«Հրապարակ». Պատգամավորները հարկ չեն համարում այլևս ԱԺ նիստերին մասնակցել, բայց ահա գործուղումներից իրենց չեն զրկում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով և հարկ չեն համարում այլևս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել. երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից։
Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին։
Խոսքն իմքայլականներ Հովհաննես Իգիթյանի, Տաթևիկ Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։ Ի դեպ, չորսն էլ որևէ ընտրական ցուցակում տեղ չեն գտել։ Պատվիրակության մյուս անդամները գործուղման չեն մեկնում՝ նրանք նախընտրական պրոցեսներին են մասնակցում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան