Ի աջակցություն Ուկրաինայի՝ Սամցխե-Ջավախեթիի համալսարանը արյան դոնորության ակցիա կանցկացնի
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն հայտարարել է, որ համալսարանը արյան դոնորության ակցիա կանցկացնի՝ օգնելու համար Ուկրաինայում շարունակվող պատերազմից տուժածներին։ Բացի ուսանողներից, ղեկավարությունից և դասախոսներից, արյուն կարող են հանձնել նաև այլ քաղաքացիներ։ Այս մասին գրում է sknews.ge կայքը։
«Կարևոր է մեր աջակցությունը ցուցաբերել այս շատ ողբերգական պահին։ Մենք զրուցեցինք ուսանողների հետ և մտածեցինք, թե համալսարանն ինչ կարող է անել այս աջակցության համար: Մենք, անշուշտ, կմիանանք մարդասիրական օգնության ակցիային, որը հայտարարել է Վրաստանի պատրիարքարանը»,- ասել է Մակա Բերիձեն։
Նրա խոսքով, մոտ օրերս կհայտարարվի արյան դոնորության ակցիայի հստակ ժամն ու վայրը։
«Առաջիկա օրերին մենք հստակ կիմանանք, թե քանի համակիր կունենա այս հանրահավաքը, ըստ այդմ կորոշենք ստույգ օրը։ Հավանաբար երկու օրից կսկսենք քարոզարշավը։ Համալսարանը պատրաստ է այս հանրահավաքն անցկացնել Սամցխե-Ջավախեթիի ցանկացած տարածքում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը մեկ միլիոն լարի կհատկացվի Ուկրաինայի տուժած բնակչությանը օգնելու համար
- Ղարիբաշվիլի. Վրաստանը չի պատրաստվում մասնակցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
- Վրաստանի արձագանքը՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ
- Վրաստանը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ