03.03.2022. Կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել, մահացել է 18 քաղաքացի
Հայաստանում մարտի 2-ին կատարվել է 3382 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 486հիվանդ, գրանցվել է մահվան 18 դեպք։ Մահացածներից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 420757 դեպք, որոնցից 404157 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6472 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8505 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1623 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 128 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2906066 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.03.2022. Կորոնավիրուսի 342 նոր դեպք է գրանցվել, մահացել է 20 քաղաքացի
- 01.03.2022. Կորոնավիրուսի 324 նոր դեպք է գրանցվել, մահացել է 23 քաղաքացի
- 28.02.2022. Կորոնավիրուսի 139 նոր դեպք է գրանցվել, մահացել է 12 քաղաքացի
- 27.02.2022. Կորոնավիրուսի 270 նոր դեպք է գրանցվել, մահացել է 17 քաղաքացի
- 26.02.2022. Կորոնավիրուսի 631 նոր դեպք է գրանցվել, մահացել է 22 քաղաքացի
- 25.02.2022. Հայաստանում կորոնավիրուսից մահացածների թիվն անցավ 10 հազարը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան