Երիտասարդ դաշնակահարուհի Եվա Գևորգյանին հոտնկայս ծափահարում են Ռուրի փառատոնում
Սեպտեմբերի 8-ին ռուսաստանաբնակ երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի, մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանը ելույթ է ունեցել գերմանական Ռուրում կայացած փառատոնում:
«Ինձ համար մեծ պատիվ էր ելույթ ունենալ the Klavier-Festival Ruhr-ում: Ես այնքան շնորհակալ եմ հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինին, ով ընտրել էր ինձ Ռուրի դաշնամուրային փառատոնի կրթաթոշակառու, ջերմ հանդիսականին և կազմակերպիչներն ու հովանավորներին, որոնց շնորհիվ կայացավ այս հիանալի իրադարձությունը»,- գրել է Եվա Գևորգյանը:
Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է 15-ից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` մասնավորապես «Շոպեն» դաշնակահարների մանկապատանեկան միջազգային մրցույթին (Լեհաստան), «Չիտա դի Սան-Դոնա-դի-Պյավե» II միջազգային մրցույթին (Իտալիա), Բակուլովի անվան դաշնակահարների համառուսաստանյան մրցույթին (Եկատերինբուրգ), Clavi Cologne Piano Competition (Գերմանիա) և արժանացել բացառապես առաջին մրցանակների, Cleveland International Piano Competition-ում արժանացել է առաջին մրցանակին։ 2019-ին Cliburn International Junior Piano Competition-ում գրավել է երկրորդ տեղը։ 2020-ին Եվա Գևորգյանը Գրան պրի է ստացել Չիկագոյի միջազգային երաժշտական մրցույթում (Chicago International Music Competition), նաև հատուկ մրցանակ ՝ Ֆ․ Շոպենի ստեղծագործության լավագույն կատարման համար։
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Շոպենի անվան միջազգային մրցույթին
- «Ռահմանինովի օրեր» միջոցառման դաշնակահարը Եվա Գևորգյանն է
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը որպես աջակցություն ստացել է YAMAHA ընկերության ռոյալ
- Հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինն ընտրել է մի շարք մրցույթների դափնեկիր Եվա Գևորգյանին
- Դաշնակահար Եվա Գևորգյանը Գրան պրի և հատուկ մրցանակ է ստացել Չիկագոյի միջազգային մրցույթում
- Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան