Հնդիկ տղամարդը կերել է իրեն կծած թունավոր օձին
Հնդկաստանում 49-ամյա տղամարդը կերել է իրեն կծած օձին։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել Բանդա շրջանում։
Տղամարդը դաշտում աշխատելիս է եղել, երբ նրան կծել է թունավոր օձը։ Դրանից հետո նա որոշել է չդիմել բուժօգնություն ստանալու համար։ Փոխարենը մասնատել ու կերել է օձին։
Դաշտից տուն վերադարձած հնդիկի վերնաշապիկին ընտանիքի անդամներն արյան հետքեր են տեսել։ Իմանալով կատարվածի մասին՝ նրանք տղամարդուն հիվանդանոց են տարել։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին