![](https://panorama.am/news_images/902/2705619_1/250857130_387131296174035_3786624454823539528_n.thumb.jpg)
Էլեն Ասատրյանը հաղթանակ է տարել Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, որն ընտրվել է խորհրդի անդամ։ Այս մասին գրում է Aravot-ը։
Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 08։00-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի պալատում։ 39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է ընդհանուր 13,165 ձայն՝ մեծ տարբերությամբ շրջանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանին և Վրեժ Աղաջանյանին և գերազանցել է պատմական ռեկորդը Գլենդելում՝ որպես նորեկ առանց բաց մանդատների մրցավազքում հավաքելով ավելի շատ ձայներ, քան երկու գործող խորհրդի անդամները։
«Հուսով եմ, որ այս հաղթանակը կոգեշնչի և ցույց կտա կանանց և փոքրիկ աղջիկներին, որ նրանք տեղ ունեն կառավարությունում և քաղաքականության մեջ: Ես հանձնառու եմ իմ ներդրումն ունենալ, որպեսզի գնեմ ճանապարհ հարթել նրանց համար»,- ասել է Էլեն Ասատրյանը:
Aravot-ի փոխանցմամբ, Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։ Նա իր հետ քաղաքային խորհուրդ է բերում Գլենդելի համայնքին և դրանից դուրս ավելի քան երկու տասնամյակ ծառայելու փորձը, ինչպես նաև քաղաքականության, շահերի պաշտպանության և հասարակական գործերի բնագավառում իր մասնագիտական փորձը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնում
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին
Լրահոս
Տեսանյութեր
![Ասում են՝ ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան. Գառնիկ Դանիելյան](https://panorama.am/video_images/17/49365_1/f6669b57bee1da_6669b57bee21a.png)
![Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին](https://panorama.am/video_images/17/49362_1/f6669b0ff72d74_6669b0ff72db4.jpg)
![Դուրս կգանք, բա կարո՞ղ է ետ գնանք. Փաշինյանի՝ ակնարկը ՀԱՊԿ-ի մասին](https://panorama.am/video_images/17/49346_1/f6669a66b2b308_6669a66b2b328.jpg)