Հասարակություն 12:53 06/07/2022 Հայաստան

Եթե չհաջողվի մեր պայքարը, ծնողներով քրեական դատավարության օրենսգիրք կմշակենք ու սկսենք պատժել բոլոր մեղավորներին. Զոհված զինծառայողի հայր

«Մենք վերջին անգամ պահանջել էինք, որ մեր գործը քննչական կոմիտեից տեղափոխեն ԱԱԾ։ Հույս ունենք, որ կբավարարվի մեր պահանջը։ Դրա համար ենք այսօր եկել՝ ստանալու պատասխան»,- գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Էդգար Զաքարյանի հայրը՝ Սևակ Զաքարյանը:

Նրա խոսքով, ամսից ավելի է իրենց գործը քննչական կոմիտեում է, և մինչ օրս ոչ մի շարժ չկա։

«Մենք Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման ժամանակ նշեցինք, որ կանչեն, հարցաքննեն Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ մի շարժ չկա: Ինքն ասաց՝ պետք է կանչենք, պետք է հարցաքննեք, բայց չկա որևէ շարժ։ Այն ժամանակ Արգիշտի Քյարամյանը «փափուկ բարձ» դրեց մեր գլխի տակ, ասաց՝ ծանոթանամ նյութերի հետ, բայց ամսից ավելի ի՞նչ կար ծանոթանալու։ Քյարամյանը բեսեդկի ջահելի տպավորություն թողեց, դրա համար չենք վստահում իրեն:

Ուզում ենք գործը տեղափոխվի ԱԱԾ, վերջապես այդ կառույցը ծառայում է հայրենիքին, թող բացահայտի դավաճաններին։ Ավելո՞րդ էին մեր երեխաները, որ տարան, դավաճանեցին, կոտորեցին։ Բացահայտ է, թե ով է դավաճան թուրքը՝ իր հայտնի հայտարարությամբ և այսօր ոչ մի բան չկա։ Եթե ես իմանայի իմ տղան կռվել է և զոհվել հանուն հայրենիքի, կհասկանայի, կլռեի, բայց եթե ես գիտեմ, որ իմ տղային դավաճանել ու թիկունքից խփել են, լռելն անիմաստ է։ Ասում եմ իմ երեխուն, բոլորին նկատի ունեմ»,- ասաց նա։

Լրագրողը հիշեցրեց, որ Արգիշտի Քյարամյանը երեկ գեներալի կոչում է ստացել, Սևակ Զաքարյանն ասաց. «Դե եթե կամակտար է, ոնց թելադրում են, այնպես շարժվում է, բնական է, որ գեներալ էլ կտա, վաղը, մյուս օրը մարշալ էլ կտա: Այդ տականքի թելադրանքով է շարժվում, դրա համար չենք վստահում այդ կառույցին»:

Զոհված զինծառայողներից մեկի հարազատն ասաց, որ ամեն ինչ անելու են գործը տեղափոխվի ԱԱԾ։

«Համար մեկ հողատու դավաճանը չի ուզում, որ գործը գնա ԱԱԾ, դրա համար էլ մինչև հիմա ձգձգվում է։ Պետք է նա հարցաքննվի ԱԱԾ-ում, համապատասխան պատիժը կրեն ինքն ու մնացած մեղավորները»,- նշեց նա։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի կարծիքով,  գլխավոր դատախազն իրենց չի ընդունի, քանի որ «ինքն արդեն ոչինչ է, ոչնչություն է, երևի ասել են այս մեկ ամիսը գնա, արի, մինչև ժամանակդ լրանա, ինքնագլուխ ոչ մի որոշում չես կարող կայացնել»։

«Ցավալին այն է, որ այս երկրում իրավական համակարգում անպատժելիության մթնոլորտ է, Քյարամյանին էլ գեներալի կոչում են շնորհել՝ ինչի՞ համար, որ  լավ ծառայությո՞ւն է մատուցել Նիկոլին. պատերազմից առաջ ԱԱԾ տնօերն նշանակեց, դավաճաններին, թուրքերին բերեցին երկիր, հետո հանեց, տարավ քննչական կոմիտեի պետ, որպեսզի հիմա էլ ծածկադմփոց անի այս տղերքի քրեական գո՞րծը։ Դրա համա՞ր է գեներալ շնորհել։

Մինչև վերջ պայքարելու ենք։ Եթե չհաջողվի, ծնողներս քրեական դատավարության օրենսգիրք կմշակենք ու սկսենք պատժել»,- ասաց Գալեյանը։

Հարցին՝ գործող իշխանության օրոք Փաշինյանին  պատասխանատվության ենթարկելը հնարավո՞ր եք համարում, նա պատասխանեց. «Չեմ կարծում, որ այս իրավապահ համակարգում կան թասիբով տղերք, որ Փաշինյանին ենթարկեն պատասխանատվության։ Բայց մենք մի բան հաստատ կանենք, չեմ թողելու իմ տղու արյունը ... »։

Որոշ ժամանակ սպասելուց հետո ծնողները տեղեկացրեցին, որ գլխավոր դատախազի անունից հայտարարություն արվեց, որ հանդիպում չի լինի, չեն իջնի՝ նորություն չունենալու պատճառով։

«Երևի զանգեց պապային՝ Նիկոլին, ինչ անեմ, եկել են, ասաց՝ ոչ մի բան, հանկարծ չհանդիպես։  Արա,  դու տղամարդ չե՞ս։ Իջար, ասացիր՝ ձեր պահանջն ամենաարդարն է, ճիշտ է, ու դու այսօր պատիվ չե՞ս համար մեզ ընդունես։ Այ թափթփուկ, այ դհոլչի»,- ասաց Գալեյանը։

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները հունիսի 30-ին հանդիպել էին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, ներկայացրել իրենց պահանջը՝ դատախազությունը քննչական կոմիտեում 308-րդ  հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին և գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299-րդ հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:49
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումները
Հրապարակվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։ Ժամը 11։00-ին՝ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:40
Կիրանցի Լենա տատիկը դարձավ 97 տարեկան
Այսօր Կիրանցի գյուղի բնակիչ Լենա Ղարդաշյանը նշում է իր 97-ամյակը։ Հիշեցնենք, որ Լենա տատիկը կիրանցիների հետ օրեր շարունակ փակել էր...
Աղբյուր` Panorama.am
22:30
Սրբազանն այս Շարժումը մինչև վերջ տանելու է, ու մենք միասին հաղթելու ենք. Մախսուդյան
«Հավատացած եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչև վերջ տանելու է, ու մենք հաղթելու ենք»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը...
Աղբյուր` Panorama.am
22:18
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Աղբյուր` Panorama.am
22:12
Տավուշի մարզպետը Կիրանցի բնակչին սպառնացել է՝ եթե դուրս չգա իր տնից, նրան «զորքն է հանելու»
Տավուշի մարզպետ ՔՊ-ական Հայկ Ղալումյանը Կիրանցի բնակչին, ում տունը ուզում են հանձնել Ադրբեջանին, սպառնացել է, որ եթե դուրս չգա, նրան...
Աղբյուր` Panorama.am
22:00
Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր...
Աղբյուր` Panorama.am
21:39
«Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
«Ծանր համբերությամբ, գոտիները ձգելով պետք է առաջ գնանք, հենց այդ համբերությունն է վախեցնողն այս մարդկանց, սարսափի տեղիք տվողը»,-...
Աղբյուր` Panorama.am
21:24
1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու համար
Կիրանցի Գոհար Վարդանյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «1 րոպեից էլ քիչ ժամանակ պահանջվեց Կիրանցի դպրոցից քայլելով Ադրբեջան հասնելու...
Աղբյուր` Panorama.am
21:21
Ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ տեղում. Մրո
«Ասում են՝ մշակույթի գործիչներն անտարբեր են։ Այդպես չէ։ Որակյալ, իսկական, ազգային մշակույթի գործիչներն այսօր հավաքվել էին մեկ...
Աղբյուր` Panorama.am
20:59
Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով,...
Աղբյուր` Panorama.am
20:40
Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մասնակցում է բանաստեղծ Մախթումկուլի...
Աղբյուր` Panorama.am
20:18
Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
20:07
Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
«Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:...
Աղբյուր` Panorama.am
19:30
ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքը՝ ամփոփելով այս օրը։  Հավաքը մեկնարկեց...
Աղբյուր` Panorama.am
19:24
Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
«Ես չեմ կարող հանգիստ լիներ, երբ Տավուշի մարզից կտոր է պոկովում»,-  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
19:10
Որտե՞ղ է հայ գյուղացու, հայ քաղաքացու, սահմանի անվտանգության երաշխավորը. գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյան
«Վստահ չեմ, որ իրենք ինքնակամ հրաժարական կտան, բայց կախված է իրավիճակի փոփոխությունից»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Այս շարժումը բզկտված բջիջները իրար է տալիս, ժողովուրդը սուբյեկտ է դառնում. Վիոլետ Գրիգորյան
«Ելքեր կան, պարզապես պետք է սուբյեկտ հայտնվի, որը կամք է արտահայտում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի...
Աղբյուր` Panorama.am
18:42
Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Վրաստանի նախագահը վետո է դրել «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
Վրաստանի նախագահը Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո է դրել խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի...
Աղբյուր` Panorama.am
18:21
Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության...
Աղբյուր` Panorama.am
18:11
Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը  ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:22
Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Panorama.am-ի լուսանկարիչը «բռնել» է Բագրատ Սրբազանի հետ հանդիպած մշակութային գործիչների
Աղբյուր` Panorama.am
16:58
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին
Մեկնարկել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և զինվորականների հանդիպումը։ Հանիպումից առաջ լրագրողների հետ զրույցում...
Աղբյուր` Panorama.am
16:38
Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է  ողջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
22:19 18/05/2024

«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}