Մի ինչ-որ քանակ հայրենադարձվել է. Սինանյանը՝ 2018-ից հետո սպասվող բումի մասին
«Անհնար է նման տվյալ ներկայացնել՝ մեր այսօրվա հնարավորությունները հաշվի առնելով»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ պատասխանելով հարցին, թե հեղափոխությունից հետո ասում էին բում է լինելու, մարդիկ գալու են Սփյուռքից, Հայաստանում տուն են առնելու, քանի՞ հոգի եկան ու տուն առան այստեղ:
Նա նշեց, որ 2018-ից հետո, իհարկե, մեծ թվով հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, մի ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է:
«Բում ասելով կարող ենք տարբեր բաներ հասկանալ, բումը կարող է տարբեր ստանդարտ լինել տարբեր մարդկանց համար:
Իհարկե, կովիդը, պատերազմն այդ բումի շարունակականությանը խոչընդոտել են»,- նշեց Զարեհ Սինանյանը: