Իրավունք 15:51 15/10/2021 Հայաստան

Խաղաղության և համակեցության վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները լոկ խոսքեր են, որոնց տակ Ադրբեջանը առաջ է մղում իր ֆաշիստական օրակարգը. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը  հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին.

«Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի պաշտպանության բանակի հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։ Երկու զինծառայողների վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր։ Առավոտյան ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում և Հանրապետական բժշկական կենտրոնում այցելել է տղաներին և ծանոթացել նրանց իրավիճակին․ կատարված վիրահատություններից հետո նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմից թիրախավորվել է նաև ԱՀ Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան, որի հետևանքով տուժողներ չկան: Այս միջադեպի կապակցությամբ հարկ է հատուկ նշել, որ ադրբեջանական կողմը ոչ միայն հերթական անգամ կոպտորեն խախտել է հրադադարի ռեժիմը, այլև հստակ թիրախավորել է հումանիտար գործառույթ իրականացնող օբյեկտ, որը միջազգային իրավունքով հատուկ պահպանության ներքո է։

Գրանցված միջադեպերը հերթական անգամ ապացուցում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և լկտի պահվածքը և նրանց նպատակադրությունը ուժի կիրառմամբ և առհասարակ բոլոր մեթոդներով խաթարելու բնականոն կյանքը Արցախում, հայաթափելու և էթնիկ զտման ենթարկելու Արցախի հայությանը։

Հատկանշական է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից ուղիղ թիրախային հարված է հասցվել Արցախի ՊԲ այն հենակետի ուղղությամբ, որը տեղակայված է Նորշեն խաղաղ բնակավայրերից մի քանի մետր հեռավորության վրա։ Սա ինքնին փաստում է, որ հայ զինծառայողները իրականացնում են բացառապես խաղաղ բնակչության կյանքի, առողջության իրավունքի պաշտպանության գործառույթ, այնինչ մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում տեղակայված ադրբեջանական հենակետերը իրենց ներկայությամբ ու ագրեսիվ պահվածքով ուղիղ սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակավայրերի համար։ Դրանց անհապաղ հեռացումը կարևոր է քաղաքացիական բնակչության իրավուքների՝ մասնավորապես կյանքի իրավունքի պաշտպանության համար։

Միևնույն ժամանակ խաղաղության պահպանման առաքելությամբ Արցախում տեղակայված ռուսական ուժերը և միջնորդները պետք է ունենան ոչ թե միջադեպերը պոստ-ֆակտում արձանագրելու գործառույթ, այլ հրադադարի խախտման ցանկացած միջադեպ արդյունավետ հետաքննելու և դրանց կրկնությունը կանխելու իրավասություն և հստակ մեխանիզմներ։ Խաղաղության իրական պահպանման տեսանկյունից շատ կարևոր է նաև ռուսական խաղաղապահ հենակետերի մշտական տեղակայումը և ներկայությունը Արցախի սահմանային դարձած բոլոր բնակավայրերում։

Գրանցված միջադեպերը ևս մեկ արձանագրումն են այն բանի, որ խաղաղ գոյակցության շուրջ ադրբեջանական թեզերը կեղծ են, առանց այդ ուղղությամբ իրական նպատակների, և միտված են թոզ փչելու միջազգային հանրության և ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող կողմերի աչքերին։

Խաղաղության և համակեցության վերաբերյալ ադրբեջանական հայտարարությունները լոկ խոսքեր են, որոնց տակ Ադրբեջանը առաջ է մղում իր հայատյաց, ցեղասպան և ֆաշիստական օրակարգը։

Միջազգային կազմակերպությունները, առանձին պետությունները բաց աչքերով պետք է նայեն առկա իրավիճակին և կողմերի իրական նպատակներին և գործողություններին՝ չտրվելով ադրբեջանական մանիպուլյացիաներին։ Նրանց անտարբերությունը վերջնականապես խորտակում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրակարգը և վտանգի տակ դնում դրա կիրառական նշանակությունը՝ այն վերածելով լոկ գեղեցիկ խոսքերի բառակույտի՝ առանց այն պաշտպանելու իրական ցանկության և վճռականության»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:55
Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ. Արթուր Վանեցյան
«Եթե չլիներ հեղափոխությունը, եթե Նիկոլ Փաշինյանից չստանայի պաշտոնի առաջարկ, կարող էր այսօր այլ իրավիճակ լիներ»,- 24.news-ի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
09:37
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնությունն ընդլայնելու պատրաստակամության մասին
Ուկրաինային է փոխանցվել ևս 200 մլն դոլարի պաշտպանական օգնություն, ԱՄՆ-ն պատրաստ է ավելացնել նման աջակցությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի...
Աղբյուր` Panorama.am
09:28
Ադրբեջանական այդ փողերը շաղախված են մեր եղբայրների արյունով. Վարդան Ոսկանյան
«Բաքվի բռնապետն իր իսկ երկրի ներսում ներդրումների և աշխատատեղեր ստեղծելու կարիք ունի, ուստի, ինչպես սահմանում է ժողովրդական ասույթը՝ «Ճաղատը ճար անող լինի, իր գլխին կանի»»։
Աղբյուր` Panorama.am
09:22
Պետք է լինել զգոն, սթափ ու շրջահայաց. դրված է Հայկական պետականության գոյության հարցը. Ղազինյան
«Մեկ բան անվիճելի է. Հայաստանում փոխվեցին քաղաքական իրողություններ»:
Աղբյուր` Panorama.am
09:16
Նավասարդ Հակոբյանը հաղթել է Հյուսթոնի օպերային մրցույթում
Երիտասարդական օպերային ծրագրի մենակատար բարիտոն Նավասարդ Հակոբյանը Հյուսթոն Գրանդ Օպերայի (Houston Grand Opera) 34-րդ «Էլեոնոր ՄակՔոլումի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
00:13
Արթուր Վանեցյան. Ինձ համար Արմեն Սարգսյանի հրաժարականն առնվազն ուշացած է
«Քաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն...
Աղբյուր` Panorama.am
21:40
Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Էմիլ Տարասյանին ազատել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի: Հրամանագիրը, որը ստորագրվել է այսօր,...
Աղբյուր` Panorama.am
21:33
ՀՀ նախագահի հրաժարականից հետո ի՞նչ է նախատեսված Սահմանադրությամբ
Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:
Աղբյուր` Panorama.am
21:26
Քաղաքագետ. Եվ վերջապես, ինչու այլևս սխալվելու հնարավորություն ազգը չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
21:08
Արմեն Աշոտյան. Մեր երկրի գլխին նոր ուժեղ շանթի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց։...
Աղբյուր` Panorama.am
20:56
«Առաջին անգամ փախել է վարչապետի, երկրորդ անգամ՝ նախագահի պաշտոնից»
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
20:43
Իրավաբան. Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է. «Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից: Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան. Արամ Վարդևանյան
«Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով»։
Աղբյուր` Panorama.am
20:17
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
19:28
Իսակովի պողոտայի կահույքի խանութում հրդեհ է բռնկվել
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ
Աղբյուր` Panorama.am
16:52
Քաղաքագետ. Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այս պահին անհավանական է թվում, սակայն որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Տիչինայի փողոցով առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խարնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող...
Աղբյուր` Panorama.am
15:24
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպում անցկացնելու ծրագրի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում...
Աղբյուր` Panorama.am
15:12
23.01.2022. Կորոնավիրուսի 814 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 քաղաքացի
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 9551 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
13:59
Մի քանի մարզերի ճանապահներին մերկասառույց է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
13:49
Պայթյուն «Բոռա» ռեստորանի մոտ գտնվող տներից մեկում. Կա տուժած
Հունվարի 23-ին, ժամը 09։54-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում՝ «Բոռա»...
Աղբյուր` Panorama.am
13:34
Սիրուշոն պատմել է հիվանդության ընթացքի մասին
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ երեկ հայտնել էր կորոնավիրուսով հիվանդանալու մասին, ֆեյսբուքյան story բաժնում պատմել է հիվանդության ընթացքի մասին։...
Աղբյուր` Panorama.am
13:23
Պայթյուն Տիչինայի փողոցում՝ հրդեհի բռնկմամբ
Հունվարի 23-ին, ժամը 10։48-ին Ճգնաժամային կառավարման ազզգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝...
Աղբյուր` Panorama.am
13:13
Փաշինյանը շարունակում է խուսափել լրագրողների հետ ուղիղ շփումից
Նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանը, որ ամեն առիթով սիրում է խոսել Հայաստանի «ժողովրդավարական առաջընթացից», տևական ժամանակ է՝ խուսափում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Կենդանաբանական այգու կենդանիները տևական ժամանակ չեն կերակրվել․ այգու կենդանաբույծը նոր մանրամասներ է հայտնում
Օրերս մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ Երևանի կենդանաբանական այգում սատկել է հինգ անգղ, արջ և քարայծ։ Panorama.am-ը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
19:45
Լատվիայի ՆԳՆ-ն ցանկանում է երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը Բելառուսի հետ սահմանին
Լատվիայի և Բելառուսի սահմանին արտակարգ դրության ռեժիմը նախատեսվում է երկարաձգել մինչև մայիսի 10-ը՝ համաձայն Լատվիայի ՆԳՆ-ի կողմից պատրաստված...
Աղբյուր` Panorama.am
19:30
Եվրոպայի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք է դարձել Լիտվայի Կաունաս քաղաքը
Լիտվայի Կաունաս քաղաքը 2022 թվականին պաշտոնապես դարձել է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ
13:21 18/01/2022

Ռուբեն Ռուբինյանը խորհրդակցել է նախկինում Թուրքիայի հետ բանակցողների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}