Ադրբեջանում գերի պահվող 33 շիրակցի կա
Ադրբեջանում գերության մեջ պահվում է Շիրակի մարզի 33 բնակիչ։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ նշանակված Նազելի Բաղդասարյանը։
Նա հիշեցրել է, որ Խծաբերդի հատվածում գերեվարվել էր 62 շիրակցի, նրանցից 29-ը վերադարձել են, 33-ը դեռ գերության մեջ են։
«Վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է։ Աշխատանքային առաջին իսկ օրը հանդիպել եմ գերեվարվածների ընտանիքների անդամների հետ»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան