Քաղաքական 11:30 09/07/2022 Հայաստան

Արարատ Միրզոյան. Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել

«Իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ փխրուն»,-հունիսի 27֊ին Հունաստան աշխատանքային այցի շրջանակներում հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ասել է  ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը։

Նա ասել է՝ մինչ Հայաստանն իր գործողություններով ձգտում է վերսկսել խաղաղության համապարփակ բանակցությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, և դրանով իսկ կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունների և ուժի կիրառման սպառնալիքների իր քաղաքականությունը։

«Ուկրաինայում ստեղծված իրավիճակից հետո ադրբեջանական զինուժը ներխուժեց Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ, որին նախորդել էին գյուղերի և քաղաքացիական ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծումները, հարևան գյուղերի խաղաղ հայ բնակչությանը ուժի կիրառման սպառնալիքների ներքո հասցեագրված կոչերը՝ լքելու իրենց տները, աննախադեպ ցուրտ եղանակային պայմաններում գազատարի աշխատանքի մի քանի շաբաթով խափանումը և այլն։

Ներկայումս, երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել։ Ուստի չափազանց կարևոր է, որպեսզի միջազգային հանրության կողմից արդյունավետ քայլեր ձեռնարկվեն Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման փորձերը կանխելու համար»,-ասել է Արարատ Միրզոյանը։ 

Հարցին, թե լավատե՞ս եք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, Միրզոյանը պատասխանել է.

«2021 թվականի հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Եռակողմ հայտարարություններին և Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ՝ Հայաստանը կառուցողական երկխոսություն է սկսել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդհանուր կարգավորման, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ուղղություններով։

Մենք վերահաստատում ենք բոլոր ուղղություններով կառուցողական ջանքեր գործադրելու մեր հանձնառությունը, և ցանկանում եմ ընդգծել, որ գործընթացը շատ ավելի հարթ և արդյունավետ կընթանար, եթե Ադրբեջանը զերծ մնար իր վտանգավոր առավելապաշտությունից և հայատյաց հռետորաբանությունից, դադարեր պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ոչնչացնել հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, խոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և այլն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ չնայած այն ամբողջ արյանն ու ատելությանը, որը եղել է տարածաշրջանում, Հարավային Կովկասում խաղաղության իրական հնարավորություն կա։ Հայաստանը բազմիցս վերահաստատել է երկարաժամկետ կայունություն հաստատելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ ջանքերը չեն կարող միակողմանի լինել, և այդ ուղղությամբ մենք ակնկալում ենք նույնքան կառուցողական մոտեցում և անկեղծ գործնական քայլեր ադրբեջանական կողմից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:08
Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև
Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:41
Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել
Ակբա բանկն ու Երևանի պետական համալսարանը համատեղ գիտահետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման վերաբերյալ հուշագիր են ստորագրել: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
21:31
ՀՀ զինուժի զոհերի պաշտոնական թիվն այս պահի 233-ի է հասնում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել,որում ասվում է․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
20:44
Երթևեկության համար փակ կլինի Կիևյան կամուրջը
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ վաղը կլինեն փակ ճանապարհներ։ «Ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:34
Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի...
Աղբյուր` Panorama.am
20:22
«Լուկօյլ»-ին արգելվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով նավթ արտահանել
Ռուսական «Լուկօյլ» նավթամթերք արտադրող ընկերությունը արևմտյան պատժամիջոցների պատճառով դեկտեմբերից կդադարեցնի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան...
Աղբյուր` Panorama.am
20:10
«Լավ չեք աշխատում, արա՛»․ Վրթանեսյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «Օկուպացիոն վարչակարգի չինովնիկները շատ են սիրում դժգոհել Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. Իրանի քաղաքացին հոսպիտալացվել է
Նոյեմբերի 30-ին, ժամը 17։18-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին...
Աղբյուր` Panorama.am
19:43
Օջալանը դատի է տվել Հունաստանին
Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը Հունաստանին դատի տալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
19:28
Փյունիկը հաղթել է Արարատին
Fastex ՀՊԼ 19-րդ տուրում «Փյունիկը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատի» դարպասը։Այս մասին գրում է Արմսպորտը։...
Աղբյուր` Panorama.am
19:15
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հայկական բեռնատարների խնդիրը Վրաստանում և ռուս-վրացական սահմանային անցակետերում շարունակում է մնալ չլուծված․ Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Հայրենակիցնե՛ր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Ողջի գետի աղտոտման փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ողջի գետի աղտոտման փաստով նախաձեռնվել է քրեկան վարույթ Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի հատկանիշներով ։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:45
ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը Վրասատնի հանդեպ շարունակվում է
Բուխարեստում կայացած հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում խոսում են նաև Վրաստանին աջակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:34
Արցախում փաստաբանության ինստիտուտի կայացումը կարևոր է․ Հարությունյան
Նախագահ Հարությունյանն ընդունել է ԱՀ փաստաբանական պալատի անդամներին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 30-ին...
Աղբյուր` Panorama.am
18:29
ՔՊ-ն կմասնակցի ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստին
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կեղծ փաստաթղթեր սպանդանոցներից.10-ից ավելի քրեական վարույթ
Արդեն տևական ժամանակ հանրապետությունում գործում է գյուղատնտեսական կենդանիների մորթը բացառապես սպանդանոցներում իրականացնելու կարգը, սակայն այդ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա. Աղաջանյան
«Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ...
Աղբյուր` Panorama.am
18:07
«Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում այսօր տեղի ունեցավ «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» երախտիքի և հարգանքի կրթամրցանակաբաշխությունը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
Գևորգ Դանիելյան. Ստամբուլյան կոնվենցիան միայն անունով է իբր միտված ընտանիքում բռնությունների կանխարգելմանը
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա ադրբեջանա-թուրքական պատերազմից հետո թուրքիան...
Աղբյուր` Panorama.am
17:51
ԱՄՆ-ը ողջունել է ԵՄ-ի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու գաղափարը
Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթն ընդունելու Եվրամիության մտադրությունը: «ՌԻԱ նովոստի»-ն...
Աղբյուր` Panorama.am
17:38
Իրանում մահապատժի են դատապարտել չորս անձի՝ Իսրայելի օգտին լրտեսելու համար
Իրանի Գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել չորս մարդու՝ Իսրայելի օգտին լրտեսելու և մարդկանց առևանգման համար։ Այս մասին չորեքշաբթի Mehr...
Աղբյուր` Panorama.am
17:34
Մոսկվայում կհանդիպեն Լավրովն ու Բայրամովը
Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ «ՏԱՍՍ»...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանման հարցին
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստը: Նիստի օրակարգում է եղել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Արևմուտքը Ուկրաինային 40 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել. Բլինկեն
ՆԱՏՕ-ն և դաշնակիցները Ուկրաինային տրամադրել են 40 միլիարդ դոլար ռազմական օգնություն և կշարունակեն տրամադրել այն: «ՌԻԱ նովոստի»-ն...
Աղբյուր` Panorama.am
16:55
Կաթողիկոսը նոր նշանակում է կատարել
Վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
16:49
Էդուարդ Աղաջանյանը հետաձգեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության տեքստի քննարկումը
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում հետաձգեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած  ԱԺ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան
12:32 29/11/2022

Մշակութային պատերազմը սերտորեն շաղկապված է քարտեզագրական պատերազմի հետ. Դևրիկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}