Վարդան Ադիբեկյանի գլխավորությամբ գիտնականների խումբը բեկումնային հետազոտություն է իրականացրել տիեզերքի վերաբերյալ
Հայ գիտնական Վարդան Ադիբեկյանի գլխավորությամբ գիտնականների խումբը բեկումնային հետազոտություն է իրականացրել տիեզերքի վերաբերյալ` ավելի հստակ էկզոմոլորակների ու դրանց մայր աստղի մասին։
«Տիեզերք» ֆեյսբուքյան էջը մանրամասնում է, որ Ադիբեկյանին ու նրա թիմին հաջողվել է պարզել երկրանման մոլորակների ու դրանց մայր աստղերի քիմիական բաղադրությունների միջև կապը, իսկ հետազոտությունը տպագրվել է հռչակավոր Science ամսագրում։ Գիտական հոդվածն ունի տարբեր ազգությունների 11 հեղինակ։ Բացի Ադիբեկյանից գիտական խմբում ևս երկու հայ կա՝ Ալիխանյանի անվան լաբորատորիայի ավագ գիտաշխատող Արթուր Հակոբյանն ու աստղագետ Գարիկ Իսրայելյանը։
«Նախկինում այս կապը հայտնի էր միայն մեր Արեգակնային համակարգի ու իր պինդ մոլորակների համար, սակայն Ադիբեկյանն ու իր թիմը հետազոտել են նաև մեր համակարգից դուրս գտնվող մոլորակները՝ էկզոմոլորակները, ու պարզել նաև այդ մոլորակների ու նրանց մայր աստղերի քիմիական բաղադրությունների միջև կապը...
Այս ամենի համար ուսումնասիրության են ենթարկվել 21 քարե մոլորակներ, ու օգտագործվել են տվյալներ՝ աշխարհի մի շարք աստղադիտակներից, ինչպիսիք են Չիլիի Լա Սիլլայի աստղադիտարանը, Մաունա Կեաjի աստղադիտարանը և այլն։
Իսկ ինչո՞վ է սա բեկումնային...
Բանն այն է, որ մոլորակների առաջացման վերաբերյալ կան մոդելներ, ու այս հետազոտության արդյունքները լուրջ ճշգրտություններ են մտցնելու այդ մոդելներում »,-գիտահետազոտական աշխատանքից մանրամասներ է հայտնում «Տիեզերք»-ը։