Հայրապետյան. Ընտրության նախորդած շրջանում շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը
Իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Վերջին օրերին Սյունիքի համայնքապետերի կողմից դրամական օգնությունների տրամադրման որոշումները իրավապահ մարմինների համար դարձել են քրեական գործերի հարուցման հիմքեր, և ոտ ու ձեռ ընկած փորձում են քաղաքացիներից ցուցմունք կորզել համայնքապետերի դեմ՝ համայնքապետարան մուտքագրված դիմումների հիմքով տրված դրամական օգնությունները տեղավորելով «կաշառքի» տրամաբանության մեջ։
Բայց ծառայամիտ իրավապահները միտումնավոր մոռացության են տվել մարզպետների կողմից տրվող դրամական օգնությունների որոշումները, որպեսզի ստիպված չլինեն ընկնել իրենց փորած փոսի մեջ։
Եվ ուրեմն, հրավիրում եմ դատախազության և քննչական կոմիտեի ուշադրությունը ստորև հրապարակված՝ Սյունիքի մարզպետի կողմից տրված դրամական օգնությունների վերաբերյալ որոշումների վրա և հորդորում անհապաղ քրեական գործ հարուցել նույն տրամաբանության շրջանակներում։
Ի հավելումն նշեմ, որ ընտրության նախորդած ժամանակահատվածում՝ մասնավորապես մայիսից-հունիս ամիսներին, շեշտակի աճել է դրամական օգնության վերաբերյալ Սյունիքի մարզպետի որոշումների թիվը։
Եվ, նաև, կհարցնեք մարզպետին, թե ինչու միտումնավոր չի հրապարակվել որոշումների հավելվածները, որտեղ բացահայտվում են դրամական օգնություն ստացած քաղաքացիները, ինչը, ի դեպ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ անել օրենքով»։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն գործի է դրել թաղային խուժաններին․Վազգեն Սաղաթելյան
- Այն, ինչ արել է Փաշինյանը, բազմաթիվ պաշտոնատար անձինք, քրեական հանցագործություններ են. Արծվիկ Մինասյան
- Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը
- Ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել. «Հայաստան» դաշինք