![](https://panorama.am/news_images/859/2575556_1/untitled_106.thumb.jpg)
Հնդկաստանում փլուզվել է բազմահարկ շենք
Հնդկաստանի հյուսիսում բազմահարկ բնակելի շենքը փլուզվել է, որը կառուցված է եղել հենց բլրի լանջին։ ntv.ru-ն գրում է, որ ականատեսներին հաջողվել է նկարահանել փլուզման պահը:
Տեղական իշխանություններն այժմ հետաքննում են միջադեպի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն, բարձրահարկ շենքը փլուզվել է տարածքում սողանքի հետևանքով: Մեկ այլ վարկածով, վթարի պատճառը շինարարների սխալ հաշվարկներն էին, իբր նրանք անբավարար ամուր հիմք էին դրել, որն, ի վերջո, չի դիմացել բեռին:
Հաղորդվում է, որ փլուզման հետևանքով ոչ ոք չի մահացել: Բնակիչները նախօրոք տարհանվել են և վերաբնակեցվել հյուրանոցներում:
Լրահոս
Տեսանյութեր
![GG-ում խուզարկությունը ռեպրեսիա է. Ռուբեն Մելիքյան](https://panorama.am/video_images/17/49467_1/f666d7bfa4e699_666d7bfa4e6d9.jpg)
![Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/17/49449_1/f666d70d2be002_666d70d2be042.jpg)