Հասարակություն 16:48 03/12/2021 Հայաստան

ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է

Մովսես Գորգիսյանը երազում էր ազատ և անկախ Հայաստանի մասին: 1988-ի ազգային ազատագրական պայքարի ժամանակ Մովսես Գորգիսյանն ասում էր. «Մենք պայքարում ենք ինքնորոշման ճանապարհով վերականգնելու մեր ազգի կորուստներից ամենասրբագույնը` ազատությունը»:

Թեև Մովսես Գորգիսյանը երազում էր ազատ և անկախ Հայաստանի մասին, բայց նա չտեսավ իր երազած Հայաստանը, բայց դարձավ այդ Հայաստանը կերտողներից մեկը:  

Այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 60 տարեկան

Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ. դեկտեմբերի 3-ին: 1984 թ. ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։

Բնածին տաղանդը և արվեստագետի իր կոչումը նրան խոստումնալից ապագա էին կանխորոշում: 1984թ. Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Ոսկին և հողը» գեղարվեստական ֆիլմում խաղացել է Սանթուրի դերը (կինոռեժիսոր Արման Մանարյան): 1986-87թթ. Գորիսի դրամատիկական թատրոնում խաղացել է մի շարք ներկայացումներում, բեմադրել Արամ-Աշոտ Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» պիեսը: 1987թ. ԱՄԿ 5 նվիրյալների հետ հիմնել է Ազգային Ինքնորոշում Միավորումը (ԱԻՄ), որն անցել է բացահայտ քաղաքական պայքարի` հանուն անկախության, հանուն Հայաստանի պետականության վերականգնման:

1988-90թթ. խմբագրել և հրատարակել է «Հրապարակայնություն», այնուհետև` «Հայրենիք» քաղաքական ամսագրերը, հայ ազատամարտին նվիրված մի շարք գրքույկներ: Ի պաշտպանություն ձերբակալված Ղարաբաղ կոմիտեի և արտաքսված Պարույր Հայրիկյանի, Գորգիսյանը հրատարակել է «Մեղադրվում են» և «Ազատության ասպետը» ժողովածուները: Բացահայտ և անզիջում քաղաքական գործունեության համար մշտապես հետապնդվել է և 6 անգամ ձերբակալվել:

1988 թվականի մայիսի 28-ին Երևանի Ազատության հրապարակում առաջին անգամ ծածանվեց անկախ Հայաստանի խորհրդանիշ եռագույն դրոշը: Այն իր հետ հրապարակ էր բերել ու բարձրացրել Մովսես Գորգիսյանը:

Նա ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը՝ որպես ապագա ազգային բանակի հիմք։

«Այն ազգը, որ ազատություն չի տենչում, որը հաշտվել է իր ստորաքարշ ու ստրուկ վիճակի հետ, ուրեմն` որպես ազգ ու տեսակ սպառել է իրեն ու այլևս գոյություն չունի: Մնացյալ բոլոր ճիգերը զուր են, ավելորդ»,- համոզված է եղել Մովսես Գորգիսյանը:

1990թ. հունվարի 18-ին լուր է ստացվել, որ իրավիճակը կտրուկ սրվել է Արարատի շրջանի Նախիջևանի սահմանամերձ գոտում: Ադրբեջանական զինյալները շրջակա բարձունքից անընդմեջ գնդակոծել են հայկական բնակավայրերը: Խաղաղ բնակչության մեջ եղել են զոհեր ու վիրավորներ: Ինքնապաշտպանական ջոկատները շտապել են Երասխավանը: Մովսես Գորգիսյանը ևս մեկնել է:

Հունվարի 19-ին հայ մարտիկները ոչնչացրել են թշնամու հետախուզական ջոկատներից մեկը, առգրավվել մեծ քանակությամբ զինամթերք։ Գորգիսյանը ջոկատով գրոհել է բարձունքի վրա տեղակայված թշնամու կրակակետերը, որոնք լռեցվել են: Վերադարձի ճանապարհին դավադիր գնդակը դիպել է նրան: Մովսես Գորգիսյանն ընդամենը 28 տարեկան էր:

Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսը հուղարկավորվել է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

1996թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով` ՀՀ պաշտպանության գործում մատուցած համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար «Անկախության բանակ» ջոկատի հրամանատար, ազգային գործիչ Մովսես Գորգիսյանին հետմահու շնորհվել է  Հայաստանի Հանրապետության «Ազգային Հերոս» բարձրագույն կոչումը:

«Երկխոսության գնալ բռնատիրական իշխանության հետ, նշանակում է կորցնել մեր ազգային դեմքը, մեր եսը, մեր որպիսությունը»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:56
Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվումե ն Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
10:41
Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հանրապետության հրապարակը բազմամարդ է. ՈՒՂԻՂ
Հանրապետության հրապարակն այս պահին բազմամարդ է։ 
Աղբյուր` Panorama.am
10:18
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:16
«Ուսանող ոտքի». Դասադուլի ակցիա ԵՊՀ-ում
Բագրատ Սրբազանի կոչով այսօր վաղ առավոտյան «Տավուշն հանուն հայրենրիքի» շարժմանը միացած երիտասարդներն ակցիաներ սկսեցին Երևանի պետական...
Աղբյուր` Panorama.am
10:05
Եթե 600 հազար հայ երբևե զորակոչվեր 90-ականներից հետո, ապա, մենք մեր պատմական իղձերին կարող էինք հասնել. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Կարեն Պողոսյանի հայրը՝...
Աղբյուր` Panorama.am
09:57
ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Գերմանիայի կանցլեր. Պետք է պատրաստ լինենք, որ Ուկրաինայում պատերազմը կտևի ավելի երկար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կձգվի։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին գրում է Tagesschau-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:31
Մայիսի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել է. Եվրոյինը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 10-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.33 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Որպեսզի քաջալերի թիմակիցներին Փաշինյանը հանդարտեցրել է նրանց sms շփումների միջոցով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». 6 տարի առաջ նույն հրապարակում Նիկոլին էին փառաբանում, իսկ 6 տարի անց Նիկոլ են հայհոյում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանի կամակատար ուժային կառույցները, իրար հերթ չտալով,...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը փորձում է հանրային վերաբերմունք ձևավորել, թե թալանը հետ է բերում, բայց այդ գործընթացը վաղուց ձախողել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դեմ հարուցված հերթական գործերից մեկով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Հրապարակ». Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները,...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ՔՊ-ականները չելենջ էին անում, սակայն ոչ բոլոր ՔՊ-ականները տեղադրեցին Փաշինյանի լուսանկարը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակից հայտարարեց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Ալեքսանդր Ցականյանին խոստացել են գեներալի կոչում տալ, բայց ինչի՞ դիմաց
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Դասադուլն ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. Սիրելի՛ ուսանողներ, Դասադուլը ավանդական ու թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոսկվա այցից հետո ՔՊ-ում սրտատրոփ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը՝ հասկանալու, թե ինչ է...
Աղբյուր` Panorama.am
07:45
«Լադանիվա»-ն անցավ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլ
Հայաստանը «Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում ներկայացնող  «Լադանիվա» խումբն անցել է  մրցույթի...
Աղբյուր` Panorama.am
23:49
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Ի պատասխան իշխանության կողմից տարածվող ապատեղեկատվության, Բագրատ Սրբազանը տեսանյութով ներկայացրել է, թե որտեղ է այս պահին։ Նրա խոսքով, ինքն...
Աղբյուր` Panorama.am
23:04
«Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
«Չեմ կարող ասել, թե ինչու էր վարորդը վարել մարդկանց ուղղությամբ, ինքը կասի, բայց բեռնատարի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում...
Աղբյուր` Panorama.am
22:41
Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին Երևան քաղաքի Հանրապետության Հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի»...
Աղբյուր` Panorama.am
21:56
ՔԿ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությանը մեղադրում է լրագրողի գործունեությունը խոչընդոտելու մեջ
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ մայիսի 9-ին...
Աղբյուր` Panorama.am
21:51
Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
«Հետևաբար, ամեն ինչ ճիշտ ընթացքի մեջ է։ Վստահ եմ՝ համազգային հաշտեցումն ու միասնական աշխատանքը շուտով ցանկալի արդյունք կտան»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
21:12
Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Խորհրդարանական երկու...
Աղբյուր` Panorama.am
21:01
Մենք սկսեցինք գողանալ ամենասուրբ տեղից՝ բանակից. Ֆելիքս Պողոսյան
Մայիսի 9-ի՝ Եռատոնի առիթով «Panorama-հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված Կարեն Պողոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:57
Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․ - Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
18:55 09/05/2024

Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}