Ստացվում է, որ ՀՀ տարածքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով. Թագուհի Թովմասյան
«Ստացվում է, որ ՀՀ տարա ծքի մասին մենք պետք է այսուհետ խոսենք անցյալով և այդ մասին ասվում է սառը դատողությունների հորդորով և սառը գլխով որոշումներ կայացնելու խորհուրդով, ինչն անընդունելի է»,-այսօր հայտարարեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը , որը հրատապ աշխատանքային քննարկում է հրավիրել՝ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հայտարարությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի հատվածում մաքսակետեր տեղադրելու վերաբերյալ։
Բննարկմանը ներկա պատգամավորներին տեղեկացնելով, որ միջոցառման հրավերն ուղարկել է նաև Նիկոլ Փաշինյանին և հրավերն անպատասխան է մնացել՝ հանձնաժողովի նախագահը ընթերցեց այն 5 պահանջները, ինչի առիթով արտակարգ հանդիպում է հրավիրել:
«Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, արդյո՞ք արդեն իրականացվել է դեմարկացիա և դելիմիտացիա և դրա հիման վրա կարող էիք միայն հանդես գալ.
Ի՞նչ իրավական հիմքի վրա է հայտարարվում, որ ադրբեջանական անցակետը ՀՀ տարածքից դուրս է, ո՞ր քարտեզի հիման վրա.
Պետական սահմանի փոփոխությունն երբ իրականացվում է, այն արվում է «Պետական սահմանի մասին» օրենքի փոփոխությամբ, մենք օրենքի որևէ փոփոխություն չենք իրականացրել, հետևաբար այն իրավական տեսնակյունից խնդրահարույց է.
Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային և մաքսային վերահսկողության տակ մարդկանց և ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը.
Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող քաղաքացիների համար և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքի, ազատ տեղաշարժի և հիմնարար այլ իրավունքներ»,-հարցերն հնչեցրեց Թովմասյանը:
Պատգամավորը հայտնեց, որ այդ հարցերի պատասխանն են ակնկալում կառավարությունից և հույս հայտնեց, որ այնտեղից որևէ մեկը կներկայանա հանձնաժողովի նիստին՝ նակտելով, որ քննարկմանը ՔՊ խմբակցությունից էլ պատգամավոր չկա:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը դատապարտեց այսօր խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված բռնաճնշումները:
«Մարդկանց բերման ենթարկեցին՝ անհամաչափ ուժ ցուցաբերելով, ինչը ժողովրդավարությունից մեկ քայլ նահանջ է»,-հայտարարեց Թագուհի Թովմասյանը