Ռուբեն Սահակյանը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ.
«Ափսոսանքով տեղեկացա վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։ Նա, վստահաբար, մեծ հարգանք էր վայելում իրավաբանական համայնքում։
Ռուբեն Արամիչը լավ իրավաբան լինելուց զատ, նաև իր երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացի էր։ Ռուբեն Սահակյանի հիշատակը վառ կմնա իր հարազատների, նրան ճանաչողների սրտում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ