14:45 14/12/2015 Հայաստան

Քննչական կոմիտե. Տեղամասերի 92.1%-ից խախտումների մասին որևէ ահազանգ չի ստացվել

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչություններում և բաժիններում ստացվել է 201 հաղորդում (լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ), որոնցով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր եւ արդյունքներով կայացվել դատավարական որոշումներ: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ստացված 201 հաղորդումներից 124–ը վերաբերում է Երևան քաղաքում, 77-ը՝ մարզերում տեղ գտած ենթադրյալ խախտումներին:

Ենթադրյալ խախտումների պատկերն ըստ տարածքների հետևյալն է՝

Կենտրոն և Նորք-Մարաշ 28
Ավան և Նոր Նորք 25
Մալաթիա-Սեբաստիա 22
Արաբկիր 15
Աջափնյակ և Դավթաշեն 11
Քանաքեռ-Զեյթուն 10
Շենգավիթ 8
Էրեբունի և Նուբարաշեն 5


Շիրակ 20
Կոտայք 20
Լոռի 16
Արագածոտն 7
Արարատ 4
Սյունիք 3
Վայոց ձոր 3
Գեղարքունիք 3
Արմավիր 1
Տավուշ 0

ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում (92.1%) անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:

2015թ. դեկտեմբերի 13-ի դրույթամբ՝  հարուցվել է 12 քրեական գործ, իսկ 135-ով՝ մերժվել է քրեական գործի հարուցումը: Ներկա պահին ընթացքի մեջ է  գտնվում 49 նյութ:

12 քրեական գործերից 8-ը հարուցվել է Երևան քաղաքում տեղ գտած առերևույթ հանցագործությունների փաստերով, 4-ը՝ մարզերում:

Հարուցված քրեական գործերից 10-ը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված), 2-ը՝ ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն:

Հարուցված քրեական գործերի թվային պատկերն՝ ըստ տարածքների հետևյալն է.

Երևան քաղաք՝

Կենտրոն և Նորք-Մարաշ - 5 քրեական գործ (թիվ 10/15, 10/14, 10/20, 9/12- ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդված, 9/16 ընտրատեղամաս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

Ավան և Նոր Նորք – 1 քրեական գործ (թիվ 2/32 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Մալաթիա-Սեբաստիա -  1 քրեական գործ  (թիվ 8/08 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Շենգավիթ – 1 քրեական գործ  (թիվ 11/03 ընտրատեղամաս, ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Մարզեր

Կոտայք - 1 քրեական գործ (թիվ 26/29 ընտրատեղամաս  - ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված),

Լոռի – 2 քրեական գործ (թիվ 30/21, թիվ 29/25 ընտրատեղամաս - ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ   հոդված),

Վայոց ձոր-  1 քրեական գործ  (թիվ 39/39 ընտրատեղամաս, ՀՀ քրեական  օրենսգրքի 153-րդ   հոդված/:

ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածով հարուցված 2 քրեական գործերը և 3 նյութ ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննության մարմնի կողմից կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի հիմնական մասը վերաբերում է այնպիսի ընտրախախտումներին, ինչպիսիք են.

ա) մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված),

բ) ընտրական հանձնաժողովների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված):

Կան նաև ահազանգեր, հրապարակումներ

• հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու,
• ընտրակաշառք բաժանելու կամ առաջարկելու,
• լցոնումներ կատարելու,
• ընտրողներին ուղղորդելու,
• ընտրատեղամասերի մոտ անձանց և մեքենաների կուտակումների,
• ավտոմեքենաներով քվեարկողներին տեղամասեր տեղափոխելու մասին:

Կատարված վերլուծությունները վկայում են նաև, որ անհամեմատ քիչ են ընտրախախտումների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ներկայացված հաղորդումները, հակառակ դրան՝ ահազանգերի հիմնական մասը լրատվամիջոցների հրապարակումներն են:

Սակայն ամեն հրապարակում կամ ահազանգ չէ, այն էլ երբեմն միջնորդավորված, որում նշված հանգամանքները համապատասխանել են իրականությանը և կարող են հիմք հանդիսանալ՝ քրեական գործ հարուցելու համար:

Օրինակ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյանները ևս քվեարկել ենե հրապարակումը բացարձակ իրականությանը չի համապատասխանում, և դժվար չէր մինչև հրապարակումը ընտրատեղամասում փակցված ցուցակներից ճշտել, որ Ավետիսյանների անուններն այդ ցուցակներից հանված են եղել:

Հաղորդումների, հրապարակումների, ահազանգերի մի որոշ մասում, որպես դիտորդների լիազորությունների խոչընդոտում, ներկայացվել է ընտրողների ստորագրված ցուցակներին հետևելուն, դրանցում եղած տեղեկատավությանը ծանոթանալուն, լուսանկարելուն, տեսանկարահանումներին արգելք հանդիսանալը:

Համաձայն ընտրական օրենսգրքի` դիտորդները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության ամբողջ ընթացքը` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը (հոդված 6), իսկ ընտրական օրենսգրքի մեկ այլ հոդվածը (հոդված 11) սահմանում է, որ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն դրանցից լուսապատճեններ չեն հանվում, դրանք չեն լուսանկարվում և տեսանկարահանվում: Բնական է, որ դիտորդի՝ նման «իրավունքի» խոչընդոտելն օրինական է և այստեղ խոչընդոտման մասին խոսք լինել չի կարող:

Օրինակ, 29/9 ՏԸՀ-ի նախագահը դիտորդներին արգելել է կատարել գրառումներ ընտրատեղամասի ցուցակից, ստորագրված ցուցակների նկարահանումներ չեն թույլատրվել  նաև 30/28, 30/05, Գյումու 34/25, 34/04 և Կոտայքի 25/19 տեղամասերում:

Կան լցոնումների վերաբերյալ ընդհանրական ահազանգեր (14/21, 14/15, 37/13, 27/45, 28/16), սակայն այդ մասին հանձնաժողովների անդամների, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից ոչինչ չի նշվել, ընդհակառակը՝ հերքվել են:

Մեկ այլ հրապարակման մեջ նշվել է, որ Գյումրիում բռնություն է կիրառվել Մուշ թաղամասում տեղակայված 34/14 տեղամասային հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի նկատմամբ: Լսվել են հանձնաժողովի անդամները և Վահագն Խաչատրյանը, ովքեր բացառել են նշված հանգամանքը. վերջինս նշել է նաև, որ ինքը որևէ լրատվամիջոցի չի ահազանգել:

Այս և նմանատիպ հանգամանքները վկայում են այն մասին, որ հրապարակումների, հաղորդումների, ահազանգերի քանակը դեռևս չի վկայում նույն քանակի իրավախախտումների մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

01:10
Ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում Կիրանցում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանց գյուղում միակողմանի զիջումների դեմ բողոքի ակցիային զինվորական...
Աղբյուր` Panorama.am
01:00
Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններին
Կիրանցի բնակիչների և ոստիկանների բախումից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող 2 ոստիկաններին։  Հիշեցնենք, որ Կիրանցքում...
Աղբյուր` Panorama.am
00:52
Պայմանագրային զինծառայողները միացել են միակողմանի զիջումների դեմ պայքարին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին` իրենց անհամաձայնությունն արտահայտելով միակողմանի զիջումների օրակարգին:...
Աղբյուր` Panorama.am
23:45
Կիրանցում բախումներից հետո տուժածները դիմում են բուժօգնության, 3 հոգի տեղափոխվեց հիվանդանոց
Լրագրող Անի Գևորգյանը Կիրանցից հայտնում է, որ ոստիկանության հետ բախումներից հետո ինքը և մի քանի բնակիչներ դիմել են բուժօգնության։ Նրանցից երկու...
Աղբյուր` Panorama.am
23:20
Բախումներից հետո Կիրանց են ժամանել Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները
Հաղորդավար, հասարակական գործիչ Լիկա Թումանյանը գրում է. «Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
23:03
Օտարերկրացիների դիեր «Hotel Տ27» չգործող հյուրանոցային համալիրում
Ապրիլի 26-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
22:42
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. Վարազդատ Հարությունյան
Փաստաբա Վարազդատ Հարությունյանն ահազանգում է «Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
22:07
Որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնել. Բագրատ Սրբազան
«Այն, ինչը որ այստեղ տեղի ունեցավ, որոշակի իմաստով ցանկանում էին մեզ վախեցնելու, բայց տեսան, որ ոչ մեկը չի...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՄԻՊ աշխատակիցները ոստիկանության Հրազդանի բաժնում տեսակցել են բերման ենթարկված անձանց
ՀՀ ՄԻՊ գրասնյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման...
Աղբյուր` Panorama.am
21:09
Գերլարված իրավիճակ Տավուշի մարզում. ՈւՂԻՂ
Գերլարված իրավիճակ է Տավուշում։ Ոստիկանության սև բերետավորները փորձում են բերման ենթարկել Կիրանցի հարևանությամբ իրականացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Այստեղից գնալու եմ տուն, հետո՝ մեր պայքարը շարունակելու․ Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից
Սուրեն Պետրոսյանը դուրս եկավ ՁՊՎ-ից։ Քաղաքացիները ծափահարություններով դիմավորեցին նրան։ Հարցին,թե ինչպես է, պատասխանեց․ «Ընտիր,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
 ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի քավորն է, եկել է բողոքող քաղաքացիներին համոզելու, որ թույլ տան...
Աղբյուր` Panorama.am
19:43
Գլխավոր մեղավորությունը կրում է հենց Նիկոլ Փաշինյանը․ Լիլիթ Թումանյանը՝ Սոնա Մնացականյանի դեպքի մասին
 «Այսօրվա մեր  պետությունում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, ոչ ոք պաշտպանված չէ, անկախ այն բանից,թե ինչով է զբաղվում՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի․ Ուղիղ
Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում  բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցին՝  ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Պարադոքս է, բայց փաստ․․․․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք»...
Աղբյուր` Panorama.am
18:47
«Մինչև վերջին շունչը՝ հանուն Մարտունու»․ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան
Այսօր Արցախի Մարտունի քաղաքաի հերոսացած քաղաքապետ Ազնավուր Սաղյանը կդառնար 35 տարեկան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԵՄ դեսպան, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է․ ««Հայաստան» խմբակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:27
Տալիս են, ուղղակի տալիս են... թուրքի հետ միայն պատերազմ. Քաղաքացիները չեն հավատում խաղաղության հաստատմանը
«Քանի այս ժողովրդի մեջ կան նիկոլականներ, այս երկիրը չի ուղղվի։ Տավուշից հետո գալու են Ջերմուկ, Երևան։ Ու կգան, քանի այս ղեկավարները մեր գլխին են»
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն
Կառավարությունից հայտնում են․ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա,...
Աղբյուր` Panorama.am
18:18
Happy birthday love. Պապիկյանի կինը շնորհավորել է նրա ծնունդը
Այսօր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի ծննդյան օրն է։ Կինը՝ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքի սթորի բաժնում ամուսնու հետ...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները
Արցախի Ակնա  շրջանում ռուս-թուրքական համատեղ կենտրոնը դադարեցրել է աշխատանքները։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ առիթով կազմակերպվել է...
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}