Համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ Ղրղզըստանում մեկ օրում COVID-19-ի ոչ մի դեպք չի հայտնաբերվել.
Ղրղզըստանի առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի համաճարակի սկզբից ի վեր առաջին անգամ վերջին մեկ օրվա ընթացքում վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշել են COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հանրապետությունում նման նախադեպեր դեռ չեն եղել։
Ընդհանուր առմամբ, շուրջ 6,7 միլիոն բնակչություն ունեցող Ղրղզըստանում համաճարակի սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման գրեթե 201 հազար դեպք, ապաքինվել է 196,2 հազար մարդ, մահացել է 2,99 հազարը։ Ղրղզըստանում առաջին դեպքերը գրանցվել են 2020 թվականի մարտի 18-ին։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
- Յունիսեֆ. ՔՈՎԻԴ-19-ը կործանում է աղջիկների կյանքը