Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի հավաքականը երկամարտի ևս երկու մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաքում ավարտված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում:
+109 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումն ու արծաթե մեդալը նվաճել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 451 կգ (211 + 240) արդյունքով:
Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ երկամարտի 446 կգ արդյունքով (210 + 236):
ՀՀ ԿԳՄՍ-ից նշում են, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով 2-րդն է Եվրոպայի առաջնությունում։
Գերծանր քաշայինների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչումը 7-րդ անգամ նվաճել է Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն (462 կգ):
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Դավիթ Հովհաննիսյանը՝ չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն
- Տիրանայում այսօր մրցահարթակ դուրս կգան հայաստանցի երեք ծանրամարտիկներ
- Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Ռաֆիկ Հարությունյանը՝ չեմպիոն
- Հայտնի են Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնության հաղթողները
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ