Պեսկով. Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է
Հայաստանում առկա իրավիճակը երկրի ներքին գործն է։ Երևանը Մոսկվայի մեծ ընկերն է, և Կրեմլում շահագրգռված են, որ այնտեղ նորից սկսի կայունության շրջան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Այն ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մի քանի շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում մեր գործընկերն ու մեծ ընկերը։ Այդ պատճառով մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում հնարավորինս շուտ ավարտվի այս փուլն ու սկսի կայունության փուլը, ինչն էլ թույլ կտա աստիճանաբար առաջ շարժվել Ղարաբաղի հարցով ձեռք բերված երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ »,-ասել է Պեսկովը։