Քաղաքական 12:52 09/03/2022 Հայաստան

Ադրբեջանն Արցախի ուղղությամբ իրականացնում է համակարգային գրոհ. Տիգրան Աբրահամյան

«Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ իրականացվում է համակարգային գրոհ՝ ռազմականից մինչև հոգեբանական, այդ թվում նաև տնտեսական, որն արտահայտվել է  գազատարի պայթյունով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, Արցախի Հանրապետության Խրամորթ, Նորշեն, Թաղավարդ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը դրսևորում է տարբեր բնույթի սադրանքներ,  որոնք սկսվում են հրաձգային զենքերից արձակված կրակահերթով, ականանետի կիրառմամբ, ինչպես նաև հոգեբանական գրոհի  իրականացմամբ, բարձրախոսների միջոցով հայկական բնակավայրերի ուղղությամբ մուղամների, զգուշացնող հայտարարությունների տարածմամբ։

«Ադրբեջանցիների այդ հայտարարությունների հիմքում դրված է հետևյալ միտքը՝ այս հատվածներից պետք է հեռանաք, քանի որ սրանք մեր հողերն են, այլապես վաղ թե ուշ դա անելու ենք ուժի կիրառմամբ։  Ադրբեջանի զինվորականները նաև անընդհատ գոռում են, որ վաղ թե ուշ մտնելու են ու բոլորին կոտորելու»,- ասաց պատգամավորը։

Տ.Աբրահամյանի խոսքով, ամենավտանգավորն այն է, որ այս իրավիճակի հետ կապված առ այս պահը Հայաստանի իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել։

Նա չի կարծում, որ ռուս խաղաղապահ առաքելության գործառույթներում կամ իրականացվող միջոցառումներում ինչ-որ արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, ինչից Ադրբեջանը կարող է դժգոհ լինել ու նման սադրանքների դիմել։ Պատգամավորի խոսքով, ադրբեջանական քարոզչամեքենան և այն լրատվամիջոցները, որոնք գործում են ադրբեջանական պաշտոնական մարմինների ներքո և հրահանգավորմամբ, արշավ են սկսել նաև ռուսական առաքելության հրամանատարի նկատմամբ, ինչը չի կարծում պայմանավորված է ռուսական առաքելության աշխատանքի կամ ծառայության ոչ էֆեկտիվությամբ։

«Սա տեղավորվում է  Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով և դրա ուղղակի և անուղղակի ազդեցությամբ, որը հատկապես սուր արձագանք է ունենում Արցախում և այս իրավիճակում պետք է նկատի ունենալ, որ  ադրբեջանական և թուրքական մամուլը, որը ներդաշնակեցված է գործում, ամբողջապես աշխատում է հակառուսական քարոզչության  տրամաբանության ներքո և այն քայլերը, որոնք այսօր տեղի են ունենում, նպատակ ունեն հեղինակազրկել նաև ռուսական դերակատությունը Արցախում, Հարավային Կովկասում, ինչը նշանակում է՝ որքան Ուկրաինայի շուրջ ստեղծված այս ճգնաժամը խորանա, այնքան այդ հարձակումները Ռուսաստանի նկատմամբ տարբեր մակարդակներով անընդհատ նկատելի են լինելու»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա չի կարծում, որ ՀՀ ԱԳՆ առաջարկները  զորքերի հայելային  հետքաշման հետ կապված՝ այս փուլում կարող է որևէ խնդիր լուծել, քանի որ ադրբեջանական  գործողությունները լրիվ այլ  տրամաբանության ներքո են ընթանում և սա նաև որոշակի ազդակ է  Հայաստանին և Արցախին առ այն, որ առաջիկայում կարող են լինել  տարբեր բնույթի նոր սրացումներ։

Ինչ վերաբերում է խաղաղություն հաստատելուն, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն ասաց, որ ոչ միշտ է, որ խաղաղության մասին խոսողներն իրականում մտածում են խաղաղության մասին, որը պետք է հիմնված լինեն միջազգային իրավունքի, դրա սկզբունքների,  կամ արդարության մոտեցումների հիման վրա։

«Ադրբեջանի ասած խաղաղության իմաստը, կարճ ասած, հետևյալն է՝ ունեմ պահանջներ,   բավարարեք այդ պահանջները, դուք կունենաք խաղաղություն։ Ավելին ասեմ՝ նույնիսկ  ադրբեջանական պահանջների, հավակնությունների բավարարման պարագայում այս տարածաշրջանում խաղաղություն չի լինելու։ Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ՝ թե տարբեր իրավիճակային զարգացումների պարագայում ինչպես ենք մենք գործելու, մեր հասարակությունը պետք է պատրաստ լինի, որ  անընդհատ  ապրելու ենք մի տարածաշրջանում, որտեղ լինելու է տարբեր ճգնաժամերի բարձր հավանականություն»,- ասաց Տ. Աբրահամյանը։

Նման պայմաններում, ըստ ընդդիմադիր պատգամավորի, պետք է ունենալ պետություն, իշխանություն, որն ունի կենսունակություն, գիտակցում է իրավիճակի խորությունը, կարողանում է  կանխատեսել հնարավոր զարգացումները, նվազագույնի հասցնել կամ չեզոքացնել այն  սպառնալիքները, որոնք  կախված են Հայաստանի և Արցախի գլխին։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:07
Կիրանցում է Արցախի թեմի առաջնորդը
Կիրանցում են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը և Մայր Աթոռից Արտակ եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
16:57
Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են․ Բագրատ Սրբազան
«Սև հովազ» ջոկատի ազատամարտիկներն այսօր Տավուշում են՝ ոչ միայն իրենց աջակցությունը, այլև կեցվածքը հայտնելու հանուն հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
16:50
Արարատ լեռը ողջ քրիստոնյա աշխարհն է ընդունել որպես հայերի սրբազան պատմության մաս․ Պրոֆեսոր
«Յուրաքանչյուր ժողովրդ ազատ է իր խորհրդանշաններն ընտրելու հարցում ՝ անկախ այն բանից ունի քաղաքական կազմակերպված հանրույթ, թե՝ ոչ,...
Աղբյուր` Panorama.am
16:35
«Իմնեմնիմի»-ում այսօր հերթապահելու են Լիկա Թումանյանն ու Մհեր Մկրտչյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 95-րդ թողարկման հերթապահներն են հաղորդավար, իրավապաշտպան Լիկա Թումանյանն ու ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։...
Աղբյուր` Panorama.am
16:27
Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
«Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի։ Մի կողմից նա հրապարակայնացրել է, որ այդ տարածքներն ադրբեջանական են, ժամկետ է նշել,...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ոստիկաններն ուժով բերման են ենթարկել ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ոստիկանները քիչ առաջ Դեբետ գյուղի մոտ ուժով բերման են ենթարկել  ՀայաՔվեի անդամ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին բեռնատարի դիմացն ու պահանջեցին բացել՝ տեսնելու, թե ինչ կա դրա մեջ։ Վարորդը հրաժարվեց կատարել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Ծառայությունների և՛ ներմուծումը, և՛ արտահանումը 2023-ի 4-րդ եռամսյակից անկում են ապրել. Տնտեսագետ
Հայաստանի ծառայությունների արտահանման և ներմուծման տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 2020 թվականին ծառայությունների...
Աղբյուր` Panorama.am
15:08
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.today
Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները հայտնում են, որ մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Մասնավորապես,...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հովհաննես Ավետիսյան. Մեզ ճշմարտության ճանապարհն է պետք՝ արդարների առաջնորդությամբ
«Վստահաբար կարելի է ասել, որ ժողովրդի գերակշիռ մասը չի ուզում այս իշխանություններին: Հապա ինչու մարդիկ տասնյակ հազարներով դուրս չեն գալիս...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ոսկանյան. Այգեգործությունից ազատ ժամանակ սպա աշխատողն չի կարող ձևավորել զինվորականության բարձրագույն պատվի սկզբունքներով ապրող «կաստան»
«Ոչ թե ողորմելի լինելիության, այլ զարգացման և հզորացման ու թշնամու նկատմամբ գերակայության նպատակ հետապնդող գալիքի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
14:24
Նրանց համար, ովքեր արցախցիներին համարում են հյուր Հայաստանում. Արմեն Բուդաղյան
«Իմ հյուր լինելս որ՞ն է, կարող է այնքան զզվցնեք, որ մենք էլ գնանք, սփյուռքը էլ շատացնենք»։
Աղբյուր` Panorama.am
14:16
«Տպավորիչ են Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոհերն ու մտածումները»
«Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիրներ Կարեն Իգիթյանը և Էդգար Էլբակյանն ապրիլի 26-ին Հայաստան-Վրաստան միջպետական...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Մոսկվան հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շարունակական շփումների օգտին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև շփումների շարունակման օգտին: Նրա...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ
Ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մի բան է, թե ինչ եք խոսում կամ հայտարարում, լրիվ այլ բան, թե ձեր վարքագծով ու գործողություններով անում. Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբահամյանը գրում է.  «ՔՊ-ն արձագանքել է Կիրանցում՝ զինծառայողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:53
«Տուն տանող երջանկությունը» պիեսում Արցախն է, եռացող կյանքն ու ապրելու մղումը
«Մե՞նք կկարոտենք այս երկիրը, թե՞ նա՝ մեզ»․ «ArmMono» միջազգային թատերական փառատոնի շրջանակում թատրոնի ճանաչված ու սիրված...
Աղբյուր` Panorama.am
13:46
Երեկ Կիրանցում ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության և նրա ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան
«Ապօրինի գործընթացը, որ սկսել է ՀՀ կառավարությունը իր տարաբնույթ գործընկների հետ, մեզ համար անընդունելի է»,- Կիրանցում լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
13:25
Որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
«Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ովքեր էին Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ
Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի սկզբնամասում ճանապարհը փակած քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր եղել, քանի որ քաղաքացիները թույլ չէին...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Հոգևորականությունը պաշտպանում է իր ժողովրդի շահերը իր սեփական կառավարությունից
«Ընդվզեք բոլոր օրինական միջոցներով, արտահայտեք ձեր կողմ լինել։ Բավակա’ն է, խխունջացած մի ապրեք ապրել»:
Աղբյուր` Panorama.am
12:29
Բալետի պարող Ռազմիկ Մարուքյանը «Արաբեսկ» բաց մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը հանրահայտ բալետի...
Աղբյուր` Panorama.am
12:10
Բաբայան. Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին
Փաստաբան Արսեն Բաբայանն անդրադարձել է ՔԿ հաղորդագրությանն ու հրապարակած տեսանյութին՝  հայտնելով, որ մի խումբ զինծառայողների կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:00
Պատահական չէ, որ հենց հիմա սկսում են խոսակցություններ, որ «կարող ենք Ադրբեջանից գազ գնել. Գեղամյան
«Տավուշի ապօրինի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը` Հայաստան-Վրաստան-Ռուսաստան խողովակաշարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ...
Աղբյուր` Panorama.am
11:49
Oպերայի և բալետի թատրոնում կկայանա Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի համաշխարհային առաջնախաղի 200-ամյակին նվիրված երեկո
Մայիսի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  կկայանա երաժշտական գլուխգործոցներից մեկի`  Լ....
Աղբյուր` Panorama.am
11:28
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն, որի համար զղջում ենք. Կիրանցիներին այցելած զինվորականներ
Նախօրեին Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին այցելած պայմանագրային զինծառայողները հանդես են եկել տեսաուղերձով՝ հայտնելով, որ զղջում են...
Աղբյուր` Panorama.am
10:57
«Ես՝ Վարդան Ղուկասյանս, անհավատս, կանգնում եմ Հայ Առաքելական եկեղեցու կողքին»
«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը Telegram-ի իր ալիքում գրել է. «Ես՝ Վարդան Ղուկասյանս, ԱՆՀԱՎԱՏՍ, կանգնում եմ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը
16:05 27/04/2024

Ի՞նչ կա մեքենայի մեջ. Կիրանցում ծակեցին մեքենայի անվանդողերը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}