Գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա հոբելյանական համերգով
Մարտի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հոբելյանական համերգով ելույթ կունենա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը։
Համերգը նվիրված է անսամբլի տնօրեն և դիրիժոր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանի ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 55-ամյակին։
Անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանն է։ Խմբավարը և մեներգիչը՝ Լաուրա Մամյանը, կոնցերտմայստերը՝ Աշոտ Վարդանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան