«Ժողովուրդ». Հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, իսկ որևէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում հեղուկ գազի գնի բարձրացման առիթով կրքերը դեռ չեն հանդարտվում: Վարորդները խիստ զայրացած են. հեղուկ գազի գինն օր օրի է բարձրանում, բայց որևէ պետական կառույցի կողմից շուկան չի վերահսկվում: Բայց գնի բարձրացմանը զուգահեռ շուկայում հեղուկ գազի պակասուրդ է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որոշ ընկերություններ այս օրերին հեղուկ գազի գինը այնքան են բարձրացրել, որպեսզի այն չվաճառվի, չպակասի մինչև նոր խմբաքանակի ներկրումը, այսինքն՝ վարորդները բարձր գնի պատճառով չգնեն այն:
Բայց մեկ այլ գազալցակայանի աշխատող «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ հայկական շուկայում հեղուկ գազի դեֆիցիտ ստեղծվել է այն պատճառով, որ Իրաքից այն դժվարությամբ է ներկրվում. այնտեղ ներկրողները ստիպված են լինում օրերով սպասել, որն էլ լրացուցիչ ֆինանսական ծախսեր է առաջացնում նրանց համար: Գրեթե նույն պատկերն է Ռուաստանի դեպքում:
Բացի այս, Հայաստան տևական ժամանակ է, ինչ Իրանի Իսլամական Հանրապետւթյունից հեղուկ գազ չի ներկրվում: Սա է պատճառը, որ այս շուկայում ոչ միայն պակասուրդ է գրանցվել, այլև գնաճ: Սակայն հեղուկ գազ ներկրող տնտեսվարողները վստահեցնում են, որ առաջիկա տասն օրերի ընթացքում շուկայում և՛ գինը կկարգավորվի, և՛ պակասուրդը կվերանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան