է Փաշինյանի ձայնագրությունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց սկանդալային ձայնագրություն, որում Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ իրեն գժի տեղ է դրել Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի մոտ և տապալել է Արցախի հարցի հայանպաստ լուծման տարբերակը՝ այդպիսով երկիրը տանելով պատերազմի ու կապիտուլյացիայի։

«Փաշինյանին տված 24 ժամն  անցել է և որևէ փաստ չկա հրապարակված»,- այս մասին արձանագրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փոխարենը նա հրապարակեց  խոստացված ձայնագրությունը,որի սղագրությունը՝ ստորև։

«Երբ որ ես 2018 թվականի մայիսի 12-ին  գնում եմ Սոչի և էնտեղ հանդիպումներ եմ ունենում, այսինքն՝ էնտեղ ա առաջին մեր ծանոթությունը տեղի  ունենում։ Էդտեղ սուրճի սեղանի տեղ կա, որտեղ նիստերից առաջ և հետո հավաքվում են սուրճ են խմում և այլն...էդտեղ գալիս են  Պուտինը, Նազարբաևը և բանը ՝ Լուկաշենկոն, և ինձ ասում են հետևյալը՝ դու հիմա այդպիսի մեծ ժողովրդական վստահություն ունես և այլն, և այլն, և պատմական շանս է քեզ համար, որպեսզի Ղարաբաղի հարցը լուծես։ Ասում եմ օքեյ, ի՞նչ է նշանակում լուծել։ Ու իրանք նորից պատմում են էն, ինչ-որ դրված է «Լավրովի պլանի» մեջ՝ զորքերը հետ քաշվի և այլն, մենք կգանք, կկանգնենք, ճանճ չի տզզա և այլն...

Ես ասում եմ էն, ինչ-որ ասում եմ հիմա, որ առանց կարգավիճակի ճշգրտման, ընդ որում շատ կոնկրետ ճշգրտման, դա դա ընդհանրապես թեմա չէ,որը  կարելի է քննարկել։ Նույնիսկ ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, հիմա  դուք ինձ լրիվ ուրիշ բան եք ասում։

Ու այդտեղ Պուտինն էլ, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ ասում են, որ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս  երբեք Ադրբեջանի կազմում չի կարող լինել։ Ասում եմ՝ հոյակապ բան եք ասում, եկեք դա գրենք մի թղթի վրա, և դա կլինի մի թեմա, որն արդեն կլինի հետաքրքիր, որը ես սենց դնում եմ թևիս տակ, գնում եմ ժողովրդին ասում եմ ՝ ժողովուրդ ջան, մենք սենց առաջարկ ունենք,սա մեզ հետաքրքիր ա՞, թե չէ։

Չէ, բայց երկրորդ նյուանսն ա ասում՝ պարզապես ինքն ասում է, եթե ես հիմա որևէ ձևով ցույց տամ, ես կդառնամ ազգի դավաճան։ Ես էլ էդտեղ իրանց ասացի՝ փաստորեն հասկացա, ձեր հազար տարվա ընկերն ա, չեք ուզում, որ ազգի դավաճան դառնա, ուզում եք ես դառնամ ազգի դավաճան։ Ես ասացի, չի լինի, դա չի լինի։

Ու այս ամեն ինչի արդյունքում ա, ես ... ես հասկացա,որ իրանք ինձ ուզում են դնեն էն նույն կանվեյների վրա,որ խոսալով, ժպտալով, խմելով, բան, որի վերջում Ապրիլյան պատերազմ էր։

Ինձ համար պարզ էր, ինձ էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել ուրիշ տեղ հայտնվել, հաստատ դրա վրա չլինել։ Դա կլինի, կներեք արտահայտության համար, կլինի մի քիչ գժի տեղ դնելով, դա կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, դա կլինի մի քիչ բան լինելով, բայց դա կլինի , բայց այդ կանվեյներից պետք ա դուրս պրծնել։
Ու այդ ժամանակ իրավիճակը շատ ռիսկային էր։ Շատ, չափազանց ռիսկային էր»,- ասվում է ձայնագրությունում։

Սերժ Սարգսյանն էլ շարունակում է ․
«Ու ասում է՝ ամեն ինչ անելու եմ, որ նախկին այս բանակցային թղթերը զրոյանան, ես ինձ գժի տեղ եմ դնելու, հասկանում եք։ Եզրակացությունը հետևյալն է ՝ այս մարդը գիժ չի, ուղղակի իրեն գժի տեղ է դնում, գժություններ է անում։ Սա ուղղակի անթույլատրելի է երկրի ղեկավարի համար»։

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ ժամանակ էր տվել՝ ապացուցելու պնդումը, թե ինքը բանակի գումարները տանուլ է տվել կազինոներում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
09:12
Աննա Վարդապետյանի խոսքի արձագանքներից. Մարդու աչքին թքելը հանցակազմ է՝ կախված թքատիրոջ քաղաքական պատկանելիությունից, ժայթքած թքի ծավալից
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը, արձագանքելով գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանի՝ երեկ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ»․ Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը որոշ ժամանակով հրաժարվել է գործուղումներից, ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
09:00
Մեկնարկել է GARoon սննդի 5-րդ փառատոնը
Մայիսի 1-ից հունիսի 1-ը Հայաստանում տեղի կունենա GARoon սննդի 5-րդ փառատոնը: Այս տարի կազմակերպիչները պատրաստել են իսկական ԳԱՌՆավալ։ ...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ջանք չեն խնայել՝ ցույց տալու, որ շատ ոգևորված են Ակադեմիական քաղաքի գաղափարով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երեկ ՔՊ-ն հերթական նախաձեռնող խմբի նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հիրավի, անհավանական կենսագրություններ են ունենում ՔՊ-ական «անկենսագրություն»...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք». Պետական համակարգ մուտքը զույգերով
Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում...
Աղբյուր` Panorama.am
08:35
Երեկվա անձրևից հետո Երևանի փողոցները վերածվել են գետերի, մեքենաները շարժվել չեն կարողացել
Երեկ երեկոյան տեղացած անձրևից հետո Երևանի կենտրոնական փողոցները վերածվել են գետերի։ Դրանք լցվել են նույնիսկ շենքերի մուտքեր։...
Աղբյուր` Panorama.am
23:22
Հանրությանը հայտնի անձանց բարեկամների մասնակցությամբ կրակոցներ Ամերիկյան համալսարանի մոտ
Մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
22:36
Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
Antifake.am-ը գրել է․ «1994թ. սկսած յուրաքանչյուր տարվա մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը (World Press Freedom...
Աղբյուր` Panorama.am
22:23
Թող մեր երեխաները վերջին զոհերը լինեն, բայց սրանից առաջ էլ 15 զինվորի վառեցին ու ոչ մեկ պատասխան չի տալիս. «Ուրալ»-ի վթարից զոհվածի մայր
«Ազոլյանները 3 շաբաթ է՝ ուշքի չեն գալիս տան միակ տղայի՝ Ժոզեֆի մահվան լուրից։ Տան անկյունում միակ որդուց մնացած հուշերի անկյունն է։ Կորստի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների բացման իր փորձը. Դեսպան
Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք.Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է, որ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Դավիթ Լևոնյանը...
Աղբյուր` Panorama.am
21:26
Օակուպացված Քարվաճառում ադրբեջանական ԶՈւ զինծառայող է մահացել և ևս 3-ը վնասվածքներ ունեն
Մայիսի 3-ին օկուպացված Քարվաճառում բեռնատարի և մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ահմեդով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց
12:47 03/05/2024

Բագրատ Սրբազանին կրկին չթողեցին գնալ Կիրանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}