Մշակույթ 10:33 26/03/2022 Հայաստան

Վերջին շրջանում հայաստանյան թատրոնները մեծ, ծախսատար մանկական ներկայացումներ են անում. Սոնա Մելոյան

Մարտի 27-ին աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Այն նշվում է 1961 թվականից։ Առաջին տարին այս տոնը նշել են միայն Ֆրանսիայում, ապա տարածվել է ամբողջ աշխարհում: Այնուհետև տոնը դարձել է ավանդական ու նշվում է աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:

Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի: Առաջին արհեստավարժ թատերական կազմակերպությունը Հայաստանում 1846 թ. ստեղծված «Արամյան թատրոնն» էր, որից հետո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ.Պոլսում 1861 թ. կազմակերպվում է «Արևելյան թատրոնը», իսկ 1863 թ. Թիֆլիսում՝ «Հայոց թատրոնը»: Երկուհազարամյա հայ թատրոնի պատմության մեջ խորհրդային տարիները առանձնացել են բեղմնավոր գործունեությամբ։

Այսօրվա ու ապագայի հայկական թատրոնի մասին Panorama.am-ը զրուցել է թատերագետ, Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանի հետ։

Panorama.am - Տիկին Մելոյան, նախ սկսենք այն հարցից, թե ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսն ու դրա հետևանքով մտցված սահմանափակումները թատրոնների գործունեության վրա։

Սոնա Մելոյան- Եթե նախորդ խաղաշրջանների ընթացքում մենք ունենում էինք 50-ից ավելի ներկայացում, որոնք առաջադրվում էին «Արտավազդ» մրցանակի, այս տարի 36-ն են։ Պայմանավորում եմ սահմանափակումներով, քանի որ սահմանափակումներն ազդում են թատրոնների ֆինանսական վիճակի վրա, փորձերն են բարդացնում։ Թեև որակը չի տուժել, բայց ներկայացումները պակասել են։

Panorama.am - Ինչպե՞ս կգնահատեք հայկական այսօրվա թատրոնը։

Սոնա Մելոյան - Ես շատ բարձր եմ գնահատում։ Հատկապես այս տարի հնարավորություն եմ ունեցել մեր երկու թատրոնների հետ դուրս գալ երկրից ու ներկա լինել միջազգային փառատոների, տեսել եմ՝ ինչպես են ընդունվել մեր թատրոններն այն դեպքում, երբ կողքերին եղել են շատ ծանրակշիռ միջազգային համբավ ունեցող թատերախմբեր։

Իմ խորին համոզմամբ, մեր երիտասարդ՝ 30-40 տարեկան ռեժիսորներն ուղղակի շատ նոր որակ, ճանաչում բերեցին հայ թատրոնին։ Չնայած կորոնավիրուսին, անցած տարի Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը մասնակցել է Չեխովյան փառատոնին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Ռումինիայում և Լեհաստանում է հանդես եկել, ռուսական, տիկինկային թատրոնները մասնակցել են փառատոների։  Այս առումով մեր վիճակը շատ լավ է։

Երբ նայում ենք արվեստի մյուս ճյուղերը, թատրոնի վիճակն այսօր, իմ խորին համոզմամբ, շատ լավ է։ 

Առաջ տարածաշրջանից միշտ առանձնացնում էին վրացական թատրոնը։ Այսօր արդեն նշում են նաև հայկական։ Մի օրինակ բերեմ. երբ Համազգային թատրոնը Վլադիվոստոկում առաջին խաղաղօվկիանոսյան փառատոնին էր մասնակցում, ես նույնպես այնտեղ էի։ Դահլիճում ճապոնական մի մեծ նախագիծ էր ներկայացվում։ Իմ հետևում նստած էին երիտասարդ աղջիկներ, տեղացիներ, խոսում էին, որ «վաղը հայկական թատերախումբ է խաղալու, անպայման պետք է գնալ ու նայել, համոզված եմ, որ շատ լավն է լինելու, եղել եմ Երևանում, «Հայֆեստի» շրջանակում նայել եմ հայկական ներկայացում, հայերը փայլուն թատրոն ունեն»։ Հաճելի էր հազար տեղանոց  դահլիճում նման խոսակցություն լսել։

Panorama.am - Աշխարհում այսօր միտումն ինչպիսի՞ն է՝ ազգայինի վրա՞ է շեշտը դրվում, թե՞ համաշխարհային հեղինակների գործեր են նախընտրում բեմադրել։ 

Սոնա Մելոյան - Վերջին շրջանի թատրոնն անվանում են պոստ-դրամատուրգիական թատրոն, երբ որ շատերը վերցնում են ոչ թե պիեսներ, այլ արձակ, միֆեր։ Թատրոնը միշտ է եղել սինթետիկ արվեստ և հիմա դա շատ-շատ է։  Աշխարհում տրենդն այն է, որ ներկայացման մեջ կա դրամատիկական թատրոնի էլեմենտեր, պար, համակարգչային գրաֆիկա, պլաստիկա, երգ, կրկեսային տարրեր և  այդ սինթեզի մեջ շատ հետաքրքիր ֆորմաներ են ծնվում։ Նույնը նաև մեր երիտասարդ ռեժիսորների աշխատանքներում է։

Panorama.am - Հայ հանդիսատեսն ի՞նչ է ուզում  տեսնել հայկական բեմում։

Սոնա Մելոյան - Հայ հանդիսատեսն այսօր ուզում է, որ իր հետ շատ մարդկային բաների մասին խոսեն։ Ի վերջո, մենք չենք կարող թերագնահատել մշակույթի դերը մեր ռեաբիլիտացիայի մեջ։ Այդ միտումն էլ է շատ ակնհայտ. զարմանալիորեն պատերազմից հետո մարդիկ սկսեցին շատ հաճախ թատրոն, կարծում եմ նաև համերգներ, կինո այցելել, քանի որ մարդը միշտ իլուզիայի, հեքիաթի, հավատի կարիք ունի։ Թատրոններն էլ դա շատ լավ զգում են ու աշխատում են նման ներկայացումներ անել, որտեղ կա հույս, հավատ, սեր։

Եթե նկատել եք, վերջին շրջանում  հայաստանյան թատրոնները մեծ, ծախսատար մանկական ներկայացումներ են անում, օրինակ  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բեմադրել է «Մաուգլին»,Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը՝  «Կոշկավոր կատուն» և այլն։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր այսօրվա խնդիրները չպետք է երեխաների վրա անդրադառնան, նաև մանկուց հանդիսատես դաստիարակելու, երեխային հեքիաթ պարգևելու  խնդիրներ կան։ Այդ խնդիրները պետք է լուծվեն և հայ թատրոնը դա, միանշանակ, անում է

Panorama.am - Լավ ներկայացում անելը ծախսատար է։ Ինչպե՞ս են թատրոնները հոգում իրենց ծախսերը։

Սոնա Մելոյան - Պետական աջակցությունը հիմա մինիմումի  է հասցված։  Բայց, այնուամենայնիվ, թատրոնները հայթայթում են այդ գումարները և անում են լավ ներկայացումներ։ 

Panorama.am - Ասացիք պետական ֆինանսավորումը հասցված է մինիմումի։ Բայց արդյո՞ք այդպես պետք է լինի վերաբերմունքը թատրոնի, առհասարակ մշակույթի նկատմամբ։

Սոնա Մելոյան - Ոչ։ Ես, կարծում եմ, որ հատկապես հետպատերազմյան շրջանում մենք պետք է ունենայինք հատուկ մշակութային քաղաքականություն, որպեսզի մշակույթի միջոցով լուծվեին հոգեբանական շատ խնդիրներ։ Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք։ Մշակույթի գործիչներն ինքնուրույն են լուծում այդ խնդիրը և այդ մշակութային քաղաքականությունն իրենք են ձևավորում ու կրկնում եմ, շատ հաջող։

Ինձ համար դա բոլորովին հասկանալի չէ։ Իհարկե, պետք է պետական լուրջ աջակցություն, թեև հասկանում եմ, որ մեր պետության հնարավորությունները շատ սահմանափակ են, բայց, այնուամենայնիվ, դրանով պետք էր զբաղվել։ Միանշանակ, այս ոլորտը բացիթողի է։

Panorama.am - Տիկին Մելոյան, ապագայի հայ թատրոնն ինչպե՞ս եք պատկերացնում։

Սոնա Մելոյան - Շատ լավ։ Ակնհայտ է, քանի որ այն սերունդը, որի մասին ես խոսում եմ, այն սերունդն է, որը հնարավորություն է ունեցել մասնակցելու բազմաթիվ մասեր կլասների, ամբողջ աշխարհով մեկ ամառային դպրոցների, փառատոների։ Իրենց պատկերացումները ժամանակակից թատրոնի մասին տեղայանցված չեն, իրենց ներկայացումները յուրաքանչյուր բեմում դիտվում են որպես նույն մակարդակի վրա։ Մենք գավառական տպավորություն չենք թողնում։  Աստված տա, այս ամեն ինչը շարունակվի։

Panorama.am – Շնորհակալ եմ հարցերին պատասխանելու համար։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:00
Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը
Սուրբ Հարության հիսուներորդ օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնախմբում է Ս. Հոգու էջքն առաքյալների վրա:
Աղբյուր` Panorama.am
08:54
Արարատի մարզում տեղի է ուենցել մասնակի փլուզում
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի...
Աղբյուր` Panorama.am
22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}