Սոս Հակոբյան. Չախոյան և այլ ազգանուններ կրող բազմաթիվ տզրուկներին ևս մեկ անգամ հիշեցնում եմ
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը գրում է.
«Չախոյան և այլ ազգանուններ կրող բազմաթիվ տզրուկներին ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ իրենք մեր ժողովրդին և երկրին բերած աղետների համար պատասխանատվություն են կրելու «պատասխանատվություն» բառի բոլոր իմաստներով:
Ես ձեր սերունդներին ուժ և կորով եմ ցանկանում, որպեսզի վերջիններս կարողանան ձեր թողած «անունի» ներքո ապրեն և արարեն Հայաստանում:
Ձեր գործած «քաջագործությունների» համար դուք այնպես եք մեխվել մեր երկրի պատմության ամոթի էջերում, որ ինքերդ կարիք եք ունենալու փախուստի դիմել ոչ միայն Հայաստանից, այլ` սեփական «ես»-ից՝ հոգեկան ամբողջականությունը վերջնականորեն չկորցնելու համար:
Բարեբախտաբար, մենք միջնադարում չենք և չկա հնարավորություն անարգանքի սյունին գամելով և մի քանի օր բառի բուն իմաստով թքել-մրելով մոռացության տալ ձեզ նման ազգակործան պատուհասների աշխատանքի արդյունքները:
Իսկ Արթուր Վանեցյանը երկու օրից կլինի Երևանում, կշարունակի մեր պայքարը, որովհետև մենք, ի տարբերություն ձեզ, մեր կյանքը պլանավորում ենք անցկացնել Հայաստանում, անկախ և անվտանգ Հայաստանում:
Հ.Գ. նկարում ձեր հոգու հարուստ ներաշխարհն է պատկերված...»։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Բաբայան. Նիկոլ_մահաբերը շատ լավ տեղյակ է, թե ինչ պատճառով է Արթուր Վանեցյանը երկու օրով մեկնել Եվրոպա
- Արթուր Վանեցյան. Մի քանի օրից նորից լինելու եմ ձեր կողքին, ձեզ հետ
- Սոս Հակոբյան. Արթուր Վանեցյանն առողջական հարցերով մեկնել է Եվրոպա