Քաղաքական 12:30 15/12/2021 Հայաստան

ՔՊ-ն բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր ժամը 12:00-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Օրակարգում «Հայաստան» խմբակցության նախագիծն է Սահմանագծման և  սահմանազատման հիմնախնդիրների մասին:

Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բոյկոտեց ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը` չներկայանալով նիստերի դահլիճ: Քվորում չլինելու պատճառով նիստն ընդմիջվեց:

Գրանցվեց ընդամենը 30 պատգամավոր, մինչդեռ քվորում ապահովելու համար պետք է գրանցված լինի 54 պատգամավոր:

«Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը

ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

Դատապարտում է՝

ա) Թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման եւ սահմանազատման գործողությունները:

բ) Գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, նոր գերեվարումների դեպքերը, կեղծ դատավարությունների պատրվակով նրանց չհանձնելը, պատերազմական հանցագործություն համարվող այլ գործողությունները:

Արձանագրում է, որ

ա) 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցավոր գործողությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ եւ ԱՀ տարածքների նկատմամբ ոտնձգություններով, խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություններով, բռնազավթված բնակավայրերում պատմամշակութային ժառանգության ոչնչացումով կամ յուրացումով:

բ) Պետական սահմանների որոշումը սահմանակից պետությունների բացառիկ իրավասության ոլորտն է, որը պետք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (1969), Հելսինկիի եզրափակիչ ակտի (1975) եւ ԵԱՀԿ քարտուղարության «Պետական սահմանի սահմանազատում եւ սահմանագծում, հրատապ հարցեր եւ լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թվում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռքբերված ցանկացած միջազգային համաձայնություն:

գ) ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգայնորեն ճանաչված այն ձեւաչափը, որի շրջանակներում կարգավորվելու եւ իրացվելու է Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման երաշխավորված իրավունքը, միջազգային իրավունքի սկզբունքներով ձեւավորված Արցախի Հանրապետության դե ֆակտո գոյության ամրապնդումը, ինչպես նաեւ Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան՝ որպես տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայման:

դ) Հիմնավորվել է 44-օրյա պատերազմում ահաբեկչական վարձկան խմբավորումների ներգրավմամբ Թուրքիայի բացահայտ մասնակցությունը, ինչը սակայն մնացել է անպատիժ՝ պատշաճ գնահատական չստանալով միջազգային հանրության կողմից:

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաեւ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ:

Հաստատում է, որ

ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրությամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանն իր իրավահաջորդությունը:

բ) Հայաստանի Հանրապետությունը չունի միջազգային-իրավական ոչ մի պարտավորություն՝ հիմք ընդունելու որեւէ քարտեզով արձանագրված սահմանները, առավել եւս, երբ այն չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին:

գ) Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող որեւէ պաշտոնատար անձ, այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնություն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությանը վերաբերող իրավական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առ ոչինչ է:

դ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման:

Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում է.

ա) Զերծ մնալ որեւէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնությունից, որը կխախտի Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրում ամրագրված հայ ժողովրդի հավաքական կամքը:

բ) Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանագծման եւ սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումը, այդ թվում որպես անկախ սուբյեկտ ձեւավորվելու օրինական փաստը:

գ) Պետության անվտանգության ազգային եւ միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահավորմանը, հստակեցնել եւ կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները:

Կոչ է անում միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացված եւ շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջիններիս իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:

Հիմնավորում

Ազգային ժողովի կողմից՝ ներկայացված հայտարարության ընդունման հրամայականը բխում է այն վտանգավոր եւ մտահոգիչ իրավիճակից, որն առկա է Թուրքիայի անմիջական հրահրմամբ եւ աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ սանձազերծված պատերազմի եւ չդադարող ռազմական ագրեսիայի հետեւանքով:

Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են խիստ մտահոգիչ հայտարարություններ, որոնք չեն բխում միջազգային իրավունքից, Հայ ժողովրդի կամքն արտահայտող Հայաստանի Հանրապետության սահմանադրությունից եւ Անկախության հռչակագրից, Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրավունքի երաշխավորված իրացումից, արցախյան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորելու ընդունված ձեւաչափից:

Ավելին՝ անտեսելով Խորհրդային ժամանակաշրջանում Արցախի եւ Հայաստանի տարածքների Ադրբեջանի կողմից ապօրինի յուրացման փաստերը, չդիտարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր սահմանագծման եւ սահմանազատման հարցը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ մեկ փաթեթում, ստեղծվում է իրական վտանգ հայոց պետականության գոյության եւ հայ ժողովրդի անվտանգ լինելիության համար:

Հայտարարությունով Ազգային ժողովը, որպես Սահմանադրությամբ ամրագրված՝ Հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին, իր քաղաքական դիրքրոշումն է արտահայտում Հայոց պետականության կենսական կարեւորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ պահանջելով իր վերահսկողության ներքո գնտվող Հայաստանի գործադիր իշխանությունից առաջնորդվել Հայ ժողովրդի շահերով, սահմանագծման եւ սահմանազատման վերաբերյալ միջազգային ընդունված կանոններին համապատասխան: Հայտարարության նախագծի վերաբերյալ «Հայաստան» խմբակցությունը 2021 թվականի նոյեմբերի 25-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ, որի մասնակից բազմաթիվ հասարակական-քաղաքական, մտավորական եւ գիտական շրջանակաների ներկայացուցիչների կողմից հնչել են բազմաթիվ առաջարկներ: Հայտարարության նախագիծը քննարկվել է նաեւ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հնչեցված առաջարկների հիման վրա հայտարարության նախագիծը լրամշակվել է եւ առաջադրվում է Ազգային ժողովում ընդունման համար:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:26
Իշխող վարչախումբը գիշերն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ. Իրավապաշտպանների ահազանգը
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություննը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող...
Աղբյուր` Panorama.am
10:14
Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
Ազատամարտիկ Իշխան Գևորգյանին երեկ ուշ երեկոյան ձերբակալել են 72 ժամով։  «Ինձ ու ընկերներիս, ապօրինի զենքի կասկածով բերել են...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ո՞վ է ՔՊ աշխատանքային խմբում անհանգստացած Հայկուշը
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը հաճախ է իր էջում հրապարակում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական կուսակցության փակ խմբում գրառումների...
Աղբյուր` Panorama.am
09:51
Մայիսի 15-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոյինը և ռուբլունը՝ բարձրացել
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով...
Աղբյուր` Panorama.am
09:28
Վիգեն Սարգսյան. Սարսափում են նաև Սրբազանի կերպարից
«Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն թե որքան բազմազան և ներառական է այդ...
Աղբյուր` Panorama.am
09:25
Ալբանացին՝ Արսեն Թորոսյանի ընկալմամբ
Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը գրում է. «Կհիշեք, մի հատ վիդեո կար, որ Ռոբերտ Քոչարյանը կատակով ասում է՝ ալբանացի եմ Արսեն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հարցաքննությունը դեռ շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակակառուպցիոն դատարանում՝ Արցախի «Եղնիկներ» զորամասի հրամանատար, Արցախի հերոս...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Իշխանությունները կստորագրե՞ն արձանագրությունը` առանց Կիրանցը կիսելու, թե՞ սյուները տեղադրելու են գյուղամիջում
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր Տավուշի սահմանազատման վերջնաժամկետն է՝ մայիսի 15-ը։ Ըստ պայմանավորվածության՝...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». 10-ից ավելի կին դատավորներ ծանուցում են ստացել ԲԴԽ դատավոր անդամ դառնալու հնարավորության մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ դատական դեպարտամենտը...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հայաստանում սեփականություն չունի. նա բնակվում է կացարանում:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթ՝ մայիսի 21-ից, ԱԺ-ում կմեկնարկեն հերթական նիստերը։ Այս օրերին ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ամերիկահայ համայնքը փաստացի մերժել է Փաշինյանի նախագահին
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին հանրային միջոցներով անդրծովյան վոյաժների մեկնած ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի թեզերը սուտ էին և նա խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «12․06․2021թվականինախընտրական քարոզարշավի ժամանակ Սևան քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց....
Աղբյուր` Panorama.am
08:49
Երևանում սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները
Քաղաքացիներն աղբամաններով փակել են Երևանի Աբովյան փողոցը, Տերյան-Արամի խաչմերուկը։
Աղբյուր` Panorama.am
08:00
Մայիսի 15-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:52
Փրկարարները հեռացրել են մոտ 350 տոննա անձրևաջուր
Անձրևաջրերի հետևանքով ջրալցվել է ավտոկայանատեղին (մոտ 30 սմ) և նկուղային հարկում գործող սննդի կետը (մոտ 10 սմ):
Աղբյուր` Panorama.am
07:44
Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է նախօրեին ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք...
Աղբյուր` Panorama.am
23:35
Բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են. «Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս...
Աղբյուր` Panorama.am
23:17
Վլադիմիր Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար է նշանակել Անդրեյ Բելոուսովին
Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել նոր կառավարության փոխվարչապետների և նախարարների նշանակման մասին։ Այդ մասին հրամանագիր է հրապարակվել...
Աղբյուր` Panorama.am
22:55
«Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Աշխարհի ամենակրիմինալ փոդքաստի 100-րդ թողարկումը վարելու է «Իմնեմնիմի»-ի ամենա-ԼԵԳԻՏԻՄ...
Աղբյուր` Panorama.am
22:47
Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-երի միջև առաջին խորհրդակցությունները.ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:37
ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Թբիլիսիում ընթացող ցույցին
Թբիլիսիում գտնվող ԵՄ երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահները միացել են Ռուսթավելիի պողոտայում...
Աղբյուր` Panorama.am
22:26
Ամբողջ գետի ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր, տոննաներով գնում էր ջրի երեսով ու ափերին. Ահազանգ
Ֆեյսբուքյան «Ձկնորսությունն Հայաստանում» էջը հայտնում է. «Արաքսավան։ Ամբողջ գետի  ձուկը մի ժամում սատկեց մեծից փոքր,...
Աղբյուր` Panorama.am
22:12
Աշոցքից Բավրա ավտոերթ ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
«Ժամ առաջ ոտքի կանգնեք, որ կարողանանք կասեցնել ՀՀ կազմաքանդումը»,- yerkir.am-ի փոխանցմամբ, այդ մասին Աշոցքից դեպի Բավրայի անցակետ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Սպանվել է ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստը
«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անհետացած ակտիվիստ Նաթիգ Մեհդին սպանել է գործընկերը, կասկածյալը կալանավորվել է։ Kavkaz-uzel.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
21:52
Եկեղեցու բակում գտած նորածնի մորը հայտնաբերել են, նա Շիրակից է
Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
21:35
Բագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «ՔՊ-ական քարոզչամեքենային, այնուամենայնիվ, հաջողվեց մարդկանց մի փոքր խմբի...
Աղբյուր` Panorama.am
21:20
«Ազգային ճակատը» հրապարակել է մայիսի 15-ի երթերի մեկնակետերը
Սուրբ Աննա եկեղեցու մոտ Բագրատ Սրբազանը կոչ  արեց վաղը՝ ժամը 16։00-ին լինել Օպերային մոտ, որտեղ անցկացվող միջազգային համաժողովին ներկա է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները
14:57 14/05/2024

Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}