ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. ՔՊ-ն ընդունեց նախագիծը
Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության 58 պատգամավորով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն. «Նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում իրավասությունները, հստակեցնել ՀՀ անվտանգության խորհրդի կողմից ընդունվող ակտերի շրջանակը,
պաշտպանության և ՀՀ զինված ուժերի, այլ զորքերի գործունեությունը կարգավորող մի շարք հիմնարար պլաններ և ծրագրեր ներառելով մեկ ընդհանուր՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության պլանում,
խմբագրվում և հստակեցվում են ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի ու ՀՀ պաշտպանության նախարարի ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը,
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ,
ինչպես նաև հիմքեր են ստեղծվում ՀՀ պաշտպանության նախարարի այլ տեղակալների պաշտոններն ըստ անհրաժեշտության ևս զինվորական պաշտոններ նախատեսելու ուղղությամբ,
ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը, ամրագրման գործընթացում սահմանվում է, որ ամրագրվում են զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների աշխատողները, անհրաժեշտ առանձնահատուկ կարգավորումներ են սահմանվում պետական կառավարման համակարգի գործունեությունը կարգավորող օրենքներում»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Իրենց հետաքրքրքում է բանակի նկատմամբ ՔՊ կուսակցական վերահսկողությունը, այլ կարծիք հետաքրքիր չի
- Պապիկյանը դիմեց իրավապահներին՝ ուսումնասիրելու իր ականջին հասած քողարկված կոչերը
- Ադրբեջանի՝ միլիարդներով զենք գնելուն ՀՀ իշխանությունները պատասխանում են 4 տարի հետո հայ սպային բնակարան հատկացնելու որոշումով
- Տիգրան Աբրահամյան. Չստացվի այնպես որ «ունքը դզելու փոխարեն աչքը հանվի», ինչը հատուկ է այս իշխանությանը
- Գլխավոր շտաբի պետն առանձին գերատեսչության ղեկավար չէ, պարզապես ենթակա մարմնի ղեկավար է. Պապիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին