Զախարովան հաստատել է՝ մի քանի երկիր փակել են օդային տարածքը Լավրովի ինքնաթիռի համար
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին թույլ չեն տվել մուտք գործել Սերբիան շրջապատող երկրների օդային տարածք։ Այդ մասին նա հայտարարել է կիրակի երեկոյան իտալական La7 հեռուստաալիքի եթերում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հիմա դուք խոսում եք կապուղիներ բացելու մասին, կօգտագործենք [կապի] հնարավորությունները, բայց ընդամենը մեկ ժամ առաջ Սերբիան շրջապատող երկրները փակեցին օդային ալիքը Սերգեյ Լավրովի ինքնաթիռի համար, որը պետք է ուղևորվեր Սերբիա։
Ռուսական պատվիրակությունը պետք է բանակցություններ վարեր Բելգրադում, իսկ «ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են իրենց օդային տարածքը։ Սա հաղորդակցության հերթական փակ ալիքն է», - ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ հաղորդակցության ընդհատման նախաձեռնողը ոչ թե Ռուսաստանի Դաշնությունն է, այլ Արևմուտքը։
Ավելի վաղ սերբական Večernje novosti թերթը հայտնել էր, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին, որը պետք է մեկներ Սերբիա։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան