Առողջություն 14:45 16/05/2022 Հայաստան

ՀՊ-ն covid-19-ի դեմ պայքարի գործընթացում աղաղակող խախտումներ է հայտնաբերել Արսեն Թորոսյանի ղեկավարած ԱՆ-ում

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ նոր կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում բյուջետային ծախսերի իրականացման գործընթացում արձանագրվել են անհամապատասխանություններ և խեղաթյուրումներ:

Այդ մասին ասվում է Հաշվեքննիչ պալատի(ՀՊ)՝ ՀՀ առողջապահության նախարարությունում նոր կորոնավիրուսային համավարակով (covid-19) պայմանավորված բյուջետային ծախսերի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացության մեջ:

Ըստ փաստաթղթի՝ covid-19 համավարակի կանխարգելման, վերահսկման բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 2020 թվականին Առողջապահության նախարարությանը (ԱՆ) հատկացրել է 26.5 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ այդ տարի ԱՆ նախարարն էր Արսեն Թորոսյանը: 

Զեկույցում նշվում է, որ կառավարությունը և ԱՆ-ն իրականացրած միջոցառումների շրջանակներում չի սահմանել արդյունքային ոչ ֆինանսական ցուցանիշները, ծախսային ուղղությունները:

Հաշվեքննիչ պալատը հայտնում է, որ հաշվեքննության համար ԱՆ-ն չի տրամադրել նաև թեստավորման վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկություն, ինչը պալատին թույլ չի տվել լիարժեք հաշվեքննություն իրականացնել: Նախարարությունը չի տրամադրել նաև հոսպիտալացվածների Հանրային ծառայության համարանիշը(ՀԾՀ), ինչի պատճառով էլ հնարավոր չի եղել համադրել  շահառուներին և գնահատել հոսպիտալացվածների թեստավորման տվյալները:

ՀՊ-ն 2371 դեպք է բացահայտել, երբ թեստի արդյունքները համակարգ են մուտքագրվել դրանք ստանալուց մի քանի րոպեից մինչև մի քանի օր առաջ:

Արձանագրելով, որ պետական միջոցները նպատակային և ծախսարդյունավետ ձևով չեն իրականացվել՝ ՀՊ-ն նշել է, որ 974 մլն դրամ աշխատավարձ է տրամադրվել այն բժշկական հաստատությունների աշխատակիցներին, որոնք ներառված չեն եղել կորոնավիրուսի դեմ պայքար մղող բուժհաստատությունների ցանկում: Վերջիններիս աշխատակիցներին նաև 148 մլն դրամ պարգևավճար է հատկացվել: 

Պահպանման և ֆինանսավորվող կառույցների մեջ չընդգրկվող հաստատություններին տրվել են 1.8 մլրդ դրամ շինարարության և գույքի ձեռքբերման համար: 448 մլն դրամ էլ հատկացվել է ԱՆ համակարգում չընդգրկված կառույցներում:

Ըստ եզրակացության՝ 26.5 մլրդ դրամից  3.5 մլրդը հատկացվել է ոչ թե բուժման, այլ պարգևավճարների և շինարարական աշխատանքների համար:

Վերապրոֆիլավորված ԲԿ-ներին տրվել է փաստացի կատարված աշխատավարձի ծախսերից 152 մլն դրամ ավել աշխատավարձ:

ՀՊ-ն արձանագրել է, որ վերապրոֆիլավորված ԲԿ-ներում մեկ հիվանդի բուժման ծախսը կազմել է 378 հազար դրամ, իսկ ֆինանսավորողներում 173 հազար դրամ, առաջին խմբում բուժման կուրսը 9 օր է եղել, երկրորդում՝ 5 օր, այն դեպքում, երբ վերապրոֆիլավորված ԲԿ-ներում ստացիոնար բուժման համար մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը եղել է 69%, իսկ վերակենդանացման բաժանմունքներինը՝ 28 %: Ամենաթանկը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի օրվա ծախսը՝ 74 հազար դրամ, իսկ ամենացածրը Սիսիանի բժշկական կենտրոնինն է՝13 հազար դրամ:

Պալատը հայտնում է, որ ֆինանսավորվող ԲԿ-ներում արձանագրվել է մեկ հիվանդի մեկ համակարգչային տոմոգրաֆիայի դիմաց բազմակի վճարման և նույն ապրանքի գնման դիմաց կրկնակի վճարումներ կատարելու դեպքեր:

Հետազոտություն ամեն մի կետով ԱՆ-ն տվել է բացատրություն, որոնք սակայն ՀՊ-ն չի համարել փաստարկված ո՛չ օրենքով, ո՛չ փաստաթղթերով։

Ըստ ԱՆ-ի ներկայացրած թվերի Հայաստանում 2020թ.-ին 131 950 մարդ է հոսպիտալացվել, իսկ հրապարակված վիճակագրական տվյալներով դրանց թիվը 80 հազար էլ չի հասնում: Հոսպիտալացվածների 108,873 դեպքից թեստի բացասական պատասխան է ստացվել 47,792 դեպքով, իսկ 61 հազար դեպքի համար որևէ պատասխան չի նշվել:

2020 թվականին իրականացվել է 593 հազար թեստավորում, հաստատվել 160 հազար դեպք, որից մահվան 2828 ելք: Հոկտեմբերի 18-ին արձանագրվել է ապաքինման ամենաբարձր ցուցանիշը՝ 8319 մարդ:

Հաշվեքննիչ պալատը եկել է այն եզրակացության, որ անհամապատասխանությունները և խեղաթյուրումները թույլ են տվել եզրակացնել, որ պետական բյուջեից հատկացված միջոցների կառավարումն արդյունավետ չի եղել, սահմանված նպատակային արդյունավետության ամբողջական իրականացմանը չի նպաստել, բոլոր գնումները կատարվել են մեկ անձինց: ՀՊ-ն ԱՆ-ին և կառավարությանն առաջարկել է սահմանել գումարների ծախսի ուղղությունները և  արդյունքային ցուցանիշները, իսկ գնման գործընթացները կազմակերպել մրցույթով:

ՀՊ-ն նար արձանագրել է, որ հսկողական գործընթացների ոչ պատշաճ լինելու պատճառով մատակարար կազմակերպությունների հետ տարեվերջին հաշվարկների փոխադարձ ստուգում չի իրականացվել, ինչի արդյունքում մի դեպքում արձանագրվել է կրկնակի փոխանցում, իսկ որոշ դեպքերում փոխանցված գումարների դիմաց մատակարարը չի կատարել իր պարտավորությունները:

Օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերին  «Արս ֆայն» ՍՊԸ-ից արտահագուստ ձեռք բերելու համար  փոխանցվել է 1.5 մլն դրամ, բայց ընկերությունը պատվերը չի կատարել և 2021 թվականի հուլիսին ԱՆ-ն գումարը հետ է վերցրել: «Ռոման» ՍՊԸ-ին էլ մեկ օր տարբերությամբ վճարվել է կրկնակի 7.2 մլն դրամ մատակարարված սարքավորումների դիմաց և այդ գումարը 2021 թ.-ի դկտերմեբրի 6-ի դրությամբ դեռ հետ չի վերցվել:

Հիշեցնենք, որ համավարակի դեմ պայքարի համար հատկացված տասնյակ մլրդ դրամների անարդյունավետ օգտագործման և համավարակը ոչ ճիշտ կառավարման հետևանքով պաշտոնական տվյալներով Հայաստանում արձանագրվել է 8622 մահ: Նաև նկատենք, որ ՀՊ-ի ուսումնասիրությունը միայն 2020 թվականին է վերաբերում, որը չարաշահումների և խախտումների սառցաբեկորի միայն երևացող մասն է:

Ա.Վարդանյան
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:40
«Հրապարակ». «Դուշի» պատմությունից հետո 4 աշխատակիցներ հեռացել են աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի «դուշի» պատմությունից հետո ԿԳՄՍՆ Կազմակերպատնտեսական վարչությունը դատարկվել...
Աղբյուր` Panorama.am
08:28
Որոշակի ճանապարհ անցած գործիչների և ուժերի փոխանակ՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի. Ասողիկ աբեղա Կարապետյան
«Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում»
Աղբյուր` Panorama.am
08:19
Տավուշը, Սյունիքը կայծն են տվել. Մետաքսե Հակոբյան
«Այն պիտի կյանք պարգևող կրակ դառնա ու տարածվի, որ փրկվի ՀԱՅԱՍՏԱՆԸ, ԱՐՑԱԽԻ վերադարձը լինի...»
Աղբյուր` Panorama.am
01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}