Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից
Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել ինքնամեկուսացումից և արդեն վերադարձել է աշխատանքի։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փետրվարի 1-ից ուժի մեջ մտած Կառավարության որոշմամբ, պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրով: Չպատվաստված անձինք ինքնամեկուսացվում են ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրով:
Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտարարվել է հունվարի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- 02.02.2022. Կորոնավիրուսի 3956 նոր դեպք է գրանցվել, մահացել է 7 քաղաքացի
- Կորոնավիրուսը տարածողները. Ի՞նչ պատկեր է դպրոցներում
- Ինքնամեկուսացման ժամկետը նվազեցվում է