Քաղաքական 15:28 19/10/2021 Հայաստան

Պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում, աննախադեպ է. Ռուբեն Սաֆրաստյան

«Տարածաշրջանում տեղի է ունենում պայքար նոր ստատուս քվոյի համար»,- ասաց ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԳԱԱ-ում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

Նրա զեկույցի թեման է՝ «Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումները ներկա փուլում»:

Պայքար նոր ստատուս քվոյի համար

Ս. Սաֆրաստյանի խոսքով, ըստ էության, այն պայքարը, որը հիմա տեղի է ունենում տարածաշրջանում աշխարհաքաղաքական ստատուսի համար, աննախադեպ է, քանի որ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ չէ հաստատում այդ ստատուս քվոն, այլ ստիպված է հաշվի նստել Թուրքիայի հետ:

«Այս իրավիճակը ես բացատրում եմ նրանով, որ Ռուսաստանը շատ կոպիտ  աշխարհառազմավարական բնույթի սխալ գործեց, երբ 2020 թվականի գարնանը ու ամռանը չխոչընդոտեց Թուրքիայի կողմից նորագույն զենքերի մատակարարմանը Ադրբեջանին, վարձկանների տեղափոխմանն Ադրբեջան, ընդհանրապես թուրքական ռազմական ներկայությունը տարածաշրջանում ուժեղացնելուն:

Փաստորեն, այսպիսով Թուրքիան կանխորոշեց Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակը: Դա հնարավորություն տվեց Թուրքիային իր միջամտությունը, դերակատարությունն ունենալ այն պայքարում, որը հիմա տեղի է ունենում մեր տարածաշրջանում»,- ասաց պատմաբանը:

Այս առումով նա որոշ նմանություններ նշեց 1920-21 թթ. հետ, այսինքն՝ ՌԴ-ն այլևս միայնակ չի կարող տնօրինել տարածաշրջանը, ստիպված է Թուրքիայի հետ որոշակիորեն և համագործակցել, և պայքարել:

Նա ընդգծեց, որ ՌԴ-ն իր սխալի պատճառով փաստորեն ստիպված է հաշվի նստել, բանակցություններ կամ առևտուր վարել Թուրքիայի հետ, միայնակ չի կարող տնօրինել մեր տարածաշրջանի զարգացումները:

«Ռուսաստանը տակտիկական առումով հասավ իր նպատակին և տեղակայեց խաղաղապահ ուժեր: Եթե նայենք քարտեզին, կտեսնենք, որ ռուսական զինված ուժերը տեղակայված են Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի տարածքների վրա, այսինքն՝ ՌԴ պահում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ հիմնվելով Զինված ուժերի վրա:

Մենք տեսնում ենք, որ ՌԴ-ն ակտիվ սկսում է առաջ տանել տրանսպորտային կապուղիների բացման ծրագիրը, որը տնտեսական գործոն է՝ փորձելու համար տարածաշրջանը պահել կայուն վիճակում: Իսկապես, ՌԴ-ն շահագրգռված է, որ  տարածաշրջանում լինի կայուն իրավիճակ, Արցախը մնա հայկական, ինքը լինի կառավարող ուժը մեր տարածաշրջանում:

Բայց պատմական փորձն ու ժամանակակից փորձը ցույց են տալիս, որ նման տիպի սուր իրադրություններում, երբ փորձում են տնտեսական գործոններ ներգրավել, դա օգուտ չի տալիս: Հնարավոր չէ տնտեսական շահի վրա հիմնվելով՝ ներազդել աշխարհաքաղաքական,  աշխարհառազմավարական գործընթացների վրա»,- ասաց պատմաբանը: 

Թուրքիայի աշխարհառազմավարությունը

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, պետք է հասկանալ Թուրքիայի աշխարհառազմավարությունը ժամանակակից աշխարհում, ինչը բավական բարդ խնդիր է, քանի որ Թուրքիայի քաղաքականությունը շատ բազմավեկտոր է, վատ կազմակերպված, բայց շատ համառ, ավանտյուրիստական, ինչն էլ դժվարացնում է Թուրքիայի՝ ժամանակակից աշխարհում քաղաքականությունը հասկանալը:

«Կարծում եմ՝ ներկայիս Թուրքիան իրականացնում է մի գերնպատակ՝ իր դերակատարումը տարածաշրջանային մակարդակից բարձրացնել համաշխարհային մակարդակի: Այսինքն՝ Թուրքիան  իրականացնում է համաշխարհային տերություն դառնալու քաղաքականություն: Հիմնական նպատակը դա է:

Եթե այս տեսակետից մենք դիտարկում ենք Թուրքիայի քաղաքականությունը մեր տարածաշրջանում, ապա պետք է նշել՝ մեր տարածաշրջանը Թուրքիայի համար կարևոր է:  Ի տարբերություն 1920-21 թվականների, Թուրքիան այս անգամ ունի բավական լավ նախնական դիրքեր մեր տարածաշրջանում իր նպատակին հասնելու համար: Իսկ տարածաշրջանում Թուրքիայի նպատակն ակնհայտ է՝ դարձնել տարածաշրջանը իր աշխարհաքաղաքական ազդեցության ոլորտ: Այս առումով է Թուրքիան օգտագործում Ադրբեջանին իր նպատակն իրականացնելու  համար»,- ասաց պատմաբանը:

Ըստ նրա, եթե 100 տարի առաջ բոլշևիկյան Ռուսաստանը և քեմալական Թուրքիան ունեին մեկ թշնամի՝ Արևմուտքը և համագործակցում էին լիովին Արևմուտքի դեմ, հիմա պատկերն այլ է, Թուրքիան վարելով վերը նշած քաղաքականությունը, միաժամանակ մաս է կազմում Արևմուտքի. «Սա հնարավորություն է տալիս սկզբունքորեն տարբեր տեսակետից գնահատել մեր տարածաշրջանի զարգացումները, այսինքն՝ Թուրքիան և Ռուսաստանը, որքանով տեսնում ենք, համագործակցում են տակտիկական առումով, բայց ռազմավարական առումով նրանք հակառակորդներ են: Նրանց նպատակները հակադիր են մեր տարածաշրջանում:

Թուրքիան ուզում է տարածաշրջանը միայնակ կառավարի, իսկ Ռուսաստանն ուզում է պահել տարածաշրջանն իր ազդեցության ոլորտում»: 

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայի գերագույն նպատակն էր, երբ նախաձեռնեց Արցախյան վերջին պատերազմը, ռուսների հետ մաս կազմի խաղաղապահ ուժերի, սակայն դա նրան չհաջողվեց, իր այդ կարևոր նպատակը Թուրքիան չկարողացավ իրականացնել, ինչը խոսում է այն մասին, որ Թուրքիան կշարունակի տարածաշրջանում պայքարն այն ստատուս քվոյի համար, որն իր համար ձեռնտու է:

«Մյուս կողմից Թուրքիան տարածաշրջանում ունի նաև ավելի աշխարհառազմավարական նպատակ՝ օգտագործել տարածաշրջանը պանթուրքիստական  ծրագրեր իրականացնելու համար, այս առումով Թուրքիայի համար կարևոր է  Սյունիքի կամ Զանգեզուրի միջանցքը:

Թուրքիայի գերագույն նպատակն է  ոչ միայն ստանալ այդ միջանցքը, նաև Սյունիքը դարձել թուրքական տարածք, կարևոր չէ նրա համար՝ դա կլինի ազերիական, թե թուրքական, դրանով իսկ Թուրքիան կլուծի իր պանթուրքիստական գերագույն նպատակը»,- ասաց նա:

Նա նաև ընդգծեց՝ Թուրքիայի համար շատ կարևոր հանգամանք է Հայաստանը. «Այս պայքարում, որ հիմա մղում է  տարածաշրջանում նոր ստատուս քավոյի համար, Թուրքիայի տեսլականը Հայաստանի մասին պետք է փորձենք հասկանալ, ինչ նպատակ ունի Թուրքիան մեր պետության հետ կապված: Երկու նպատակ կա Հայաստանի հետ կապված՝ մաքսիմումն արտահայատված է այն գաղտնի հրամանում, որը տրվել էր Կարաբեքիրին 1920 թ. նոյեմբերի 8-ին, որտեղ գրված է՝  Հայաստանը պետք է մեջտեղից վերացվի: Գերագույն նպատակն է  Թուրքիայի՝ վերացնել հայկական պետականությունը:

Երկրորդն ավելի «մեղմ, համեստ» նպատակ է՝ տեսնել Հայաստանը որպես Թուրքիայի վասալ պետություն, այսինքն, ըստ էության, նույնն է՝ վերացնել հայկական պետականությունը ձևաբանորեն, թողնելով մի պետություն, որը կլինի Թուրքիայի ազդեցության ներքո:

Այս նպատակներն է հետապնդում Թուրքիայի դիվանագիտությունը»:

Իրանը՝ նոր խաղացող

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ ի տարբերություն 1920-21 թթ., տարածաշրջանում տեսնում են մի նոր խաղացող, որն Իրանն է:

«Այս երկիրը ուշ մտավ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների ոլորտ: Պատերազմի ժամանակ իրանական դիվանագիտությունը բավական իներտ էր, բայց հետագայում, երբ տեսավ վտանգը, սկսեց ակտիվորեն ներգրավել տարածաշրջանային զարգացումների մեջ»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա, ի տարբերություն 100 տարի առաջվա, այս անգամ Հայաստանի դիրքերն ավելի բարենպաստ են, քանի որ կա Իրանը՝ որպես տարածաշրջանային զարգացումներում դերակատարում ստանձնող պետություն, որը հանդես է գալիս, ըստ էության, որպես Հայաստանի դաշնակից:

«Իրանը վերջին շրջանում ակտիվացրեց իր դիվանագիտությունը տարածաշրջանում: Իրանցիները հասկացան, որ սխալ են թույլ տվել պատերազմի ժամանակ, հիմա հանդես եկավ շատ կոնկրետ առաջարկով՝ Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան ճանապարհ դեպի ՌԴ, Եվրոպա,  Հունաստան և Բուլղարիա: Փաստորեն, Իրանի այս նախաձեռնությունը հնարավորություն է  տալիս մեր դիրքերը տարածաշրջանում ուժեղացնել:

Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս սկիզբ դնելու աշխարհաքաղաքական մի գործընթացի, որն իր նախադեպը չի ունեցել՝ այսինքն Հնդկաստանը հրավիրել մասնակցելու այս մեր աշխարհաքաղաքական իրադարձություններին»,- ասաց ակադեմիկոսը:

3+3 նախաձեռնություն

Անդրադառնալով Թուրքիայի կողմից առաջ քաշված 3+3 նախաձեռնությանը՝ 3 հարավկովկասյան երկրները, 3 արտահարավկովկասյան երկրներ՝ Թուրքիա, ՌԴ, Իրան, պետք է կնքեն որոշակի համաձայնագիր՝ դրանով բացելով հարաբերությունների կարգավորման դարաշրջան մեր տարածաշրջանում, Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ իրականում այս նախաձեռնությունը դիվանագիտական միջոց է Թուրքիայի նպատակներին հասնելու համար:

«Թուրքիան, չկարողանալով իր զինված ուժերը տեղակայալ մեր տարածաշրջանում, այս նախաձեռնությամբ փորձում է դիվանագիտական միջոցներով ազդել տարածաշրջանի իրադրության վրա, փաստորեն նաև Արցախյան հիմնահարցի կարգավորման փուլի վրա, որ պետք է սկսվի, քանի որ նրան թույլ չեն տալիս մաս կազմել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահողների խմբում, և փորձում է այսպես սղոսկել այդ կարգավորման գործընթացի մեջ»,- ասաց թուրքագետը:

Հայաստանը՝ նոր ստատուս քվոյի համար պայքարում

Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է՝ նոր ստատուս քվոյի համար պայքարում Հայաստանը, նաև համայն հայությունը, պետք է կարողանան ճիշտ կողմնորոշվել, դիրքորոշումը հստակ ձևակերպել, ամենակարևորը՝ Հայաստանը պետք է ամրացնի պետականությունը, վերականգնի Զինված ուժերը, սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում: Սրանք, ինչպես Կանտը կասեր, կատեգորիկ իմպերատիվ են:

«Մենք Արցախյան վերջին պատերազմում մեկուսացվել էինք: Աշխարհը հիմնականում  ուշադրություն չդարձեց մեզ վրա, չնայած այն բոլոր ջանքերին, որոնք սփյուռքը գործադրեց: Ինչո՞ւ: Որովհետև մենք ճանաչելի չենք աշխարհին, մենք մեր առանձնահատկությամբ հանդես չենք գալիս, պետք է կարողանանք մեր արտաքին քաղաքականությամբ Հայաստանը ներկայացնել որպես մի պետություն, որը դարեր շարունակ արժեքներ է ստեղծել և այդ արժեքները մասն են կազմում համաշխարհային քաղաքակրթության: Սա է կարևոր, մենք պետք է ճանաչելի լինենք աշխարհում, բայց դա չի արվել, պետք է հիմա արվի»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը՝ ներկա պայմաններում շատ կարևորելով համագործակցությունը սփյուռքի հետ:

Նա վստահ է, որ պետք է միասնական ճակատով հանդես գալ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր դիմակայել այն բարդ մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի առջև:

Ադրբեջանը՝ Թուրքիայի կողմից կլանման վտանգի ներքո

Պատմաբանի խոսքով, Ադրբեջանը, ըստ էության, գնաց համագործակցության Թուրքիայի հետ և կանգնած է Թուրքիայի կողմից կլանման վտանգի ներքո:

«Իհարկե, Ադրբեջանում կան էլիտայի այնպիսի խմբավորումներ, որոնք կապված են Ռուսաստանի հետ: Ես կարծում եմ՝ պայքարը հանուն Ադրբեջանի՝  Ռուսաստանի և Թուրքիայի միջև, դեռևս ավարտված չէ: Ռուսաստանը կփորձի որոշակի փուլում ակտիվացնել վերնախավային խմբերին, բայց ներկա փուլում կարելի է ասել, որ Թուրքիան այս դեպքում էլ հասավ իր նպատակներին: Դրա սիմվոլիկ արտահայտումն է, որ թուրքական բանակի 4 գեներալ երկարաժամկետ գործուղվեցին Ադրբեջան և դրա մասին հայտարարվեց»,- ասաց Ռ. Սաֆրաստյանը:

Վրաստանի դերը տարածաշրջանում

Նրա գնահատմամբ, Վրաստանի դերը տարածաշրջանում յուրահատուկ է: Ըստ նրա՝ 2008 թվականին Վրաստանն աշխարհաքաղաքական առումով սխալ գործեց՝ փորձելով արագացնել տարածաշրջանի արևմտականացման գործընթացը. «Զինված  ուժեր կիրառելով Հարավային Օսիայում՝դա հանգեցրեց ՌԴ շատ կտրուկ պատասխանին: Դա Վրաստանի սխալն էր՝ չկարողացավ հասկանալ, որ ՌԴ-ն կտրուկ կպատասխանի, իսկ Արևմուտքը չի միջամտի»:

Ակադեմիկոսի կարծիքով, Վրաստանի ներկայիս իշխանությունը դասեր է քաղել ու փորձում է ավելի զգուշավոր քաղաքականություն վարել տարածաշրջանում, իր նիշան գտնել, ուզում է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև: Սակայն չի կարծում, որ այդ միջնորդական գործունեությունը հեռանկար ունի:

Նոր գործընթաց՝ Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում

Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Արցախյան պատերազմին Արևմուտքը չմիջամտեց, եղան հայտարարություններ, բայց իրական միջամտություն տեղի չունեցավ:

«Հիմա մենք մի նոր գործընթաց ենք տեսնում՝ Արևմուտքը փորձում է Մինսկի խմբի միջոցով՝ ԱՄՆ, Ֆրանսիա, որոշակի ազդեցություն ստանալ Արցախի վերջնական ստատուսի կարգավորման գործընթացում:

Կարծում եմ՝ դա դրական է, մանավանդ Ռուսաստանն էլ է այդ մոտեցման կողմնակիցը: Մեր դիվանագիտությունը պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանն իր ակտիվ դերակատարումն ունենա այստեղ»,- իր զեկույցում ասաց  ԳԱԱ ակադեմիկոս,  պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:18
Քաղաքագետ. Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է դրել
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Իշխանությունը եւ Պետությունը տարբեր հասկացություններ են։ Եկեղեցին ճիշտ հիմնարար խնդիր է...
Աղբյուր` Panorama.am
17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}