Լավրովը՝ Աֆղանստանի հետ կապված․ Մոսկվան ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար
Մոսկվայի պարտավորությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում մնում են ուժի մեջ։ Այս մասին այսօր ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Տաջիկստան-Աֆղանստան սահմանին վատթարացող իրավիճակին Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին հարցին: Այս մասին գրում է Ria-ն։
«ՀԱՊԿ շրջանակներում պարտավորությունները մնում են ամբողջ ուժով», - նշել է Լավրովը մամուլի ասուլիսում:
Նա հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանամերձ տարածք:
Լավրովն ասել է, որ իրավիճակն Աֆղանստանում արագորեն վատթարանում է։
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, որտեղ իրավիճակը արագ վատթարանում է, այդ թվում` ամերիկյան և ՆԱՏՕ-ի մյուս զորքերի հապճեպ դուրսբերման համատեքստում», - ասել է Լավրովը:
Նա նշել է, որ Վլադիմիր Պուտինը վերջերս հեռախոսազրույցներ է ունեցել Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ, ինչպես նաև կապի մեջ է Կենտրոնական Ասիայի այլ հանրապետությունների ղեկավարների հետ:
Մոսկվան, շեշտել է Լավրովը, ամեն ինչ անելու է ՀԱՊԿ-ում իր դաշնակիցների դեմ ցանկացած ագրեսիա կասեցնելու համար, այդ թվում` օգտագործելով իր ռազմաբազան տաջիկա-աֆղանական սահմանին:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով․ Ռուսաստանը Աֆղանստան զորակազմ մտցնելու շուրջ քննարկումներ չի անցկացնում
- Աֆղանստանում «Թալիբան» շարժումը գրավում է նոր տարածքներ, երբ ՆԱՏՕ-ի զորքերը շարունակում են դուրս գալ
- Ամերիկյան զորքերի դուրս բերումն Աֆղանստանից. խնդիրներ և մարտահրավերներ
- ՀԱՊԿ-ը կաջակցի Տաջիկստանին՝ սահանին ստեղծված իրավիճակից ելնելով