Քաղաքական 10:57 13/04/2022 Հայաստան

Չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա. Նիկոլ Փաշինյան

«44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է: Նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել կամ ԴՆԹ նույնականացվել են ու հուղարկավորվել 2021 թվականին: Գերազմանատներում շարունակաբար ու անվերջ ծածանվող մեր պետական դրոշներն են 2021-ի հիմնական սիմվոլն ու այդպես էլ չհեռացող, մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ»,- ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտնեց, որ այդ  հարցի պատասխանն ինքը պետք է տա և շարունակեց խոսքը:

«Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանտվությունը թե՛ պատերազմի, թե՛ պարտության համար, բայց չեմ ընդունել ու չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո՝ մեղադրելով հողեր հանձնելու և այդպիսով նաև դավաճանության մեջ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նկատելով որ առաջին հայացքից կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում է մեղքը, բայց չի ընդունում մեղադրանքը՝ գործադիրի ղեկավարը հայտնեց, որ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե ապագայում իր մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այդ երկվությունը լուծվի:

Փաշինյանը հայտնեց, որ հարցազրույցներից մեկում ասել է՝ եթե իրեն ուզում են օբյեկտիվ մեղադրանքներ վերագրեն, ապա պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ և նկատեց, որ խոստովանում է այդտեղ իր մեղավորությունը:

«Մեղավոր եմ, որ 2018-19թթ. մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են՝ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը: Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք,  ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման և կառավարման հարցերում:

Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները, ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի այս ամենը: Պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դա է իր իրական մեղքը, բայց այն ձևակերպելն իրավիճակը մեղմացնելու փորձ չէ:

«Ընդհակառակը, դրանով ավելի եմ սրում, քանի որ հանձնելով գուցե և կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ որպեզի ժամանակին 7 շրջանների հանձնելու մասին ժողովրդի հետ խոսեր, պետք է, նախ ինքն իրեն համոզեր, որ դա ճիշտ ճանապարհ է, բայց խոստովանեց, որ չի կարողացել համոզել:

«Իսկ ինչո՞ւ չկարողացա համոզել: Այն նույն պատճառով, ինչ պատճառով, մինչև օրս մեր մի շարք ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ և այդ պատճառը պայմանականորեն կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Սանասա՞ր, թե Կուբաթլի, Զանգելա՞ն, թե Կովսական»,- ասաց Փաշինյանը:

Թվարկելով ինքն իրեն չհամոզելու պատճառները՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև երբ ծանոթանում էի բանակցային փաստաթղթերին՝ համոզվում էի, որ Սերժ Սարգսյանը ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանը առաջ էր քաշում նորանոր պահանջներ և որ Ադրբեջանի ակնկալիքները անիրատեսական են և անընդունելի մեզ համար:

Ինքս ինձ չկարողացա համոզել նաև այն պատճառով, որ հասկացա՝ Ռոբերտ Քոչարյանն ամենևին էլ չէր չափազանցնում, երբ հայտարարում էր, որ տարածքային ամբողջականության խնդիր Հայաստանը նույնպես ունի:

Ինքս ինձ չկարողացա համոզել, որովհետև դժվար էր համոզվել, որ 30 տարիների զրկանքների արդյունքում կարելի է պարզապես հանձնել հաղթանակի պտուղները ու դիմացը չստանալ ոչինչ: Սա ընդունել, նշանակում էր խոստովանել, որ հռչակելով պետություն մենք ստեղծել ենք ֆասադ և լիովին ու գլխովին ձախողել ենք պետության ինստիտուցիոնալ կայացման գործը: Նույնիսկ երկար տարիների ընդդիմադիր լինելով ես չկարողացա սա խոստովանել ինքս ինձ, ու առավելևս չէի կարող նման որոշում ու դատավճիռ հրապարակել մարդկանց աչքերի մեջ նայելով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:47
Կիրանցի Լենա տատիկ. Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել
Կիրանցի 96-ամյա Լենա տատիկն իրեն լավ է զգում։  Լրագրող Անի Գևորգյանին նա պատմել է՝  ոստիկանների գործողության օրը, երբ իմացել է, որ...
Աղբյուր` Panorama.am
13:38
Վիկտորիա Շի. Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով
Դիմավորեք, Վիկտորիա Շին է։ Նա  Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակն է՝ ստեղծված արհեստական բանականության միջոցով։ Նա  սկսել է իր...
Աղբյուր` Panorama.am
13:24
Խաբարովսկում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում
Խաբարովսկում խոշոր հրդեհ է բռկվել առրևտի կենտրոններից մեկում։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այրվել է 1100 քմ տարածք։...
Աղբյուր` Panorama.am
13:06
Փաստաբան. Արթուր Սուքոյանի կողմից բռնության գործադրումը դրսևորվել է հայհոյանք հնչեցնելուն ի պատասխան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արձագանքելով Լևոն Քոչարյանի օգնականի կողմից «Սվիկիկ»-ի լրագրողին բռնության ենթարկելու բողոքի հիման վրա Ա....
Աղբյուր` Panorama.am
12:36
Ի՞նչ է կատարվում Կիրանցում այս պահին
Ներկայացնում է Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
12:18
Գեղամյան. Ադրբեջանի ու Թուրքիայի համար Հաայաստանը գրավելու միակ իրական երաշխիքը Հայաստանի ներկայիս իշխանության պահպանումն է
Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Շաբաթնօրյա քաղաքական պարզ իրողություններ, որոնք բանալի են՝ հասկանալու և գործելու։...
Աղբյուր` Panorama.am
12:12
Առատ անձրևի հետևանքով ջուրը լցվել է տներ, գրասենյակներ
Մայիսի 3-ի ժամը 23:45-ից մայիսի 4-ի ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Ողբերգական դեպք Գյումրիում. Այրված տնից երեխաների դիեր են հանել
Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վարդան Ոսկանյան. Սա նույնն է, թե գարաշահոտության պայմաններում փորձես ապրել մշտապես քիթդ փակելով
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջին շրջանում «խոսույթ» կա այն մասին, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա...
Աղբյուր` Panorama.am
11:41
Տեխասցի կոնգրեսականն ու կինը մեղադրվում են ադրբեջանական նավթագազային ընկերությունից մի քանի հարյուր հազար դոլար կաշառք ստանալու մեջ
Տեխասցի հանրապետական կոնգերսական 68-ամյա Էնրիկե Ռոբերտոն Կուելարին և նրա կինը՝ 67-ամյա Իմելդա Կուելարին մեղադրվում են Ադրբեջանից փողեր ստանալու...
Աղբյուր` Panorama.am
11:06
«Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
«Ուրարտու» - «Շիրակ» հանդիպմանը  «Ուրարտու»-ի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս եկել ակումբի նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը հայտնում է իր անվերապահ աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը և բարձրաձայնում իր...
Աղբյուր` Panorama.am
10:25
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Eurowings ավիաընկերությունը ս.թ. մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ...
Աղբյուր` Panorama.am
10:21
Տեղումները կշարունակվեն, հնարավոր է կարկուտ
Մայիսի  4-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են. CIVILNET
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
09:51
Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Կառավարության դիմաց երեք օր նստացույց հայտարարած Խաչիկ Գևորգյանը գրում է «յսօր 18:00-ին ավարտվում է իմ 72 ժամյա նստացույցը: Ի թիվս...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ»․ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Հրապարակ»-ը գրում է. «Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ  ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ...
Աղբյուր` Panorama.am
09:40
ՊՆ. Տավուշում ադրբեջանական ԶՈՒ-ն կրակ չի բացել
ՊՆ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Նոր Արեշում գետի հենապատը փլուզվել է, ջուրը լցվել է հարակից տներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի...
Աղբյուր` Panorama.am
09:18
Աշտարակում փոսի մեջ դի են գտել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 4-ին, ժամը 06:03-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}