Մեր երեխաներն այսօր Եռաբլուրում չեն կարողանում հանգիստ քնել. ակցիա՝ կառավարության դիմաց
Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
Հերոսի հարազատները ակցիա են անում կառավարության մոտ և պահանջում են, որ վանդալիզմը կատարողները անպայման պատասխան տան:
«Իմ երեխու շիրիմը պղծել են ու ասում են՝ վարչապետի հրամանով: Պետք է պատասխան տա այն հրաման տվողը, որ Եռաբլուրում այսօր հերոսների գերեզման են քանդում:
Մտել եմ Եռաբլուր, տեսել եմ իմ երեխու գերեզմանը քանդած, նկարը գետնին ընկած: Սրբապղծություն:
Մեր երեխաներն այսօր Եռաբլուրում չեն կարողանում հանգիստ քնել: Այսօր Եռաբլուրում էլ են քանդում գերեզմանները: Միայն թուրքը կարող է նման բան անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Գևորգյանի հայրը:
Նա ասաց, որ իրեն այսօր հրավիրել են ոստիկանության բաժին, սակայն չգիտի, թե ինչի համար:
Հարակից հրապարակումներ`
- «Եռաբլուր»-ի բետոնապատումը՝ ինքնագործունեություն
- Պն-ն «Եռաբլուր»-ում հավաք է հրավիրում
- Ձեզ մոտ հարց չի առաջացել՝ ինչու՞ են Եռաբլուրը բետոնապատում
- Ներկայացվել է Եռաբլուրի շիրմաքարի 6-րդ տարբերակը
- Եռաբլուրում սպառնում են արտաշիրիմումով