Արարատ Միրզոյան. Մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից
«Ավստրիան, ԵՄ-ն, նաև ԵԱՀԿ անունից եմ ասում, պատրաստակամ ենք օգնել, սակայն դուք պետք է ցանկանաք ընդունել այդ օգնությունը»,-Երևանում հայտարարեց Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ արձագանքելով Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի տարածք հումանիտար ու միջազգային կազմակերպությունների մուտք չունենալու խնդիրների վերաբերյալ միջազգային հանրության անելիքի մասին հարցին։
Նա ասաց, հիմա ճիշտ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի պատրատակամություն է տեսնում երկրների (Հայաստան, Ադրբեջան-խմբ.) ղեկավարների մոտ։ Ավստրիացի պաշտոնյան ասաց, միազգային հանրությանը պետք է հայերի, ադրբեջանցիների կամքը կարգավորման ուղիով գնալու համար։
Ալեքսանդր Շալենբերգին հյուրընկալած Արարատ Միրզոյանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջին օրերի ընթացքում հնչեցրած հայտարարությունները։
«Դուք տեսել եք, որ Հայաստանը պատրաստ է կառուցել խաղաղություն տարածաշրջանում։ Այստեղ է, որ ցավով պետք է արձանագրենք, մշտապես հակառակ մեսիջներն ենք ստանում պաշտոնական Բաքվից»,-ասաց նա։
Նա նշեց, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հայտարարություններն ու սահմանին ագրեսիվ քայլերը, հումանիտար խնդիրները չլուծելը՝ Բաքվում ռազմագերիների պահումը , մեղմ ասած չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։
«Թեև եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէր, այնուամենայնիվ Հայաստանն Ադրբեջանին է հանձնել ականապատ տարածքների քարտեզները, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ ու մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին»,-ասաց Միրզոյանը։
Նա նկատեց, որ Ադրբեջանը նույնիսկ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը, որը զբաղվում է զուտ հումանիտար հարցերով, տեղավորվել է իր քաղաքականության մեջ՝ սահմանափակելով նրա գործունեությունը։
«Մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն ու բոլոր հարցերի լուծում՝ նպատակ ունենալով խաղաղություն ու կայունություն հաստատել տարածաշրջանում։ Եվ այստեղ պահանջվում է Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշում»,-ասաց Միրզոյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը