«Հրապարակ». Լրագրողների աշխատանքի նոր խոչընդոտներ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները ոչ միայն լրագրողների համար ինֆորմացիոն հասանելիությունն են սահմանափակում, այլև որոշել են սահմանափակել նրանց տեղաշարժն ԱԺ-ում։ Նախկին խմբագիր վարչապետն ու իր թիմը որոշման նախագիծ են մշակել, որ նոր գումարման խորհրդարանի աշխատանքները սկսվելուն պես փոխվի նաև լրագրողների՝ ԱԺ-ում գործունեության կարգը։
Մինչև հիմա լրագրողներն ազատ ելումուտ են ունեցել ԱԺ շենքում, շրջել են միջանցքներով, այցելել պատգամավորների աշխատասենյակներ, պատգամավորների հետ անմիջական շփում են ունեցել, իսկ նոր որոշումով ուզում են այնպես անել, որ լրագրողներն աշխատեն այնպես, ինչպես կառավարության նիստերի ժամանակ՝ ֆոյեում կամ մի սենյակում կուտակված և միայն իրենց մոտ դուրս գալու շնորհ անողների հետ շփվելու հնարավորությամբ։ Նրանք չեն կարողանա խորհրդարանի նախասրահից առաջ գնալ, նիստերին կարող են հետևել այդ սրահում տեղադրված էկրանից, իսկ պատգամավորների հետ կկարողանան հարցազրույցներ անել միայն այն պարագայում, եթե որևէ պատգամավոր ունենա նման ցանկություն, իջնի նախասրահ ու շփվի լրագրողների հետ։
Լրագրողներն ԱԺ նախամուտքից առաջ կարող են գնալ միայն այն դեպքում, եթե որևէ պատգամավոր անցագիր իջեցնի, իսկ այդ դեպքում էլ նրանք իրավունք չեն ունենա երկու ժամից ավելի մնալ շենքում, ավելի ճիշտ՝ անցաթուղթ իջեցրած պատգամավորի աշխատասենյակում, որտեղից դուրս գալու և որևէ այլ անձի հետ շփվելու իրավունք էլ չեն ունենա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան