Մշակույթ 15:04 07/07/2021 Արցախ

Եվրոպական խոշոր կազմակերպությունների կոչը՝ Արցախում մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ

EUROPA NOSTRA-ի և Հնագետների եվրոպական ասոցիացիան հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանության հրատապ կոչով։ 

Հայտարարության մեջ ասվում է, որ հանդիսանալով մշակութային ժառանգության հանրահռչակմանը և պաշտպանությանը նվիրված եվրոպական երկու խոշոր հասարակական կազմակերպությունների՝ EUROPA NOSTRA-ի և Հնագետների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի ակտիվ անդամներ, ովքեր սերտորեն համագործակցում են Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, վերահաստատում են, որ միասնաբար կարևորում են Կովկասի տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանությունը։

«Մենք, այսպիսով, ցավում և դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որևէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում և դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային և եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:

Մենք վճռականորեն հավատում ենք մշակութային ժառանգության արժեքին՝ որպես կենսական ռեսուրս և պատասխանատվություն, որը փոխանցվում է գալիք սերունդներին: Մենք ճանաչում և գնահատում ենք մեր ընդհանուր ժառանգության մեջ ներկայացված մշակութային բազմազանությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու կարևորագույն տարր, որն օգնում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման կամուրջներ կառուցել էթնիկ կամ կրոնական տարաձայնություններից վեր: Մենք համոզված ենք, որ ժառանգության ցանկացած ոչնչացում, կամ (արվեստի) պատմության ցանկացած խեղաթյուրում և (կամ) սխալ վերակառուցում հակառակ արդյունքն է ունենում՝ հաճախ անվստահության, հակամարտության և նույնիսկ բռնության նոր շրջափուլերի հիմք դնելով։

Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն և արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում և հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության և կայուն զարգացման հարցերում։

Մասնավորապես, ողջունում ենք ԵՄ Խորհրդարանի կողմից 2021 թվականի մայիսի 21- ին տարածաշրջանում վերջին կոնֆլիկտին ի պատասխան ընդունված RC-B9-0277/2021 բանաձևը։

Մենք հատկապես միանում ենք դրա 16-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Խստորեն պնդում է, որ երկու կողմերը ձեռնպահ մնան Ադրբեջանում հայկական և Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման որևէ գործողությունից, քանդված հուշարձանների ամբողջական վերականգնման և տարածաշրջանում համաշխարհային ժառանգության պաշտպանության գործում միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածության կոչ անում»,

ինչպես նաև՝ 21-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Կոչ է անում Հանձնաժողովին և անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը, այս ոլորտում և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը»:

Վերոգրյալի լույսի ներքո

Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ: Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաև ողջ Եվրոպայի և Մարդկության շահերից:

Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ և մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային և եվրոպական կարևոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։

Մենք նաև հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու և սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութային և բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:
Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին և անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն։

Վերջապես, մենք առաջարկում ենք ժառանգության ոլորտում մեր լայն փորձառությունն ու մասնագիտական փորձը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության պատշաճ պաշտպանությանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական և ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջև և որպես տարածաշրջանում տևական խաղաղության և բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության և երկխոսության (վերա)կառուցման վեկտոր»,-ասվում է հայտարարության մեջ:

Կազմակերպությունների մասին

Europa Nostra
Եվրոպա Նոստրան մշակութային ժառանգության ջատագով քաղհասարակության ձայնն է Եվրոպայում, որը միտված է Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության հանրահռչակմանը։ Այն շուրջ 40 երկիր ներկայացնող պատմամշակութային ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որը գործում է պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և անհատների լայն ցանցի աջակցությամբ։ Հիմնադրվելով 1963 թ.-ին ՝ այն այսօր ճանաչված է որպես ամենամեծ և առավելագույնս ներկայացուցչական ժառանգական ցանցը Եվրոպայում:

Եվրոպա Նոստրան արշավներ է իրականացնում՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերն ու բնական կոթողները, մասնավորապես՝ «7 առավել վտանգված» ծրագրի միջոցով: Այն նշանավորում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության միջոցով: Europa Nostra-ն իր ներդրումն ունի ժառանգության հետ կապված եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման և իրականացման գործում՝ Եվրոպական ինստիտուտների և Եվրոպական ժառանգության դաշինքի հետ ակտիվ երկխոսության միջոցով։

Եվրոպա Նոստրան Մշակութային ժառանգության եվրոպական տարի 2018 թ. ծրագրի հիմնական խթանողներից և քաղաքացիական հասարակության կարևոր գործընկերներից մեկն էր։

Հնգետների եվրոպական ասոցիացիա
Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA) շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հնագետներին և հետաքրքրված քաղաքացիական հասարակությանը Եվրոպայից և դրանից դուրս:

Ասոցիացիայի նպատակն է՝ նպաստել հնագիտական հետազոտությունների զարգացմանը, հնագիտական տեղեկատվության փոխանակմանը Եվրոպայում, տարածել եվրոպական հնագիտական ժառանգության կառավարումը և մեկնաբանությունը, խթանել հնագիտական աշխատանքի պատշաճ էթիկայի, գիտական և պաշտոնական չափորոշիչները: Այս նպատակներին հասնելու համար EAA-ն կազմակերպում է ամենամյա ժողովներ, հրատարակում է ամսագիր, երկու մենագրությունների շարք և լրագիր, ստեղծում է միջազգային համայնքներ, կոմիտեներ և աշխատանքային խմբեր՝ հնագիտական ուսումնասիրությունների ու կառավարման ոլորտի արդի մարտահրավերներին լայնորեն համաձայնեցված քաղաքականություն և լուծումներ տալու նպատակով, այն գործում է որպես եվրոպական հնագիտությանն առնչվող բոլոր հարցերի խորհրդատվական մարմին և մասնակցում է մասնագիտական միջոցառումների և գործողությունների ողջ Եվրոպայում:

EAA-ն հիմնադրվել է 1994 թվականին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ: Ավելի քան տասնհինգ հազար հնագետ 70 երկրներից, տարեկան ընթացիկ անդամակցությունն ընդգրկում է ավելի քան երկու հազար հինգ հարյուր անհատ:

EAA-ի տարածման ազդեցությունը իր համաժողովների, հրապարակումների և ինտերնետային կայքերի տեղեկատվության լայն շրջանակներում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}