Ռուստամ Բադասյանն առանց պաշտոն չի մնա
Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Նախագիծն արդեն պատրաստ է, ահն հրչապարակվել է կառավարության պաշտոնական էջում։
«Կառավարության գրավոր քվեարկության հարցեր» անունով նորաստեղծ բաժնում այսօր քննարկման ենթակա երեք հարց է ընդգրկված, որոնցից մեկով Էդվարդ Հովհաննիսյանը կազատվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից, մյուսով Բադասյանը կնշանակվի կոմիտեի նախագահ։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի հրամանագրով երեկ արդարադատության նախարար էր նշանակվել նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը։