Պալմայի բնակիչներին կոչ են արել ապաստան գտնել իրենց տներում
Իսպանիայի Պալմա կղզու մոտ 3,5 հազար բնակչի կարգադրել են ապաստան գտնել իրենց տներում հրաբխի ժայթքման պատճառով, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ հղում անելով Կանարյան կղզիների շտապ օգնության էջին։
Ավելի վաղ շտապ օգնության ծառայությունները Պալմա կղզու բնակիչներին խնդրել են ձեռնարկել բոլոր հնարավոր նախազգուշական միջոցները՝ կապված հրաբխի շարունակական ժայթքման հետ, քանի որ օդի որակը հնարավոր է վատթարանա։
Նաև նշվում են այն բնակավայրերն ու տարածքները, որոնց բնակիչներին կարգադրված է մնալ տանը:
Բնակիչներին խորհուրդ է տրվում փակել դռները, պատուհանները, շերտավարագույրները և, հնարավորության դեպքում, մնալ տների հետին մասում գտնվող սենյակներում, ինչպես նաև անջատել ջեռուցումն ու օդափոխությունը: Հրահանգների համաձայն ՝ բնակիչները չպետք է օգտվեն նաև հեռախոսից:
Հարակից հրապարակումներ`
- Պալմա կղզում հրաբխի ժայթքումից լավան հասել է օվկիանոս
- Կանարյան կղզիներում հրաբխի ժայթքումը ավերել է մոտ 600 շենք
- Պալմա կղզում կրկին վերսկսվել է հրաբխի ժայթքումը
- Պալմա կղզու հրաբխի ժայթքման հետևանքով ավելի քան 450 շենք ամբողջությամբ ավերվել է