![](https://panorama.am/news_images/901/2700564_1/moody_1.thumb.jpg)
Moody's-ը հայտնում է, որ Ռուսաստանը դեֆոլտ է արել եվրոպարտատոմսերի գծով
Moody's-ը հայտնել է, որ Ռուսաստանը չի կատարել արտաքին պարտքի մարման պարտավորությունները: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Հունիսի 27-ին Ռուսաստանի սուվերեն պարտքի սեփականատերերը 30-օրյա արտոնյալ ժամանակահատվածի ավարտին եվրապարտատոմսերի թողարկումներով 100 մլն դոլարի արժեկտրոնային վճարումներ չեն ստացել, ինչը, մեր սահմանմամբ, իրենից ներկայացնում է դեֆոլտ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ ամիս ԱՄՆ-ը չերկարաձգեց ընդհանուր լիցենզիան, որը թույլ էր տալիս Ռուսաստանին վճարումներ կատարել իր արտաքին պարտքի սպասարկման համար։ Այդ պատճառով էլ, պարտքը մարելու համար Ռուսաստանն անցած շաբաթ եվրապարտատոմսերով ստանձնած պարտավորությունները առաջին անգամ կատարել է ռուբլով ՝ օգտագործելով նոր մեխանիզմ, որը թույլ է տալիս նման վճարումներ կատարել։
Հինգշաբթի օրը ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ այն չի նշանակում արտաքին պարտքի դեֆոլտ, և վարկատուները հիմքեր չունեն կարծելու, որ Մոսկվան սխալ է կատարում իր պարտավորությունները, քանի որ Ռուսաստանը ֆորսմաժորային պայմաններում ամեն ինչ անում է, որպեսզի վարկատուները ստանան իրենց միջոցները։ Սիլուանովի խոսքով՝ ԱՄՆ-ն և Եվրամիությունը արհեստական խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի արտաքին պարտքի սպասարկման համար՝ «դեֆոլտ» պիտակը դնելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին
- Պուշիլին. Մահապատժի դատապարտված վարձկանները երկու շաբաթ ունեն դատավճիռը բողոքարկելու համար
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)