Շվեյցարիան մասնակիորեն կհանի COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումները
Շվեյցարիան կարծում է, որ COVID-19-ը դառնում է էնդեմիկ հիվանդություն և փետրվարի 3-ից վերացնում է որոշ սահմանափակումներ՝ համաձայն կառավարության նիստից հետո հրապարակված Դաշնային խորհրդի որոշման. գրում է Ռիա Նովոստին։
«Բոլոր նախադրյալները կան եզրակացնելու, որ ճգնաժամն ավարտվում է և սկսվում է էնդեմիկ փուլը»,- ասվում է հայտարարության մեջ։
Փետրվարի 2-ին կայացած հանդիպման ժամանակ իշխանությունները որոշել են փետրվարի 3-ից չեղարկել պարտադիր կարանտինը նրանց համար, որոնք անմիջական կապ են ունեցել COVID-19-ի հետ, ինչպես նաև տնից աշխատելու պարտավորությունը։ Միևնույն ժամանակ ուժի մեջ է մնում կորոնավիրուսով վարակվածների ինքնամեկուսացման անհրաժեշտությունը։
Դաշնային խորհրդի տվյալներով՝ իրավիճակը հիվանդանոցներում համեմատաբար բարենպաստ է։ Չնայած վարակման ռեկորդային ցուցանիշին, գերծանրաբեռնվածություն չի եղել, իսկ մահճակալների զբաղվածությունը մնացել է կայուն։ Իշխանությունները կարծում են, որ դա կապված է բնակչության բարձր իմունիտետի հետ, որը ձեռք է բերվել պատվաստումների կամ վարակման արդյունքում։ Հաշվի է առնվել նաև, որ «օմիկրոն» տեսակն ավելի քիչ ծանր բարդություններ է առաջացնում, քան մյուս տարբերակները։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ