Քաղաքական 12:55 10/01/2022 Աշխարհում

Տոկաև. Ղազախստանում հակաահաբեկչական գործողությունը կավարտվի մոտ ապագայում, դրանով կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը

«Հունվարի սկզբին Ղազախստանը լայնածավալ ճգնաժամ ապրեց, այն ամենածանրն էր երկրի անկախության 30 տարվա պատմության մեջ»,-  հայտարարել է  Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։

Նրա խոսքով, կազմակերպությունն ընդհանուր առմամբ չի բախվել նման մակարդակի իրական սպառնալիքի:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանին՝ անհրաժեշտ փաստաթղթերը համաձայնեցնելու ուղղությամբ օպերատիվ աշխատանքի համար։ Ցանկանում եմ հատուկ երախտագիտության խոսքեր հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու հարցում ըմբռնման և արագ լուծման համար»,- ասել է Տոկաևը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներին՝ քաղաքական և նույնիսկ ռազմական եղբայրության համար:

«Փաստացի սա առաջին դեպքն է, երբ ՀԱՊԿ խաղաղապահ ներուժը իրականում օգտագործվեց անդամ երկրներից մեկի անվտանգությունը, կայունությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»,- ասել է Տոկաևը։

Նա ընդգծել է, որ կարևոր է ոչ միայն ռազմական, այլև բարոյական աջակցությունը ՀԱՊԿ գործընկերների կողմից, ովքեր հանդես են եկել որպես միասնական ճակատ և աջակցել Ղազախստանի կոչին։

Տոկաևը հայտարարել է, որ բոլոր իրադարձությունները միտված են եղել  կործանարար ծրագրի իրականացմանը, որը նախապատրաստվում էր երկար ժամանակ։ Նա չի նշել, թե ովքեր են կանգնած դավադրության հետևում։

Նրա խոսքով, բազմիցս ապակայունացման փորձեր են արվել, որոնք վճռականորեն ճնշվել են։ Սակայն կազմակերպիչները զինված ցույցեր են պատրաստել և օգտվել գազի գնի հետ կապված  հանրահավաքներից:

Տոկաևը նշել է, որ կառավարությունը հրաժարական տվեց, գները սառեցվեցին։

«Ղազախստանի դեմ ագրեսիայի կազմակերպիչների համար դա այլևս նշանակություն չուներ։ Ինքնաբուխ բողոքի քողի տակ անկարգությունների ալիք է ծավալվել»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Նա հայտարարել է, որ հայտնվել են կրոնական արմատականներ, հանցավոր էլեմենտներ, կողոպտիչներ, մանր խուլիգաններ։ Սոցիալ-տնտեսական և հասարակական-քաղաքական պահանջները հետին պլան են մղվել և մոռացվել։ Առաջին տեղում, ըստ Տոկաևի, հայտնվել են գրոհայինները։

«Խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է:  Այս բոլոր գործողությունները համակարգվել են մեկ կենտրոնից»,- հավելել է Տոկաևը։

Նրա խոսքով, պլանը եղել է Ղազախստանում քաոսի գոտի ստեղծել ու իշխանությունը զավթել։ Ղազախստանի նախագահը նշել է, որ այս ֆոնին հայտարարվել է հակաահաբեկչական օպերացիայի ռեժիմ և դիմել է ՀԱՊԿ-ին։

«Այսօրվա դրությամբ Ղազախստանի Հանրապետությունում Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը՝ 2030 հոգու և 250 միավոր տեխնիկայի քանակով, տեղակայվել են և սկսել են կատարել իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է նա՝  հավելելով, որ  նրանք հսկում են օդանավակայանները, ռազմական պահեստները և ռազմավարական այլ օբյեկտները։

«Սա ՀԱՊԿ առաջին խաղաղապահ առաքելությունն է։ Վստահ եմ, որ կազմակերպությունը օգտակար դրական փորձ կստանա»,- ասել է Տոկաևը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստի ժամանակ։

«ՀԱՊԿ-ը որպես հեղինակավոր ռազմաքաղաքական կազմակերպություն ցույց է տվել իր արդիականությունն ու արդյունավետությունը։ Սա իսկապես գործող մեխանիզմ է մեր պետությունների կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Իրականում տեղի ունեցած իրադարձությունները դարձել են շրջադարձային կազմակերպության զարգացման մեջ, որը նոր որակ է ստացել որպես ուժեղ միջազգային ինստիտուտ»,- հավելել է Տոկաևը։

Նրա խոսքով, Ղազախստանի առջև ծառացած սպառնալիքները ընդհանուր են ՀԱՊԿ ողջ տարածքի համար։ Տոկաևը կարծում է, որ անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամերին արձագանքելու ժամկետները։

Տոկաևն ասել է, որ Ալմաթին դիմակայել է ահաբեկչական հարձակումների վեց ալիքի, զինյալները խոսում էին այն լեզուներով, որոնք տարածված չեն Ղազախստանում։ Նա նշել է, որ Ղազախստանում հակաահաբեկչական գործողության ավարտին զուգընթաց կավարտվի նաև ՀԱՊԿ առաքելությունը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}