Հրանտ Մելիք-Շահնազարյան. Կա վտանգ, որ ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամի իր ալիքում գրում է.
«Բրյուսելին ընդառաջ։ Ի՞նչ օրակարգով են կողմերը մեկնում բանակցությունների
Փաշինյանի ու Ալիևի բրյուսելյան հանդիպումից հետո չի բացառվում Փարուխից և Քարագլխի հատվածից ադրբեջանական զորքերի դուրսբերումը։ Սա ռուսական կողմի պահանջն է, որը Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ արհամարհել։
Սակայն Ալիևի վարչակազմը ցանկանում է օգտագործել հարմար պահը և Փաշինյանից այդ զորքերը դուրս բերելու փոխարեն քաղաքական որոշակի նոր զիջումներ կորզել։
Ըստ այդմ, կա վտանգ, որ ՀՀ իշխանությունները կարող են հերթական անգամ սխալվել իրենց հաշվարկներում և/կամ փորձեն նոր դիվիդենտներ հավաքել հանրության աչքում (մանավանդ հիմա, երբ Երևանում նոր ցույցեր են մեկնարկում) ու նոր խոստումներ տան Ալիևին մի բանի դիմաց, որը կարելի է և պարտադրել ադրբեջանցիներին...»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիևը խոսել է Փաշինյանի հետ հանդիպման ակնկալիքներից
- Հույս ունեմ Բրյուսելում կքննարկենք և կհամաձայնեցնենք Խաղաղության բանակցությունների մեկնարկի բոլոր հարցերը. Փաշինյան
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալիևի օգնականին` նաև առանձին
- Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում ապրիլի 6-ին