ՀՀ ԶՈւ-ն, անհրաժեշտության դեպքում, իրականացնում է միայն Ադրբեջանին հակազդելու գործողություններ. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- նշված է ՊՆ հայտարարության մեջ: