Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
BBC-ն գրում է, որ նախարարների այսօրվա հրաժարականներից հետո Բորիս Ջոնսոնը հրաժարական կտա Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից, բայց նա կշարունակի վարչապետի պաշտոնը զբաղեցնել մինչև աշուն։
«Ռիա Նովոստի» գործակալությունը գրում է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարարի Եվրոպայի և ԱՄՆ-ի հարցերով նախկին տեղակալ Քրիստոֆեր Պինչերն ավելի վաղ հարբած վիճակում ծեծկռտուք էր սարքել Լոնդոնի ակումբներից մեկում: Մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում իմանալով նրա տխրահռչակ անցյալի մասին։ Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ սխալ է եղել։
Սկանդալին հետևեցին հրաժարականներ՝ վարչապետի նկատմամբ անվստահության պատճառով։ Երկու օրում մոտ հինգ տասնյակ պաշտոնյաներ հրաժարական տվեցին՝ կոչ անելով Ջոնսոնին հետևել իրենց օրինակին։